Tag Archives: Երևան

Երևանում «Օդալեն-2»-ի հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի գլխավոր տեսուչներն իրականացրել են ստուգում «Օդալեն-2» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի կետում (ք. Երևան, Եղվարդի խճուղի), որի ընթացքում հայտնաբերվել են հետևյալ խախտումները՝ սննդի կառույցները նախագծված, կառուցված ու տեղակայված չեն եղել այնպես, որ հնարավոր լինի կատարել համապատասխան խնամք, մաքրում և ախտահանում. կառույցներն ապահովված չեն եղել բավարար քանակությամբ բնական և արհեստական օդափոխանակությամբ սանհանգույցներով` միացված գործող ...

Կարդալ ավելին »

Երևանում անցկացվում է բռնցքամարտի միջազգային բաց առաջնություն

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հունիսի 10-15-ը մայրաքաղաքում կանցկացնի «Բռնցքամարտի Երևան քաղաքի բաց առաջնություն» միջազգային մրցաշարը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։Մասնակցության հայտ են ներկայացրել  Բուլղարիայի, Իրանի, Լատվիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Ռուսաստանի, Վրաստանի և Հայաստանի շուրջ 150 մարզիկ:  Մրցումների սկիզբը՝ ժամը 13.00-ին, «Դինամո» մարզադահլիճում:

Կարդալ ավելին »

Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքում 2023 թվականի ընթաքում ապամոնտաժել ենք բնակելի շենքերի հարակից տարածքներում գտնվող 25 գազաբենզալցակայան: Այդ մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեզ համար մարդկանց անվտանգությունն ու ապահովությունն առաջնահերթ են, և նախևառաջ հենց այդ նկատառումով ենք անում աշխատանքները: Գործընթացն իրականացվելու է նաև այս տարի և հետևողականորեն շարունակվելու է: Ապօրինի կառուցված և քաղաքաշինական նորմերին չհամապատասխանող որևէ գազաբենզալցակայան ...

Կարդալ ավելին »

Սնուփ Դոգի համերգը Երևանում կարող է կայանալ այս տարվա օգոստոսին

Ամերիկացի հայտնի ռեփեր Սնուփ Դոգի երևանյան համերգը կարող է կայանալ այս տարվա օգոստոսին։ Այդ մասին ԱԺ-ում հայտարարել է Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ պատասխանելով ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի հարցին։   Նախարարը հիշեցրել է, որ Սնուփ Դոգի համերգը Երևանում պետք է տեղի ունենար 2023 թվականի սեպտեմբերի 23-ին, սակայն հայտնի պատճառներով այն հետաձգվել էր։ «Այս տարվա ...

Կարդալ ավելին »

Երևանի կենտրոնում կարգելվի մշակութային գործունեությունը․ բնակիչները բողոքում են

Հանրապետության հրապարակի, Հյուսիսային պողոտայի և Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքների շենքերի բնակիչները պարբերաբար բարձրաձայնում են նշված հատվածներում շրջիկ երաժիշտների մշակութային գործունեության հետևանքով խախտված իրենց անդորրի և առողջությանը պատճառվող վնասի մասին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Բացի այդ, բազմաթիվ խնդիրներ են առաջանում նշված հատվածների հարակից ...

Կարդալ ավելին »

«Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը՝ Երևանում

Եվրամիության խորհրդում Բելգիայի նախագահության հովանու ներքո և Եվրոպայի օրվա շրջանակներում Երևանում Բելգիայի Թագավորության դեսպանության նախաձեռնությամբ հայ հանդիսատեսն առիթ կունենա վայելելու «Սա Եվրոպան է. հետաքրքրաշարժ ճամփորդություն եվրոպական մայրցամաքով» ներկայացումը։ Ներկայացումը կկայանա հունիսի 5-ին՝ Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում։    Բելգա-հոլանդական դուետը՝ Հենդրիկ Վոսը և Ֆրանս Գրափերհաուսն այս ներկայացմամբ հարգանքի տուրք են մատուցում Եվրոպական Միությանը՝ պատմական իրադարձությունները ներկայացնելով գրավիչ պատմություններով և սրամիտ անեկդոտներով։ ...

Կարդալ ավելին »

Երևանն Անկարայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ակնկալում է կոնկրետ պայմանավորվածությունների իրականացում

Հայաստանն ու Թուրքիան հարաբերությունների կարգավորման գործընթացում մի շարք հարցերի շուրջ բավականին լայն փոխըմբռնում ունեն: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկմանը՝ անդրադառնալով տարբեր երկրների հետ հարաբերութուններին: «Մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում: Ակնհայտորեն արդեն ժամանակն է, որ մենք տեսնենք նաև գետնի ...

Կարդալ ավելին »

Երևանում նախատեսվում է կառուցել շուրջ 500 թեքահարթակ

2024թ. ընդհանուր առմամբ մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել շուրջ 500 թեքահարթակ: Այդ մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ: Այս տարի, ի դեպ, տեխնիկական առաջադրանքներում որոշակի փոփոխություններ են կատարվել. սահմանվել են որոշ պահանջներ, որպեսզի թեքահարթակները լինեն հարմարավետ ու մատչելի բնակչության տարբեր խմբերի գործածության համար:

Կարդալ ավելին »

Երևանի բյուջեից 135 մլն դրամ կհատկացվի մանկապարտեզներում տեսախցիկներ տեղադրելու համար

Համայնքային մանկապարտեզներում կտեղադրվեն տեսախցիկներ: Այս մասին նշվել է Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրակցության ժամանակ: Ուսումնասիրվել են շուրջ 50 մանկապարտեզի տեղանքը, գործող խմբերն ու հատակագծերը: Ծրագրի ամբողջական իրականացման համար նախատեսվում է մինչև 1700 տեսահսկման կետ ունենալ:  Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ ասաց  Կառավարման տեխնելոգիաների  կենտրոն ընկերության տնօրեն Սարգիս Մանուկյանը։ Նա զեկուցեց Երևանի մանկապարտեզներում տեսախցիկների տեղադրման գործընթացի ...

Կարդալ ավելին »

Տիգրան Ավինյանը Երևան է հրավիրել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին

Ուկրաինա կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի անունից Երևան այցելության պաշտոնական հրավեր է փոխանցել Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյին։ Այդ մասին նշված է Նոր Նորք վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջում տեղ գտած հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին »
ajax-loader