Tag Archives: ՄԱԿ

ՄԱԿ-ը տեղեկացրել է ուկրաինացի գերիների նկատմամբ ռուս զինվորականների հաշվեհարդարների թվի ավելացման մասին

Ուկրաինայում ՄԱԿ մարդու իրավունքների մոնիթորինգի առաքելությունն արձանագրել է ռուսական զորքերի կողմից գերեվարված ուկրաինացի ռազմագերիների սպանությունների կտրուկ աճ։ ՄԱԿ աշխատակիցներն ուշադիր վերլուծել են ինչպես ուկրաինական, այնպես էլ ռուսական աղբյուրների հրապարակած ֆոտո- եւ վիդեոնյութերը, որոնք պատկերում են մահապատիժների տեսարաններ կամ սպանված զինվորների մարմիններ։ Բացի այդ, հարցման են ենթարկվել ականատեսները, որոնց վկայությունները հաստատում են այդ փաստերը։ Միջադեպերի աշխարհագրական դիրքը ցույց է տալիս, որ մահապատիժների մեծ մասը տեղի է ունեցել ակտիվ մարտական ​​գոտիներում, որտեղ ռուսական բանակը հարձակողական գործողություններ է իրականացրել։ Առաքելության տվյալներով՝ 2024թ. օգոստոսի վերջից 24 առանձին միջադեպերի ժամանակ արձանագրվել է 79 մահապատիժ։ Ամենից հաճախ տեղում գնդակահարվել են ուկրաինացի զինվորները, որոնք հանձնվել են։ Ականատեսները հայտնել են նաեւ վիրավոր զինվորների դիտավորյալ սպանությունների մասին, նշվել է ՄԱԿ զեկույցում։ https://www.ungeneva.org/ru/news-media/news/2025/02/102854/missiya-oon-po-pravam-cheloveka-na-ukraine- zayavila-o-trevozhnom. «Այս դեպքերը դատարկ տեղում չեն առաջացել։ Ռուսաստանի Դաշնությունում որոշ հասարակական գործիչներ բացահայտ կոչ են անում անմարդկային վերաբերմունք ցուցաբերել ուկրաինացի գերիների նկատմամբ եւ նույնիսկ մահապատժի ենթարկել նրանց: Նման հայտարարությունները կարող են առաջացնել միջազգային մարդասիրական իրավունքի հետագա խախտումներ»,- ասել է առաքելության ղեկավար Դենիել Բելը: Իր զեկույցում ՄԱԿ-ը նշել է, որ եղել են առնվազն երեք նմանատիպ հայտարարություններ Ռուսաստանի կառավարության պաշտոնյաների կողմից 2024թ., ինչպես նաեւ բռնության ենթարկելու բազմաթիվ կոչեր սոցիալական ցանցերում՝ ռուս զինվորականների հետ կապված ռազմական խմբերի կողմից: Սակայն կոնկրետ անուններ կամ կազմակերպություններ զեկույցում չեն նշվել։ Առաքելության փաստաթղթում ընդգծվել է, որ միջազգային մարդասիրական իրավունքը կտրականապես արգելում է գերի չվերցնելու անթույլատրելիության հրամաններ տալը, հակառակորդին նման գործողություններով սպառնալը կամ այս սկզբունքով ռազմական գործողություններ իրականացնելը։ «Ուկրաինացի ռազմագերիների մահապատժի բոլոր դեպքերը, ինչպես նաեւ նման գործողությունների կամ դրանց արդարացման հրապարակային ...

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ՀԱՊԿ-ի հետ գործակցության բանաձև է ընդունել

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև ՄԱԿ-ի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միջև համագործակցության մասին։ Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ-ը։ «Այս տարվա նոյեմբերի 18-ին 79-րդ նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է բանաձև Միավորված ազգերի կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության միջև համագործակցության վերաբերյալ»,- հաղորդվում է ՀԱՊԿ-ի կայքում։ Նշվում է, որ Գլխավոր ասամբլեան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկել է ...

Կարդալ ավելին »

Գազայում 2023թ. հոկտեմբերից զոհվել է ավելի քան 320 հումանիտար աշխատող. ՄԱԿ

Հոււմանիտար կազմակերպությունների առնվազն 322  աշխատակից զոհվել է Գազայի հատվածում 2023թ. հոկտեմբերին պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման պահից։ Այս մասին տեղեկացրել է օկուպացված պաղեստինյան տարածքներում ՄԱԿ հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։ Զեկույցում ընդգծվել է, որ Գազա բավականաչափ քանակությամբ հումանիտար բեռների առաքման նպաստավոր պայմաններ նախկինի պես չկան։ Ինչպես նշվել է, ձմռան մոտենալու հետ կապված՝ անկլավ հումանիտար օգնության առաքումը, մասնավորապես պարենի, հագուստի, վառելիքի, ինչպես նաեւ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ՔԿ-ների կոչը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության կոնվենցիայի կողմերին և COP29-ին

Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները հանդես են եկել կոչով՝ ուղղված ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերին և COP29-ի մասնակիցներին: կոչը ներկայացնում ենք ստորեւ. «2024թ․ նոյեմբերին Բաքվում կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների համաժողովի հերթական` 29-րդ նստաշրջանը («COP29»), որտեղ քննարկվելու են առանցքային հարցեր։ Մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, անչափ կարևորում ենք քաղաքացիական հասարակության մասնակցությունը կլիմայի փոփոխության թեմայով ...

