Tag Archives: տղամարդ

37-ամյա տղամարդը պատրաստում և իրացնում էր կեղծ ալկոհոլային խմիչքներ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի 37-ամյա բնակիչը պատրաստում և իրացնում է կեղծ ալկոհոլային խմիչքներ: Տեղեկատվության հավաստիությունը ստուգելու նպատակով փետրվարի 10-ին Վաղաշապատի բաժնի համայնքային ոստիկաններն այցելել են 37-ամյա տղամարդու տուն: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: Նա ոստիկաններին հայտնել է, որ տեղեկությունը ճիշտ է, նկուղում ունի կեղծ խմիչքներ, որոնք պատրաստ է ներկայացնել։ Նախաձեռնվել է քրեական ...

Կարդալ ավելին »

Չինաստանը մահապատժի է ենթարկել 35 մարդու վրաերթով սպանած տղամարդուն

Չինաստանը մահապատժի է ենթարկել տղամարդուն, որը մեղավոր էր ճանաչվել 2024 թ. նոյեմբերին 35 մարդու սպանության մեջ՝ մեքենայով վրաերթի ենթարկելու միջոցով։ Այդ մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։  62-ամյա Ֆան Վեյքյուն հարձակման ընթացքում նաև վիրավորել էր տասնյակ մարդկանց, երբ մեքենան վարել էր Չժուհայ քաղաքի մարզադաշտի մոտ մարզվող մարդկանց բազմության մեջ։  Ֆան Վեյքյուն մեղավոր էր ճանաչվել և մահապատժի դատապարտվել դեկտեմբերին։  Ըստ չինական պետական ...

Կարդալ ավելին »

Երևանում տղամարդը գողացել է ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ մետաղյա խողովակներ

Նոյեմբերի 13-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ստացել են տեղեկություններ, որ Երևանի Ջրաշեն թաղամասի բնակիչ 30-ամյա տղամարդը նոյեմբերի 8-ից 12-ն ընկած ժամանակահատվածում գողացել է Երևան ՋՕԸ-ին պատկանող մոտ 32 միլիոն դրամ արժողությամբ 800 մետր մետաղյա խողովակներ, որոնք նոյեմբերի 9-ին վերամբարձ կռունկով տեղափոխել են բեռնատարի կցորդի վրա և հեռացել: Ոստիկանությունից հայտնում են, որ փաստի առթիվ Էրեբունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: ...

Կարդալ ավելին »

Այգավան գյուղում 32-ամյա տղամարդ է սպանվել. ՔԿ

Արարատի մարզի Այգավան բնակավայրում օգոստոսի 30-ին սպանություն է կատարվել: Այդ մասին հայտնում են Քննչական կոմիտեից, տեղեկացնելով, որ քրեական վարույթ է նախաձեռնվել: ««Վեդու բժշկական կենտրոն»-ի շտապօգնությունից 2024 թվականի օգոստոսի 30-ին հաղորդում է ստացվել, որ 32-ամյա տղամարդը, բազմաթիվ կտրած-ծակած վերքերով, մահացած վիճակում, հարազատների կողմից տեղափոխվել է հիվանդանոց: Վերոգրյալի հիման վրա նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում, ...

Կարդալ ավելին »

61-ամյա տղամարդը փորձել է սպանել քնած վիճակում գտնվող քրոջ ամուսնուն

Աստղիկ բժշկական կենտրոնից 2024 թվականի հուլիսի 8-ին ժամը 07։14-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ դանակահարվելու հետևանքով՝ որովայնի շրջանի կտրած վերք ախտորոշմամբ, շտապօգնության խմբի կողմից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի տղամարդ։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, պարզվել է նշված անձի, ինչպես նաև  վերջինիս հիշյալ մարմնական վնասվածքը  պատճառած անձի ինքնությունը, ովքեր Երևանի բնակիչներ են՝ ծնված 1963թ․։ «2024 ...

Կարդալ ավելին »

Տեխասում մահապատժի են ենթարկել 2001թ. սպանություն գործած տղամարդուն. CNN

Տեխասի բնակիչ Ռամիրո Գոնսալեսին մահապատժի են ենթարկել ներարկման միջոցով 2001թ. կատարած սպանության համար։ Այս մասին տեղեկացրել է CNN հեռուստաընկերությունը։ Նշվել է, որ 2006թ. Գոնսալեսը մեղավոր է ճանաչվել սեռական բռնության եւ 18-ամյա աղջկա սպանության մեջ։ Գոնսալեսի փաստաբանները պնդում էին, որ մահապատիժը չեղարկվի՝ հավաստիացնելով, որ դատավճռի կայացումից հետո իրենց պաշտպանյալը «բռնության ոչ մի ակտ չի կատարել եւ բռնություն կատարելու սպառնալիք չի հնչեցրել», ...

Կարդալ ավելին »

40-ամյա տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել երկու կնոջ. նրանցից մեկը մահացել է

Տղամարդը սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել հարևան երկու կանանց և դիմել փախուստի: Հարվածի հետևանքով կանանցից մեկը մահացել է: Աիդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը: «Մարտի 24-ին ժամը 11.19-ին ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Խորեն Խաչատրյան փողոցի 1-ին նրբանցքի մի տնից բուժօգնության է տեղափոխել կրծքավանդակի և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած արնահոսող վերքերով՝ 64-ամյա, ...

Կարդալ ավելին »

Հրազդանի կիրճում ձերբակալել են 50-ամյա տղամարդուն. նրա մոտ ատրճանակ և փամփուշտներ են եղել

ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի պարեկները փետրվարի 9-ի կեսգիշերին Հրազդանի կիրճում հայտնաբերել, ապօրինի կերպով զենք կրելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Մաշտոցի բաժին են տարել 50-ամյա մի տղամարդու: Ոստիկանությունից հայտնում են, որ խուզարկությամբ նրա պայուսակում հայտնաբերվել է CZP-07 տիպի ատրճանակ՝ 2 փամփշտատուփով, որոնք լիցքավորված էին 9,17մմ տրամաչափի ընդհանուր 24 փամփուշտներով:

Կարդալ ավելին »

«Մեգա Մոլլ»-ում դանակահարություն կատարած 36-ամյա տղամարդուն ձերբակալելու որոշում է կայացվել. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

«Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնում դանակահարություն կատարած անձին ձերբակալելու որոշում է կայացվել և նրան նախաքննական մարմնին ներկայացնելու հանձնարարություն տրվել: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: «2024 թվականի փետրվարի 04-ին ժամը 16:35-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում գտնվող «Մեգա Մոլլ» առևտրի կենտրոնից շտապօգնության խումբը կրծքավանդակի և որովայնի հատվածում ստացած վնասվածքներով բժշկական կենտրոն է ...

Կարդալ ավելին »

Բանկոմատի մոտ թոշակառու կնոջ ինքնազգացողությունը վատացել էր. մի տղամարդ, առիթից օգտվելով, հափշտակել էր 100 000 դրամը

Ոստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ տեղեկություններն օպերատիվորեն իրացրին։ Ոստիկանությունից հայտնում են, որ ըստ տեղեկությունների՝ ամիսներ առաջ Մասիսի բանկոմատներից մեկից գումար կանխիկացնելիս 65-ամյա թոշակառու կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, և նա չէր կարողացել վերցնել գումարը, ինչից օգտվելով՝ 40-ամյա մի տղամարդ գաղտնի հափշտակել էր 100 000 դրամը։ Տղամարդը նոյեմբերի 2-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի ...

Կարդալ ավելին »
ajax-loader