Բագրատաշեն գյուղի Մկրտիչ Մագուլյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցն օրերս կազմակերպեց Ձիթենու փառատոն։ Մեր երկրում ձիթապտուղ աճում է բացառապես հանրապետության այս տարածքում՝ Բագրատաշենում։ Դրա համար էլ Խորհրդային միության շրջանում համայնքի մի մասը կոչվել է «Զեյթուն» ավան։ Փառատոնի նպատակն է՝ բացահայտել համայնքի զարգացման հնարավոր ուղիները, ներկայացնել տարածաշրջանում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպությունների հաջողված փորձը, մոտիվացնել երեխաներին՝ հետագայում մնալու և շենացնելու գյուղը։ «Հայստանի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Բագրատաշեն
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է
Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ավտոճանապարհը փակ է: Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։ Փրկարար ծառայության հայտնած տվյալներով էլ Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։ Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև ...
Կարդալ ավելին »«Բագրատաշեն» մաքսային անցակետը գործում է բնականոն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Բագրատաշեն»-Նոյեմբերան-Իջեւան-Դիլիջան-Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթուղով երթեւեկությունը վերականգնված է: «Բագրատաշեն»-գ. Հաղթանակ եւ Իջեւան-Դիլիջան հատվածներում երեւեկությունը կազմակերպվում է` օգտագործելով ճանապարհի մեկ երթեւեկաշերտը (միակողմանի): «Բագրատաշեն» մաքսային անցման կետը գործում է բնականոն:
Կարդալ ավելին »Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթևեկելի է. մանրամասներ
Դեպի Բագրատաշենի մաքսային անցակետ ավտոճանապարհը երթեւեկելի է Երևան-Սևան-Դիլիջան-Իջևան-Նոյեմբերյան-Պտղավան-Բագրատաշեն ուղղությամբ։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից՝ նշելով, որ մեկ տեղամասում ջրի որոշակի կուտակում կա։ Դիլիջան-Իջեւան հատվածի որոշ տեղամասերում երթեւեկությունը միակողմանի է։ Ավելի վաղ ՊԵԿ-ից հայտնել էին, որ հորդառատ անձրևների պատճառով ժամանակավորապես սահմանափակվել է «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետով տրանսպորտային միջոցների տեղաշարժը։
Կարդալ ավելին »Բագրատաշենի մաքսային կետում կանխել են 88 բջջային հեռախոսի ապօրինի ներկրումը
Օրերս Բագրատաշենի մաքսային կետ-բաժին է ժամանել քաղաքացի Մ.Կ.-ի վարած մարդատար մեքենան: Ավտոմեքենան ուղեկցվել է խորը զննման անգար։ Իրականացված զննության արդյունքում ավտոմեքենայի հետևի նստատեղի և գազաբալոնի միջև ընկած հատվածում հարմարեցված թաքստոցից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված 88 հատ, մասնավորապես, «SAMSUNG GALAXY» և «REDMI NOTE» տարբեր մոդելների բջջային հեռախոս: ՊԵԿ-ից հայտնում են, որ փաստի առթիվ, մաքսային ծառայողների կողմից, կազմվել է մաքսային կանոնների խախտման ...
Կարդալ ավելին »Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հզ ՌԴ ռուբլու ապօրինի արտահանման փորձը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի ծառայողները և Մաքսանենգության դեմ պայքարի վարչության Գուգարքի տարածաշրջանային բաժնի աշխատակիցները, ստանալով տեղեկատվություն ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Բագրատաշեն սահմանապահ վերահսկողության բաժնի աշխատակիցներից, բացահայտել են կանխիկ դրամական միջոցների ապօրինի տեղափոխման դեպք: Այս մասին տեղեկացնում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։ Բագրատաշեն պետական սահմանի անցման կետում կանխվել է 29 միլիոն 510 հզ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ Բագրատաշենի մաքսակետի պաշտոնյաներ ձերբակալվել են կաշառք ստանալու մեղադրանքով
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության հետ համատեղ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսային կետ-բաժնի գլխավոր մաքսային տեսուչները «Ինտերտրանս» ՍՊ ընկերության կողմից ներմուծված ապրանքները համապատասխան ստուգման չենթարկելու և խախտումը չարձանագրելու համար կաշառք են ստացել: Ինչպես տեղեկացրին Հակակոռուպցիոն կոմիտեից, մասնավորապես՝ նախաքննությամբ պարզվել ...
Կարդալ ավելին »