Tag Archives: Ծաղկաձոր

Ծաղկաձորում կգործարկվի արհեստական ձյան առաջին համակարգը

Ծաղկաձորի լեռնադահուկային կենտրոնում կգործարկվի արհեստական ձյան առաջին համակարգը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի «Ֆեյսբուք»-ի էջը, վերոհիշյալ համակարգը կգործարկվի աշխարհահռչակ Sherpa ընկերության հետ համագործակցության արդյունքում։ Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդալ ավելին »

Ծաղկաձորում ապօրինի օտարված հողատարածքը կվերադարձվի պետությանը. Դատախազություն

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ծաղկաձորում ապօրինի օտարված հողատարածքը կվերադարձվի պետությանը: «Գլխավոր դատախազությունը 2019-2020 թվականներին պետական շահերի պաշտպանության հայցեր է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետարանի և այլոց, այդ թվում՝ Հրազդանի նախկին քաղաքապետ Ա.Դ.-ի կնոջ Զ.Գ.-ի՝ Կոտայքի մարզի սահմաններից դուրս գտնվող՝ պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող նշանակության շուրջ 48,5 հա ընդհանուր մակերեսով 25 հողամասերի աճուրդներն անվավեր ճանաչելու ...

Կարդալ ավելին »

Հիմնանորոգվում է Հրազդանից դեպի Ծաղկաձորի մարզահամալիր հատվածը

Ճանապարհային դեպարտամենտը հայտնում է, որ հիմնանորոգվում է Հ-55, Հրազդանի տրանսպորտային հանգույց-Ծաղկաձորի մարզահամալիր հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000 – կմ10+500 հատվածը։ Շինարարական աշխատանքները կատարում է «Շինպլյուս» ՍՊԸ-ն։ Այս պահին իրականացվում են հողային աշխատանքներ, մայթերի քանդում, երկաթբետոնե կոնստրուկցիաների և բազալտե եզրաքարերի տեղադրում: Ֆինանսավորումը՝ ՀՀ պետական բյուջեից:

Կարդալ ավելին »
ajax-loader