Կարդալ ավելին »

Եզրափակվեց Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարր գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը

Եզրափակվեց Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի բարձրաստիճան քննարկումներին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության մասնակցության շաբաթը։ Շուրջ երեք տասնյակ հանդիպումներ՝ լայն աշխարհագրությամբ և. օրակարգով՝ երկկողմ հարաբերությունների զարգացում, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացում, բազմակողմ հարթակներում սերտ համագործակցություն, տարածաշրջանային հարցեր, Նստաշրջանի բարձրաստիճան հատվածում ՀՀ վարչապետի ելույթներին զուգահեռ մասնակցություն և ելույթներ տարբեր հարթակներում և թեմատիկ, հարակից միջոցառումների, այդ թվում՝ Մեծ քսանյակի նախարարական հանդիպմանը։ ...

Կարդալ ավելին »

Մենք իրապես հավատում ենք ծով ելք չունեցող երկրների գործակցությանը. Միրզոյանը՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալին

ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող զարգացող և փոքր կղզի զարգացող երկրների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատար Ռաբաբ Ֆաթիմայի հետ: Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից: Ի շարունակություն նախորդ տարվա դեկտեմբերին Երևանում Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման շրջանակում կայացած քննարկումներին՝ Արարատ Միրզոյանը ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանն ու Նարենդրա Մոդին հանդիպել են ՄԱԿ-ի Ապագայի գագաթնաժողովի շրջանակներում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, մասնակցելով Ապագայի գագաթնաժողովին, հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այդ մասին նշված է Հնդկաստանի վարչապետի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Հիանալի է Միավորված ազգերի կազմակերպության Ապագայի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին», – նշված է Հնդկաստանի վարչապետի գրառման մեջ։ Wonderful to have met Prime Minister ...

Կարդալ ավելին »

ՄԱԿ-ի Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ՀՀ-ում նոր նախաձեռնություն է սկսում

ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն հանդիսացող Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ), որի նպատակն է խթանել սոցիալական արդարությունը և արժանապատիվ աշխատանքը, հայտարարել է նոր նախաձեռնության մեկնարկի մասին։ ՄԱԿ-ի Գլոբալ հաղորդակցության վարչությունից հայտնում են, որ նախաձեռնության նպատակն է Հայաստանում ոչ ֆորմալ զբաղվածության կանխումը և ֆորմալացմանն անցման խթանումը։ ՄԱԿ-ի գործակալությունը 600,000 ԱՄՆ դոլար է հատկացնում Նախաձեռնությանը՝ ուժեղացնելով միջազգային հանրության արձագանքը փախստականների հետ կապված ճգնաժամին: Ըստ Միավորված ...

Կարդալ ավելին »

Նյու Յորքում կրկին մեկնարկելու են ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի բարձրաստիճան քննարկումները

Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը՝ ավելի քան 115 000 հայ, մի քանի օրվա ընթացքում ստիպված եղավ լքել սեփական բնակավայրերը։ Այս տեղահանությունը, որը էթնիկ զտման քաղաքականության վերջին փուլն էր, տեղի ունեցավ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ընթացքում, երբ ողջ միջազգային հանրությունը հերթական անգամ քննարկում էր հակամարտությունների խաղաղ կարգավորման, կայունության հաստատման ու զարգացման ...

Կարդալ ավելին »

«Սինջար եզդիների ազգային միավորումը» ՄԱԿ-ին կոչ է անում դատապարտել Իրաքի եզդիների դեմ ատելության խոսքը

«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունն, անհանգստություն և խորը մտահոգություն հայտնելով Իրաքի տարածքում ապրող եզդիների կյանքի և անվտանգության համար, նամակ է հղել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղարին՝ կոչ անելով դատապարտել եզդի ժողովրդի դեմ ուղղված ատելության հռետորաբանությունը և ռազմավարական միջոցներ մշակել այն դադարեցնելու ու Իրաքում եզդի ժողովրդի իրավունքների և անվտանգության պաշտպանությունն ուժեղացնելու ուղղությամբ։  ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ կազմակերպված ասուլիսի ընթացքում ...

Կարդալ ավելին »
ajax-loader