Tag Archives: երկրագիտական

Այվազովսկու «Ծովային տեսարանի» վիրտուալ իրականությունը՝ Դիլիջանի երկրագիտական թանգարանում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Աջակցություն մշակութային ժառանգության պահպանմանն ու հանրահռչակմանը» դրամաշնորհային ծրագրի շրջանակում մայիսի 18-ին՝ Թանգարանների միջազգային օրը, Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահում տեղի կունենա Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործության վիրտուալ իրականության շնորհանդեսը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ միջոցառման սկիզբը կլինի ժամը 15:00-ին: Ծրագրի իրականացման նպատակով ընտրվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու «Ծովային տեսարան» ստեղծագործությունը, որը վիրտուալ իրականության ...

Կարդալ ավելին »

Ցուցահանդես՝ նվիրված ԶՊՄԿ 70-ամյակին

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Կապանի երկրագիտական թանգարանը քաղաքի մշակույթի պալատում ցուցահանդես է կազմակերպել։ «Հիմնականում ներկայացված են ուշ բրոնզե երկաթեդարյան բրոնզից պատրաստված առարկաներ, որոնք վկայում են, որ մեր նախնիները մետաղամշակությամբ զբաղվել են ավելի քան 4000 տարի առաջ»,- armhanq.com ի հետ զրույցում նշեց Երկրագիտական թանգարանի տնօրեն Ալյոշա Հայրապետյանը։

Կարդալ ավելին »
ajax-loader