Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց մաքսատուրքից ազատել «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերությանը: Հիմնավորման մեջ նշվում է, որ դեռեւս 2023-ի հունիսի 16-ի որոշմամբ այս ընկերությունը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ազատվել էր ներմուծման մաքսատուրքից եւ այդ ժամանակ ընկերությունը ներկրել է թվով 15 տրոլեյբուսներ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել ներմուծել 1․5 մլրդ դրամի ևս 15 նոր տրոլեյբուս՝ էկոլոգիապես մաքուր էլեկտրատրանսպորտով ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանի ավագանին 87 քաղաքացու համար անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ սահմանեց
Երևանի ավագանու կողմից 87 քաղաքացու համար սահմանվել են անշարժ գույքի և փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություններ։ Համապատասխան որոշման նախագիծը քննարկման ներկայացվեց Երևանի ավագանու հոկտեմբերի 15-ի նիստում։ Որոշմամբ սահմանված արտոնությունները կկիրառվեն հետևյալ քաղաքացիների խմբերի համար՝ Արցախյան (Լեռնային Ղարաբաղի) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանքներ կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողությունների հետևանքով զոհված, վիրավորված և ...
Կարդալ ավելին »Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը
Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, Սուրբ Անանիա առաքյալի հիշատակության օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի կբերվի Սուրբ Անանիա առաքյալի մասնատուփ-աջը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ 10:30-ին կմատուցվի Սուրբ Պատարագ և մասունքը եկեղեցում կմնա մինչև երեկոյան ժամը՝ 16:00: «Բոլորին հրավիրում ենք մասնակցելու Սուրբ Պատարագին և ստանալու սուրբ մասունքի օրհնությունները»,- ասվում ...
Կարդալ ավելին »Մշակույթի անվանի գործիչների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում
Երևանի 2806-ամյակի առթիվ՝ բեմադրիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանին, օպերային երգիչ Բարսեղ Թումանյանին, քանդակագործ, նկարիչ Լևոն Թոքմաջյանին և բանաստեղծ, դոկտոր-պրոֆեսոր Հենրիկ Էդոյանին կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Մշակութային գործիչներին մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի ներդրած ավանդի համար՝ Երևանի 2806-ամյակի առթիվ։ Որոշման նախագիծն ընդգրկված է Երևանի ավագանու՝ վաղը կայանալիք նիստում։
Կարդալ ավելին »Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
Հոկտեմբերի 3-9-ը ընկած ժամանակահատվածում Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան: Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Արաբկիր վարչական շրջանում գերազանցել է հոկտեմբեր 5-ին, Նոր Նորքում՝ հոկտեմբերի 6-ին: Կենտրոնում և Շենգավիթում շեղումներ չեն արձագարվել: Հոկտեմբերի 7-ին ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Նոր Նորքում: Շենգավիթ վարչական շրջանում, Կենտրոնում և Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Կարդալ ավելին »«Պահպանել դիմագիծը». Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման առաջարկները քննարկվել են Քաղաքաշինության կոմիտեում
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ կայացել է կոմիտեի նախագահին կից քաղաքաշինական խորհրդի նիստ։ Քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ ներկայացվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագիծը, որը խմբագրվել է նախորդ քննարկումների հիման վրա։ Կոմիտեի մշակած նախագծի նպատակն է մայրաքաղաքի համաչափ զարգացմանը զուգընթաց պահպանել փոքր կենտրոնի ճարտարապետական դիմագիծը: «Կոմիտեն նպատակ ունի մասնագիտական հանրության աջակցությամբ վերջնարդյունքին հասցնելու մանրակրկիտ աշխատանք պահանջող և ...
Կարդալ ավելին »Երևանում Մաշտոցի պողոտայի առաջին երթևեկելի գոտին կգործի միայն հասարակական տրանսպորտի համար
Երևանում հասարակական տրանսպորտի շարժակազմերի հոսքերի հաճախականության անընդհատությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում նախատեսվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն:Ինչպես տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանից, սեպտեմբերի 27-ից Մաշտոցի պողոտայում՝ Մաշտոցի պողոտա-Գր. Լուսավորչի փողոցի խաչմերուկից մինչև Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոցի խաչմերուկ ընկած ճանապարհահատվածում առաջին երթևեկելի գոտին կառանձնացվի միայն հասարակական տրանսպորտի համար:Քաղաքապետարանից նաև հայտնում են, որ նշված ճանապարհահատվածում կիրականացվի համապատասխան գծանշում, և կտեղադրվեն ճանապարհային նշաններ:
Կարդալ ավելին »Կոմիտասի 155-ամյակին Երևանի օպերային թատրոնի բեմ կվերադառնա «Անտունի» բալետը
Ավելի քան հիսուն տարի անց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմ կվերադառնա Էդգար Հովհաննիսյանի «Անտունի» բալետը։ Նոր շնչով, նոր մոտեցումներով բալետային ներկայացումը արվեստասերներին կներկայացվի Կոմիտասի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 26-ին։ Լրագրողների հետ հանդիպմանը օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանն ընդգծեց՝ բեմահարթակ է վերադառնում մի ստեղծագործություն, որը գրվել է խորհրդային ժամանակներում։ «Այդ տարիներին մեծ հերոսություն էր ստեղծագործել, գրել այնպիսի ...
Կարդալ ավելին »Բնակարանների գները՝ Երևանում
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2024 թ․-ի հուլիսի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գները՝ ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2024 թ․-ի հուլիսին կազմել է 900,000 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7․98% աճ։ Արաբկիր վարչական շրջանում՝ 628,500 դրամ։ 2023թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 7․1% աճ։ Դավթաշեն վարչական շրջանում՝ 476,000 դրամ։ 2023թ․-ի ...
Կարդալ ավելին »Երևանում 2 հոգով առևանգել են կնոջը և բռնության ենթարկել
Երևան քաղաքի բնակչուհու կողմից ներկայացված հաղորդման առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ պարզվել են վերջինիս առևանգման և նրան բռնության ենթարկելու դեպքի մի շարք էական հանգամանքներ, այդ թվում՝ հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը, որոնք ծանոթ են եղել տուժողին։ ՔԿ-ից հայտնում են, որ մասնավորապես, վարույթի շրջանակներում կատարված քննչական, դատավարական այլ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք ...
Կարդալ ավելին »