Tag Archives: Ռուսաստան

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների շուրջ ԵՄ-ն համաձայնության կգա մինչև հունիսի 27-ը

ԵՄ երկրները մտադիր են համաձայնության գալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 14-րդ փաթեթի շուրջ մինչև հունիսի 27-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովը: Այս մասին հայտնում է EUobserver պորտալը: Հարթակի փոխանցմամբ՝ եվրոպական պետությունները ցանկանում են համաձայնության գալ սահմանափակումների շուրջ, մինչ Հունգարիան կստանձնի ԵՄ նախագահությունը հուլիսի 1-ին: Պատժամիջոցները կարող են ներառել ռուսական գազի փոխադրման սահմանափակումներ: Սպասվում է, որ այն անձանց ցուցակը, որոնց նկատմամբ կկիրառվեն եվրոպական ...

Կարդալ ավելին »

Զբոսաշրջիկների 46.8%-ը Հայաստան է ժամանել Ռուսաստանից

Ըստ ՀՀ վիճակագրական կոնիտեի տվյալների՝ 2024թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 51.5%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից։ ԵՄ երկրներից ժամանածները կազմել են 11.1%, մնացած 37.4%-ը ժամանել է այլ երկրներց։ Զբոսաշրջիկների 46.8%-ը ժամանել են Ռուսաստանից, 13.2%-ը՝ Իրանից, 4.1%-ը՝ Վրաստանից, 4%-ը՝ ԱՄՆ-ից, 3.2%-ը՝ Ֆրանսիայից, 28%-ը՝ Գերմանիայից, 1.1%-ը՝ Իտալիայից, 0.9%-ը՝ Ուկրաինայից, Նիդերլանդներից և Կանադայից՝ 0.5%։ Զբոսաշրջիկների 47%-ը այցելել է գործնական նպատակներով, 34.6%-ը՝ հանգստի և ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը G7-ի գագաթնաժողովում կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

ԱՄՆ-ն այս շաբաթ Իտալիայում կայանալիք Մեծ յոթնյակի երկրների գագաթնաժողովի ընթացքում մտադիր է հայտարարել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների և արտահանման հսկողության միջոցառումների մասին: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի հաղորդակցությունների հարցերով խորհրդական Ջոն Քիրբին։ Նրա խոսքով՝ Վաշինգտոնը մի շարք նոր արդյունավետ պատժամիջոցներ կսահմանի և արտահանման հսկողության միջոցներ կձեռնարկի՝ ուղղված այն կազմակերպությունների և ցանցերի դեմ, որոնք օգնում են Ռուսաստանին ձեռք ...

Կարդալ ավելին »

Հայաստանը պատրաստակամ է գործակցել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ՝ դադարեցնելու անմեղ մարդկանց տառապանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հունիսի 11-12-ը մասնակցել է Բեռլինում կայացող Ուկրաինայի վերականգնման հարցերով համաժողովին: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Վահան Կոստանյանը համաժողովի շրջանակում հանդես է եկել ելույթով, որի ժամանակ մասնավորապես նշել է. «Նախ և առաջ թույլ տվեք բարձր գնահատել Գերմանիայի ջանքերը այս հանդիպումը կազմակերպելու հարցում։ Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանն առաջին անգամ է մասնակցում Ուկրաինայի ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Պուտինին և Միշուստինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:  Վլադիմիր Պուտինին ուղղված ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության ազգային տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ռուսաստանի նորագույն պատմության այս կարևոր օրը խորհրդանշում է ռուսաստանցիների ձգտումը` բացել քաղաքական նոր հանգրվան հարուստ պատմություն, մշակույթ և ավանդույթներ ունեցող երկրի պատմության մեջ: Համոզված եմ, որ հավասարության անսասան սկզբունքների և երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված Հայաստանի և Ռուսաստանի միջև դարավոր հարաբերությունները այսուհետ ևս կշարունակեն զարգանալ կառուցողական հունով՝ նպաստելով երկկողմ և բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում: Օգտվելով առիթից, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիքներ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ բարիք ու բարգավաճում»։ Միխայիլ Միշուստինին ուղղված ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հարգելի Միխայիլ Վլադիմիրի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ և բոլոր ռուսաստանցիներին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ամեն տարի այս օրը ռուսաստանցիները նշում են երկրի պետական ինքնիշխանության հռչակումը՝ որպես ժամանակակից Ռուսաստանի պատմության նոր փուլի սկիզբ: Վստահ եմ, որ մեր պետությունների կառավարությունների միջև փոխադարձ հարգանքի վաղեմի ավանդույթների վրա հիմնված փոխշահավետ, բազմակողմ համագործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ուղղություններով այսուհետ ևս կշարունակի զարգանալ առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում՝ ի շահ Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների: Բոլոր ռուսաստանցիների համար այս նշանակալից օրը, հարգելի Միխայիլ Վլադիմիրի, մաղթում եմ Ձեզ առողջություն, բարօրություն և հետագա հաջողություններ»։

