Tag Archives: պահուստային ֆոնդ

Վարչապետի աշխատակազմին 111 մլն դրամ հատկացվեց պահուստային ֆոնդից

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 31–ի նիստում որոշեց կառավարության պահուստային ֆոնդից 111 մլն 685 հազար դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին։ Հիմնավորման մեջ միայն նշվում է, որ գումարը հատկացվում է 2025–ի պետական բյուջեի «ՀՀ Վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի շրջանակներում «Պետական սեփականություն հանդիսացող կառույցների ու տարածքների պայմանների բարելավման ապահովում» միջոցառման իրականացման նպատակով։

Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն շուրջ 187 մլն դրամ է տնտեսել. այն կուղղվի պահուստային ֆոնդ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 30-ի նիստում որոշեց 2024-ի բյուջեով ԱԱԾ-ի համար նախատեսված միջոցներից 186,9 մլն դրամ ուղղել կառավարության պահուստային ֆոնդ: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս որոշումը պայմա¬նավորված է նրանով, որ քննչական մարմինները Ազգային անվտանգության կառուցվածքից հանելու արդյունքում ԱԱԾ-ի 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված  միջոցներից 186,9 մլն դրամ տնտեսում է եղել:

Կարդալ ավելին »

Կառավարության պահուստային ֆոնդը համալրվեց լրացուցիչ 10 միլիարդ դրամով

10 միլրդ դրամ լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ցուցանիշի ավելացման հաշվին համալրվեց ՀՀ կառավարության պահուստային ֆոնդը: Կառավարության հերթական նիստի ժամանակ համատասխան նախագիծը ներկայացրեց Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ «Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է 2023 թվականին առաջին կիսամյակի արդյունքներով բյուջեի եկամուտների գերակատարմամբ. առաջին կիսամյակի պլանի նկատմամբ գերակատարվել է շուրջ 50 միլիարդ դրամով, և սրա արդյունքում 10 միլիարդ դրամով լրացուցիչ հարկային եկամուտների ծրագրային ...

Կարդալ ավելին »
ajax-loader