Tag Archives: պահանջ

Ավինյանը՝ գնման ոլորտում պահանջները խստացնելու անհրաժեշտության մասին

Երևանի բյուջեի կատարողականը 2023թ. կազմել է շուրջ 90%: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, անդրադառնալով գրանցած ցուցանիշներին ու կարևորելով կյանքի կոչվող ծրագրերի նկատելի աճը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծել է, որ զուգահեռաբար պետք է խստացվեն պահանջները կատարված աշխատանքների որակի նկատմամբ:  «Մեր նպատակը, ծրագրերի կատարողականներն ապահովելուն զուգահեռ, որակյալ աշխատանքն է: Քաղաքի մշակույթին ծանոթ մարդիկ ու նախագծողներ պետք է աշխատեն: Գնման ոլորտում պետք է ...

Կարդալ ավելին »

Դասագրքերի փորձաքննության նոր կարգով առարկայական հանձնաժողովների ձևավորման պահանջները խստացվել են

Հանրակրթության պետական նոր չափորոշչով ուսուցում իրականացնող դասարանների համար 2022-2023  ուսումնական տարում դասագրքերի ստեղծումն առաջին անգամ իրականացվել է մրցութային եղանակով՝ փորձաքննության իրականացման փուլերով: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ ներդրված դասագրքաստեղծման նոր մոտեցումը բաց հնարավորություն է ստեղծել տարբեր հեղինակային խմբերի, այդ թվում՝ ուսուցիչների համար` մասնակցելու դասագրքերի ստեղծման գործընթացին՝ բաց, թափանցիկ և մրցակցային հիմունքներով: Հաշվի առնելով, որ դասագրքերի ստեղծումը ...

Կարդալ ավելին »

Նվիրատվության պայմանագրերի համար կսահմանվի նոտարական վավերացման պարտադիր պահանջ

Հայաստանում անշարժ գույքի նվիրատվության պայմանագրերի համար կսահմանվի նոտարական վավերացման պարտադիր պահանջ, նոտարը պետք է ստուգի գործարքի բովանդակության համապատասխանությունը կողմերի իրական մտադրությանը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Արդրադատության փոխնախարար Արա Մկրտչյանը: Գործող օրենքով անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, փոխանցմանն ուղղված գործարքները՝ առուվաճառք, նվիրատվության, վարձակալություն, ենթակա են նոտարական վավերացման՝ բացառությամբ, եթե դրանք կնքվում են ...

Կարդալ ավելին »

«Սև ուրբաթի» և Ամանորի զեղչերի ժամանակ տուգանվել է 35 տնտեսվարող. ՄՊՀ անդամը՝ պահանջների մասին

Հայաստանում նախորդ տարի սահմանված պահանջները խախտելու համար «Սև ուրբաթ»-ի և Ամանորի զեղչերի ժամանակ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը  վարույթ  է հարուցել 35 տնտեսվարողների նկատմամբ, որոնք տուգանվել են 100 մլն դրամի չափով: Հանձնաժողովն այս տարի ևս  «Սև ուրբաթ»-ին և տոներին ընդառաջ ակցիաների ժամանակ դիտարկելու է  տնտեսվարողների վարքագիծը, գնահատելու է ստացվող տարբեր ազդակները: Հրավիրած՝ «Խորհուրդներ բիզնեսին զեղչերի և այլ ակցիաների իրականացման վերաբերյալ. իրազեկում «Սև ...

Կարդալ ավելին »

Ժամանակավոր պահպանման և մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները փոխվել են

Կառավարության որոշմամբ վերանայվել են ժամանակավոր պահպանման պահեստներին եւ մաքսային պահեստներին ներկայացվող պահանջները: Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ) հայտնել են, որ հանդիպել են պահեստների տիրապետողները, ինչպես նաեւ փոստային ու սուրհանդակային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները եւ քննարկել կարգավորման մեխանիզմները:   ՊԵԿ նախագահի խորհրդական Սոսե Ստեփանյանը նշել է, որ նոր պահանջները սահմանվել են պահեստների արտաքին տեսքի, շինությունների, տարածքների կամ բաց հրապարակների տեղակայման, կահավորման, ապրանքների ...

Կարդալ ավելին »

Ինչ է պահանջում Հայաստանը. Եղիշե Կիրակոսյանը ՄԱԿ-ի դատարանում ընթերցել է ՀՀ-ի 10 պնդումները

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում այսօր ընթացել են Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատավարական լսումները։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ներկայացրել է Ադրբեջանին ուղղված Հայաստանի ամփոփիչ տասը պնդումները։ Կիրակոսյանը նշել է, որ 2023 թվականի սեպտեմբերի 28-ի միջանկյալ միջոցի դիմումի հիման վրա Հայաստանը խնդրում է, որպեսզի ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանը կիրառի հետևյալ միջանկյալ միջոցները՝ նախքան տվյալ գործի հետ կապված որոշման կայացումը: Միջանկյալ ...

Կարդալ ավելին »

Հունիսին 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է անկանխիկ գործառնությունների մասին օրենքի պահանջների խախտում

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունիս ամսվա ընթացքում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ թույլ տված հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը: 2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 30 հարկ վճարողի մոտ արձանագրվել է  «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտում: Հսկողական միջոցառումների արդյունքում, հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 12․6 մլն դրամի չափով տուգանք: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների ...

Կարդալ ավելին »

Դրոշին ներկայացվող պահանջները խստացվում են՝ տուգանքի չափերը կբարձրանան

 Հայաստանի Հանրապետության դրոշի ամբողջական, մաքուր և չգունաթափված լինելու համար սահմանվում է ընդհանուր պահանջ՝ անկախ նրանից՝ դրոշը բարձրացված է պետական շենքի վրա, թե տեղադրված է մեկ այլ վայրում: «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն Ազգային ժողովի արտահերթ նիստում ներկայացրեց արդարադատության փոխնախարար Արմենուհի ...

Կարդալ ավելին »

Լուկաշենկոն հիմնավոր է համարել Հայաստանի պահանջները ՀԱՊԿ-ից

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գնահատել է կազմակերպության գործունեությունը: Լուկաշենկոյի կարծիքով՝ ՀԱՊԿ-ի անդամները երբեմն ճիշտ քննադատություններ են հնչեցնում՝ կոնկրետ խնդիրների լուծման գործում թերանալու առումով: Այս մասին հաղորդում է վկայակոչելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը: Լուկաշենկոյի խոսքով՝ Հայաստանի կողմից հիմնավորված պահանջներ են առաջ քաշվում, իսկ Ղրղզստանը երկար ժամանակ օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ ...

Կարդալ ավելին »
ajax-loader