Tag Archives: ԿԽՄԿ

429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով. ԿԽՄԿ

2024-ի ընթացքում մոտ 1,290 զանգ և այց ենք ունեցել Երևանի և Գորիսի մեր գրասենյակներում` հակամարտության սրացումների արդյունքում ընտանիքների բաժանման առնչությամբ։ Այս մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։ «62 ընտանիք դիմել է մեզ՝ իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով, և բացել որոնման հայտեր։ 429 անձ դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020-2023 թթ. սրացումների հետևանքով՝ ընտանիքների կողմից ստացված դիմումների համաձայն։ ...

Կարդալ ավելին »

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը մոտ է 5000-ին, որոից շուրջ 1000-ը հայ է․ ԿԽՄԿ

Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհետ կորած անձանց հարցը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործառնական առաջնայնություններից է: Այդ մասին ասաց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին: «Ղարաբաղյան հակամարտության առնչությամբ տարածաշրջանում այս խնդրով զբաղվում ենք ավելի քան 30 տարի: Սա նշանակում է տարբեր ուղղություններով աշխատանք: Առաջին հերթին խոսքը գնում է հանձնագրով երաշխավորված իրավունքի մասին, որը վերաբերում է ոչ թե ԿԽՄԿ պարտավորություններին, այլ ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին

ԿԽՄԿ ներկայացուցիչներն օգոստոսին հերթական անգամ տեսակցել են Բաքվում անազատության մեջ պահվող հայերին։ Այդ մասին այսօր` օգոստոսի 26-ին, հայտնեց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ «Նրանց հնարավորություն է տրվել կապ հաստատելու ընտանիքի անդամների հետ»,- նշեց նա:

Կարդալ ավելին »

ՄԻՊ-ն ընդունել է ԿԽՄԿ-ի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 23-ին ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին` Հայաստանում վերջինիս առաքելության ավարտի կապակցությամբ։  Ինչպես տեղեկանում ենք ՄԻՊ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ԿԽՄԿ գրասենյակի պաշտպանության գծով համակարգող Կորինա Կին Էգգենբերգերը և իրավաբանական խորհրդատու Արփինե Առաքելյանը։ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Հայաստանում ԿԽՄԿ-ի հետ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ ներկայացուցիչները տեսակցել են Բաքվում պահվող հայ գերիներին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) Բաքվի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Ադրբեջանի կողմից պահվող հայ գերիներին։ Այդ մասին ասաց ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «Տեսակցություն է եղել այն բոլոր անձանց հետ, որոնց Բաքվում գտնվելը հաստատված է ադրբեջանական իշխանությունների կողմից»,-նշեց Ամատունին՝ հավելելով, որ այդ մարդկանց թվում են նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։ 2024 ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում ապօրինի պահվող հայերին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այս տարվա հունվարի վերջին և փետրվարի սկզբին հերթական անգամ տեսակցել են Բաքվում պահվող հայերին, որոնց անունները հաստատվել են Ադրբեջանի կողմից։ Այդ մասին տեղեկացրեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Ամատունին։ «Դրանք պարբերաբար կրկնվող տեսակցություններ են, որոնք համաձայնեցվում են տվյալ երկրի ղեկավարության հետ»,- նշեց Ամատունին։ Նրա խոսքով՝ տեսակցությունների շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթանում են նրանց պահման տարածքի պայմաններին, ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ պահվող հայերին

Դեկտեմբերին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության աշխատակիցները Բաքվում նորից այցելել են բոլոր հայերին, որոնց անունները կազմակերպությանը հաստատվել են Ադրբեջանի իշխանությունների կողմից։ Այդ մասին տեղեկացրել է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Այցելությունները տեղի են ունեցել մեկ-մեկ ձեւաչափով, Հայաստանում ընտանիքների հետ կապվելու հնարավորություն է ստեղծվել։ Զառա Ամատունին նաեւ տեղեկացրել է, որ այցելության ընթացքում նրանց հանձնվել են ծանրոցներ ընտանիքների կողմից։ ...

Կարդալ ավելին »

Արցախում շարունակում է մնալ մի քանի տասնյակ հայ․ ԿԽՄԿ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքային խմբերը Լեռնային Ղարաբաղում շարունակում են այցելել այնտեղ մնացած հայ ընտանիքներին՝ արձագանքելով նրանց կարիքներին։ «Արմենպրես»–ի հետ զրույցում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին տեղեկացրեց, որ դժվար է մնացած հայերի կոնկրետ վիճակագրություն ասել, սակայն խոսքը մի քանի տասնյակ հայերի մասին է։  «Երբ Ղարաբաղից հայերի մեծ մասը տեղափոխվեց Հայաստան, մեր թիմերը տեղում սկսեցին աշխատել այն անձանց հետ, որոնք ինչ-ինչ ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել 7 բուժառու

Արցախի Հանրապետության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից սեպտեմբերի 19-ին 7 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին, անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես  տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ Արցախ վերադարձնել 6 բուժառուների՝ ուղեկցողների հետ միասին, ովքեր ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ ...

Կարդալ ավելին »

Նախատեսվում է Ռոստովից հումանիտար օգնություն տեղափոխել Արցախ ԿԽՄԿ մեքենաներով

ՌԴ Ռոստով քաղաքից նախատեսվում է ԿԽՄԿ-ի մեքենաներով հումանիտար օգնություն տեղափոխել Արցախ՝  Բերձորի միջանցքով և Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով: Այդ մասին տեղեկանում է Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հաղորդագրությունից: «Սեպտեմբերի 18-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբի հրամանատարության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Բերձորի միջանցքով՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով, Ստեփանակերտ է տեղափոխվել մոտ 23 տոննա հայկական արտադրության ալյուր, իսկ ...

Կարդալ ավելին »
ajax-loader