Կարդալ ավելին »

ՀՀ, ՌԴ և Վրաստանի մասնագետներն աշխատում են ավերված երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբ

Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայինները: «Ռուսական երկաթուղիների» ղեկավարության անունից ՀԿԵ–ին օգնության են ուղարկվել տարբեր պրոֆիլի 35 մասնագետներ և ղեկավարներ ՝ ուղու ինժեներներ, գեոդեզիստներ, տեխնիկայի մեքենավարներ: Նրանք ներգրավված են ենթակառուցվածքի ավերված ամենախնդրահարույց հատվածներում և նախաձեռնողական կարգով ղեկավարում են վերականգնողական աշխատանքներում ներգրավված խմբերը։ Վրացի երկաթուղայինները շարժակազմ և մասնագետներ ...

Կարդալ ավելին »

ՍԱՏՄ․ երկու անգամ ավելացել է հայկական մրգերի արտահանումը Ռուսաստան

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից Հայաստանից Ռուսաստան արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների նկատմամբ իրականացվել են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան, ինչն արձանագրել էր ռուսական վերահսկողությունը նախորդ տարվա նոյեմբեր ամսին: ՍԱՏՄ-ից հայտնում են, որ սահմանային հետևողական հսկողության և ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու արդյունքում, 2023 թվականի համեմատ 2024 թվականին Հայաստանից մրգերի արտահանումը ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի ԿԲ-ն նախատեսում է կիբեռվարժանքներ անցկացնել ԵԱՏՄ բանկերի հետ

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների բանկերի հետ կիբեռվարժանքներ անցկացնել։  Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ՌԴ Կենտրոնական բանկի տեղեկատվությանը։ «ԵԱՏՄ անդամ պետությունների բանկերի հետ նախատեսվում է 2024-2025 թվականներին կիբեռվարժանքներ անցկացնել, որոնց ընթացքում լրացուցիչ կմշակվի փոխգործակցությունն, այդ թվում` տարբեր վճարային գործիքների օգտագործմամբ իրականացվող չարտոնված անդրսահմանային գործառնությունների ժամանակ»,-նշվում է հաղորդագրության մեջ: Եվրասիական տնտեսական միությունը ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում պատժամիջոցների հավանականությունը կանխատեսող նեյրոնային ցանց են ստեղծել

Պերմի ազգային հետազոտական ​​պոլիտեխնիկական համալսարանի մասնագետները նեյրոնային ցանց են ստեղծել, որը հաշվարկում է պատժամիջոցների տակ ռուսական ընկերությունների հայտնվելու հավանականությունը: Այս մասին հայտնում է համալսարանի մամուլի ծառայությունը: «Վերջին տարիներին արևմտյան երկրները ակտիվ պատժամիջոցների քաղաքականություն են վարում մի շարք պետությունների, ներառյալ Ռուսաստանի հանքարդյունաբերական և արդյունաբերական ոլորտների ձեռնարկությունների, ինչպես նաև առանձին անհատների և ընկերությունների նկատմամբ պահանջում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունից ոչ միայն տնտեսական ...

Կարդալ ավելին »

Բայդենն օրենք է ստորագրել է Ռուսաստանից ուրանի ներկրումն արգելելու մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն օրենք է ստորագրել ռուսական ուրանն ԱՄՆ ներմուծելու արգելքի վերաբերյալ: Այդ մասին հայտնում է Սպիտակ տունը։ Ըստ փաստաթղթի՝ «Ռուսական ուրանի ներմուծումն արգելելու մասին օրենքն» արգելում է Ռուսաստանի Դաշնությունում կամ ռուսաստանյան ձեռնարկության կողմից արտադրված չճառագայթված ցածր հարստացված ուրանի ներմուծումը։ Իր հերթին, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Բայդենի ստորագրած արգելքը կօգնի ամրապնդել ԱՄՆ-ի «էներգետիկ ...

Կարդալ ավելին »
ajax-loader