Tag Archives: Մյասնիկյան

Գյուրջյան փողոցը Մյասնիկյան պողոտային միացնող ճանապարհ կկառուցվի

Կայացել է Նոր Նորք վարչական շրջանի Հ.Գյուրջյան փողոցը Ա.Մյասնիկյան պողոտային միացնող մոտ 2.4 կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման նախագծի մրցույթը:  Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանը։  Չափագրումն ավարտված է:   Ծրագրի իրագործումը, հետագայում նաև էստակադայի կառուցումը, զգալիորեն կբեռնաթափի Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը, ինչն էլ հնարավորություն կտա ամենածանրաբեռնված պողոտայում ևս ունենալ ավտոբուսային գծեր: Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1224929

Կարդալ ավելին »

Երևանի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում կտեղադրվեն ռետինե կանգնակներ

Հաշվի առնելով, որ Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ երթևեկությունը թույլատրվում է միայն Շարիմանյան փողոցով, սակայն իրականացված փոփոխության նկատմամբ հնարավոր չէ ապահովել հսկողություն, ուստի Մյասնիկյան և Սարալանջի պողոտաների հատման մասում ս.թ. նոյեմբերի 22-ից կտեղադրվեն ռետինե կանգնակներ: Այd մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Ռետինե կանգնակներ կտեղադրվեն նաև Հերացու փողոցում՝ դեպի Կորյունի փողոց և դեպի Խանջյան փողոց տանող թունելի ճամփաբաժանին: Հորդորում ենք Հերացու փողոցով ...

Կարդալ ավելին »

Մյասնիկյան պողոտայի՝ Նոր Նորքից Կենտրոն ուղղությունը փակ է լինելու

Երեւանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարը նորով փոխարինելու աշխատանքներով պայմանավորոված՝ մարտի  8-ին՝ ժամը 08:00-ից մինչև մարտի 10-ը՝ ժամը 23:00-ն, փակ է լինելու Մյասնիկյան պողոտայի Նոր Նորք վարչական շրջանից Կենտրոն վարչական շրջան ուղղությունը: Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության մեկ երթևեկելի գոտու հաշվին:

Կարդալ ավելին »

Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի

Մյասնիկյան պողոտայում նախատեսվում է ծանրաբեռնված ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին: Մյասնիկյան պողոտայում խցանումները մեղմելու նպատակով կատարվել են ուսումնասիրություններ: Հաշվի առնելով միջազգային փորձը՝ նախատեսվում է ձեռք բերել հատուկ տեխնիկա, որը հնարավորություն կտա ծանրաբեռնված երթևեկության ժամերին ավելացնել լրացուցիչ գոտի՝ հանդիպակաց ուղղության հաշվին՝ տեղաշարժելով բաժանիչ գոտում տեղակայված պատնեշները:  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը ներկայացրեց ...

Կարդալ ավելին »
ajax-loader