Tag Archives: Կարմիր խաչ

Իտալիան 4 մլն եվրո է հատկացրել Կարմիր խաչին Հայաստանին օգնելու համար

Իտալիայի իշխանությունները 4 մլն եվրո են հատկացրել Կարմիր խաչին Արցախում ճգնաժամի բախված հայ բնակչությանն օգնելու համար։ Ինչպես տեղեկացրել են Իտալիայի ԱԳՆ-ում, աջակցությունն ուղղված է  «Արցախում ստեղծված իրավիճակից հետո տասնյակ հազարավոր մարդկանց հումանիտար օգնության ցուցաբերմանը, որոնք հարկադրված են եղել հեռանալ իրենց տներից եւ տեղափոխվել Հայաստան»։ Ավելի վաղ Իտալիայում տեղեկացրել էին, որ Հայաստանի իշխանությունները դիմել են Եվրահանձնաժողովին համապատասխան օգնության համար։

Կարդալ ավելին »

Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակից հաստատել են՝ Մարտունուց 9 վիրավոր է տեղափոխվել

Մարտունուց Կարմիր խաչի միջոցով վիրավորներ են տեղափոխվել Ստեփանակերտ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի հանրային կապերի պատասխանատու Էթերի Մուսայելյանը հաստատել է լուրը։ «6 ավտոմեքենայով 9 վիրավոր է տեղափոխվել»,- ասել է Մուսայելյանը ։

Կարդալ ավելին »

Կարմիր խաչի միջոցով 9 բուժառու Արցախից Հայաստան է տեղափոխվել

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 9 բուժառու՝ ուղեկցողների հետ, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Արցախի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 1 բուժառուի, որը ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել է ՀՀ բուժում ստանալու համար։ ...

Կարդալ ավելին »

Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից ևս 10 բուժառու է տեղափոխվել Հայաստան

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 10 բուժառուներ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով Արցախ վերադարձնել 3 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։ «Արևիկ» բուժմիավորումում ...

Կարդալ ավելին »

Կարմիր խաչի միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան. 19 բուժված անձ վերադարձել է Արցախ

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հունիսի 10-ին (շաբաթ օրը), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով, 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, 19 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին Հայաստանի Հանրապետություն՝ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Հաշվի առնելով առողջական ...

Կարդալ ավելին »

Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանի կողմից առևանգված երկու հայ զինծառայողներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են  Ադրբեջանի ԶՈՒ կողմից առևանգված 2 հայ զինծառայողներին: Տեղեկությունը հայտնեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Երեկ ԿԽՄԿ ներկայացուցիչները Ադրբեջանում տեսակցել են հայ երկու զինծառայողներին։ Առանձնազրույցներ են եղել, օգնել են նաև, որ կապ հաստատեն ընտանիքների հետ, Կարմիր խաչի միջնորդությամբ նամակներ են փոխանակվել»,–ասաց Ամատունին։

Կարդալ ավելին »
ajax-loader