Tag Archives: Ռուսաստան

Լավրովը պահանջել է չեղարկել Ռուսաստանի դեմ բոլոր պատժամիջոցները պատերազմն ավարտելու դիմաց

Ռուսաստանը պատրաստ է ավարտել պատերազմն Ուկրաինայում բոլոր պատժամիջոցների չեղարկման դիմաց, որոնք դրվել են երկրի վրա, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Newsweek-ի հարցազրույցում։ Նա նաեւ հիշեցրել է Կիեւից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այլ պահանջների մասին։ Մասնավորապես, Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերից Ուկրաինայի Զինված ուժերի լիակատար դուրսբերման եւ այդ շրջանները ռուսական ճանաչելու մասին։ Բացի այդ, Պուտինը պահանջել է ամրագրել Ուկրաինայի ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի և ԱՊՀ-ի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 6.7%-ով

ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-հունիսին աճել է 6.7%-ով՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ: Առաջատար երեք գործընկերներն են Բելառուսը, Ղազախստանը և Հայաստանը: Այս մասին ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը: «ԱՊՀ երկրների հետ Ռուսաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024-ի հունվար-հունիսին 2023 թվականի հունվար-հունիսի համեմատ աճել է 6.7%-ով: Արտահանումն աճել է 14.8%-ով, իսկ ներմուծումը՝ 3.7%-ով»: Ռուսաստանի ընդհանուր ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով

Ռուսաստանում տարեկան գնաճը 2024 թվականի օգոստոսին դանդաղել է մինչև 9.05%` հուլիսի 9.13%-ի դիմաց: Ամսական համեմատությամբ օգոստոսին սպառողական գներն աճել են 0.2%-ով: Ըստ վիճակագրության՝ պարենային ապրանքներն օգոստոսին էժանացել են 0.01%-ով` նախորդ ամսվա համեմատ, թեև տարեկան կտրվածքով թանկացել են 9.72%-ով: Ոչ պարենային ապրանքների գներն ամսական կտրվածքով աճել են 0.6%-ով, իսկ 2023 թվականի օգոստոսի համեմատ՝ 6.09%-ով: Ծառայությունների արժեքն ընթացիկ տարվա հուլիսին աճել է ...

Կարդալ ավելին »

Iran Air ավիաընկերությունը ներառվել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում

Վաշինգտոնի վարչակազմը իրանական Iran Air ավիաընկերությունը ներառել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում: Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության գրավոր հայտարարության մեջ: Ընկերության դեմ նոր սահմանափակումներ են մտցվում՝ «ռուսական տնտեսության տրանսպորտային հատվածի» հետ կապ ունեցող աշխատանքի կասկածով: Բացի այդ, դրանք վերաբերում են «ուղղակի կամ անուղղակի նյութական օգնությանը Իրանից կամ Իրանի օգտին զենքի կամ հարակից սարքավորումների՝ ներառյալ պահեստամասերի փոխադրմանը»: Հայտարարության մեջ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի Դաշնությունում մարդատար ավտոմեքենաների շուկան տարեվերջին կկազմի 1.4 միլիոն միավոր

Մինչև տարեվերջ Ռուսաստանի Դաշնությունում մարդատար ավտոմեքենաների շուկան կկազմի 1.4 միլիոն միավոր, որի կեսը ռուսական արտադրության է: Այս մասին հայտարարել է ՌԴ առաջին փոխվարչապետ Դենիս Մանտուրովը: Պաշտոնյան նշել է, որ այս պահին Ռուսաստանում մեքենաների արտադրությունն ու շուկան 50-60%-ով գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ուշագրավ է, որ ռուսական մեքենաներն արդեն զբաղեցնում են շուկայի կեսից փոքր-ինչ ավելին: «7 ամսվա ընթացքում արտադրությունը ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը կրկին կմեծացնի գազի մատակարարումը այլ երկրներ

