Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 27-ի նիստում որոշեց ԿԳՄՍ նախարարության «Երևանի հ.8 արհեստագործական պետական ուսումնարան» և «Երևանի հ.9 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ները միաձուլել եւ վերակազմակերպել որպես «Երևանի արհեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ: Հիմնավորման մեջ նշվում է, որ Երևանում գործում են թվով 6 պետական ուսումնական հաստատություն և 7 պետական ուսումնական հաստատությունում իրականացվում է արհեստագործական կրթական ծրագիր: Երևանի Նոր Արեշ, Բուռնազյան 14 հասցեում գործող ...
Կարդալ ավելին »Tag Archives: քոլեջ
9-րդ դասարանից հետո շրջանավարտների մոտ 30 տոկոսը կրթությունը շարունակում է քոլեջներում
Հայաստանում իններորդ դասարանից հետո շրջանավարտների շուրջ 30.1 տոկոսը կրթությունը շարունակում է քոլեջներում, 9-րդ դասարանից հետո կրթությունը չշարունակողների համամասնությունը նվազել է: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նիստում կառավարության ծրագրի՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների այս մասին զեկույցի ներկայացմանն ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Անդրեասյանը պարտադիր կրթության մեջ ներգրավվածության տեսանկյունից լուրջ առաջընթաց է ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է քոլեջներ հեռակա ուսուցմամբ ընդունելության գործընթացը
ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են՝ մեկնարկել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ 2024-2025 ուսումնական տարվա հեռակա ուսուցմամբ ընդունելության դիմում-հայտերի ընդունման գործընթացը: Դիմում-հայտերն ընդունվում են առցանց՝ dimord.emis.am հարթակում։ Հեռակա ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդի դիմում-հայտը և փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ընդունվում են կրթության կառավարման տեղեկատվական համակարգով մինչև նոյեմբերի 25-ը. ներառյալ՝ ժամը 18:00-ը: Հեռակա ուսուցմամբ ընդունելությանը կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք: Դիմորդները ...
Կարդալ ավելին »ԱՄՆ քոլեջի 4 դասախոսներ Չինաստանում ենթարկվել են դանակահարության
Չինաստանում դասավանդող ԱՄՆ քոլեջի չորս դասախոսներ դանակահարվել են մարդաշատ հանրային այգում զբոսնելիս։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց, հաղորդում է CNN-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Չինաստանի հյուսիս-արևելյան Գիրինի նահանգում։ Հարձակման ենթարկված մանկավարժները Այովա նահանգի Մաունթ Վերնոն քաղաքի Քորնել քոլեջից են և մասնակցում են Չինաստանի Գիրինի Բեյհուա համալսարանի հետ համագործակցության ծրագրին։ Չինական սոցիալական ցանցերում հայտնված կադրերում, ըստ CNN-ի, երևում են երկու տղամարդ և ...
Կարդալ ավելին »Նախագահն ու Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատարը քննարկել են գործակցային հեռանկարները
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանության քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմը։ Ողջունելով հյուրին նախագահը նշել է. «Մեր բարեկամությունը դարերի պատմություն ունի, և Հայաստանի անկախացումից հետո մենք, շարունակելով այդ ավանդույթը և դիվանագիտական հարաբերություններ հաստատելով Հնդկաստանի ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանն ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը
Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն օգոստոսի 30-ին ընդունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Պատվիրակությանն ուղեկցել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան: Պաշտպանության նախարարը ողջունել է Հնդկաստանի ազգային պաշտպանական քոլեջի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյային և Հնդկաստանն ու այլ գործընկեր երկրները ներկայացնող ունկնդիրներին։ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել ...
Կարդալ ավելին »«Բազալտշինի» նախագահը վերականգնել է Արմավիրի քոլեջին պատճառված վնասը
«Բազալտշին» ընկերության նախագահը վերականգնել է Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջին պատճառված 33 մլն դրամ վնասը: Այդ մասին նշված է Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ: «Դ.Խ.-ն, զբաղեցնելով «Բազալտշին» արտադրական կոոպերատիվի նախագահի պաշտոնը, 2020-2021 թվականների ընթացքում, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, կեղծել է փաստաթղթերը, միաժամանակ օժանդակել է «Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Մ.-ին՝ կատարելու գույքի հափշտակություն և պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ...
Կարդալ ավելին »