Tag Archives: հյուպատոսություն

Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն կբացի

Հայաստանի կառավարությունը Իրանի Թավրիզ քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու որոշում է կայացրել։ Հիմնավորման մեջ նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը պայմանավորվածություն են ձեռք բերել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության առևտրաշրջանառության ծավալները հասցնել մեկ, այնուհետև՝ երեք միլիարդ ԱՄՆ դոլարի: Թավրիզում ՀՀ գլխավոր հյուպատոսության գործունեությունը կարող է նպաստել Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների զարգացմանը: «Հիմք ընդունելով 2007 ...

Կարդալ ավելին »

Նոր Զելանդիայի Օքլենդ քաղաքում տեղի է ունեցել  Հայաստանի պատվո հյուպատոսության պաշտոնական բացումը

Նոր Զելանդիայում Հայաստանի դեսպան Արեգ Հովհաննիսյանը (նստավայրը՝ Տոկիո, Ճապոնիա) Օքլենդում Հայաստանի պատվո հյուապոսության պաշտոնական բացման կապակցությամբ աշխատանքային այց է կատարել Օքլենդ․ տեղեկացնում են Ճապոնիայում ՀՀ դեսպանությունից: Մարտի 2-ին դեսպանը ներկա է գտնվել հայ համայնքի մասնակցությամբ Ավստրալիայի և Նոր Զելադիայի Հայոց թեմի առաջնորդ Հայկազուն Արքեպիսկոպոս Նաջարյանի կողմից մատուցված սուրբ պատարագին, որի ավարտին արքեպիսկոպոս Նաջարյանը հատուկ ծեսով օրհնել է Հայաստանի Հանրապետության այն ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Կոստա Ռիկայում բացում է հյուպատոսություն, առաջին պատվավոր հյուպատոսն է Կլաուդիո Մալոֆը

ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Կլաուդիո Մալոֆը նշանակվել է Կոստա Ռիկայում ՀՀ պատվավոր հյուպատոս։ Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Մեքսիկայում Հայաստանի դեսպանությունը։ «Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Կոստա Ռիկայում բացում է պատվավոր հյուպատոսություն՝ երկու երկրների միջև տնտեսական, մշակութային, ակադեմիական և զբոսաշրջային կապերի ամրապնդման նպատակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Կարդալ ավելին »

Ռուս դիվանագետները սեպտեմբերին կժամանեն Կապան՝ հյուպատոսություն բացելու

Ռուս դիվանագետները սեպտեմբերին կգան Սյունիքի մարզի Կապան քաղաք՝ հյուպատոսություն բացելու հարցով։ Այս մասին ՏԱՍՍ-ի հետ զրույցում տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ «Ակտիվ պատրաստվում ենք Սյունիքի մարզի Կապան քաղաքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելուն։ Այդ նախաձեռնությունը հաստատել են մեր ղեկավարները Մոսկվայում մայիսի 25-ի հանդիպման ժամանակ։ Արդեն սեպտեմբերին տարածաշրջան կգան ռուս դիվանագետները, որոնք կզբաղվեն անմիջականորեն «երկրի վրա» ...

Կարդալ ավելին »

Քննարկվում է Կապանում Ռուսաստանի հյուպատոսություն բացելու հարցը

Քննարկվում է հենց Կապանում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը: Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում: «Քննարկվում է հենց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը»,-ասաց Կոստանյանը: Թե ինչ նպատակներով է ՌԴ-ն հենց Կապանն ընտրել, փոխնախարարը հորդորեց հարցնել Հայաստանում ՌԴ-ի դեսպանությանը: «Ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվելու են: Մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունն ու ցանկությունը՝ Սյունիքում ...

Կարդալ ավելին »
ajax-loader