Ռուսաստանն աստիճանաբար կմեծացնի գազի մատակարարումները դեպի աշխարհի այլ տարածաշրջաններ Եվրոպայից բացի արդեն կան մատակարարումներ դեպի Չինաստան, ուսումնասիրվում են նաև այլ ուղիներ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում: «Մենք աստիճանաբար կավելացնենք մեր մատակարարումներն աշխարհի այլ տարածաշրջաններում, Չինաստանում: Մենք կունենանք լավ մատակարարման նախագիծ՝ 38 միլիարդ խորանարդ մետր նախագծային հզորությամբ»,- ՌԴ նախագահն ասել է, որ ուսումնասիրվում ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում առցանց վաճառքի շուկայի ծավալն ընթացիկ տարում կարող է գերազանցել 9 տրիլիոն ռուբլին

Ռուսաստանում առցանց վաճառքի շուկայի ծավալն ընթացիկ տարում կարող է գերազանցել 9 տրիլիոն ռուբլին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ Ինտերնետ առևտրային ընկերությունների ասոցիացիայի նախագահ Արտեմ Սոկոլովը: «Այս տարվա համար մենք առցանց վաճառքի շուկայի ծավալը գնահատում ենք ավելի քան 9 տրիլիոն ռուբլի, որից մոտավորապես 1.5 տրիլիոն ռուբլին բաժին է ընկնում խանութներից պատրաստի սննդի և սննդամթերքի առաքմանը»: Ասոցիացիայի գնահատմամբ՝ ռուսական առցանց մանրածախ ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանից կվտարվի ԱՊՀ երկրներից և Աֆրիկայից 120 միգրանտ՝ Մոսկվայի մարզում իրականացված ռեյդից հետո

Մոսկվայի մարզի Պուշկինո քաղաքում ոստիկանները հայտնաբերել են 120 օտարերկրյա քաղաքացու, որոնք ՌԴ-ում են գտնվել օրենսդրության խախտմամբ: Այդ մասին հայտնել է ՌԴ Ներքին գործերի նախարարության Մոսկվայի մարզի գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Տատյանա Պետրովան։ «Ռեյդի ընթացքում 120 օտարերկրյա քաղաքացու նկատմամբ կազմել են վարչական արձանագրություններ», – Պետրովայի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս»-ը: 19 միգրանտ պատասխանատվության է ենթարկվել անօրինական աշխատանքային ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում հայտնել են կապիկի ծաղկի դեմ «ցմահ իմունիտետով» պատվաստանյութի ստեղծման մասին

Գամալեայի անվան համաճարակաբանության եւ միկրոկենսաբանության ազգային հետազոտական կենտրոնի գիտնականների մշակած պատվաստանյութը կապիկի ծաղկի դեմ պետք է ցմահ իմունիտետ ապահովի հիվանդությունից, սակայն դեռ պետք է հետազոտություններ իրականացվեն, ՏԱՍՍ-ին հայտնել է կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը։ «Իմունիտետը, որը կստեղծվի, եթե  պատվաստանյութը ճիշտ պատրաստվի եւ հենվի ադենովիրուսի լավ կրիչի վրա, եւ միաժամանակ չլինի վարակիչ հիվանդության հարուցչի հակագենային դրեյֆ, որը մենք պարզում ենք, ասենք՝ գրիպի ...

Կարդալ ավելին »

Ջորջ Քլունիի հիմնադրամը Ռուսաստանում անցանկալի է ճանաչվել

ՌԴ գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել Ռուսաստանում ամերիկացի դերասան Ջորջ Քլունիի հիմնադրամի գործունեությունը։ Այդ մասին տեղեկանում ենք «Ինտերֆաքս»  գործակալությունից: «Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունն անցանկալի է ճանաչել մեր երկրի տարածքում ԱՄՆ-ի Clooney Foundation for Justice («Քլունիի հանուն արդարության հիմնադրամ) արտասահմանյան ոչ կառավարական կազմակերպության գործունեությունը», – հայտնել են գլխավոր դատախազությունում։ Գերատեսչությունն այն կարծիքին է, որ հիմնադրամն «աջակցում է երկիրը լքած կեղծ հայրենասերներին, ...

Կարդալ ավելին »
ajax-loader