ԱՄՆ զինված ուժերը մտադիր են ռազմական ինքնաթիռներ տրամադրել ավելի քան 5 հազար ձերբակալված անօրինական միգրանտների արտաքսման համար։ Այս մասին ասված է պաշտպանության նախարարի պաշտոնակատար Ռոբերտ Սալեսեսի հայտարարությունում։ «Նախարությունը կտրամադրի ռազմական ինքնաթիռներ՝ աջակցելու ներքին անվտանգության նախարարության արտաքսման թռիչքներին Սան Դիեգոյից (Կալիֆոռնիա) եւ Էլ Պասոյից (Տեխաս) ավելի քան 5 000 անօրինական միգրանտների համար, որոնք ձերբակալվել են մաքսային եւ սահմանային պաշտպանության կողմից», նշվել է փաստաթղթում։ «Նախարարությունը կաջակցի ժամանակավոր եւ մշտական արգելապատնեշների կառուցմանը՝ լրացուցիչ անվտանգություն ապահովելու եւ սահմանի ապօրինի հատումների, մաքսանենգության դեպքերը նվազեցնելու համար»,- նշվել է հաղորդագրությունում։ «Սա դեռ սկիզբն է։ «Շուտով նախարարությունը կնախապատրաստի եւ կուղարկի լրացուցիչ առաքելություններ՝ երկրի սահմաններին նախագահի կողմից հնչեցված սպառնալիքների ողջ շրջանակին արձագանքելու համար»,- եզրափակել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը։
Կարդալ ավելին »Tag Archives: միգրանտ
Հնդկաստանից եկած միգրանտների քանակը էականորեն նվազել է. Ֆինանսների նախարար
2024 թվականին Հայաստանում Հնդկաստանի քաղաքացիների քանակը էականորեն նվազել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 28-ին, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: «Այսինքն եթե խոսքը աշխատանքային միգրանտների մասին է, ապա իմ ունեցած տվյալներով նրանց քանակը էականորեն նվազել է»,-ասաց նա: Սակայն նախարարը չգիտեր, թե ՀՀ ժամանած Հնդկաստանի քաղաքացիները որպես զբոսաշրջի՞կ են եկել, թե՞ ...
Կարդալ ավելին »ՀՀ-ն ԵՄ-ի հետ կգործակցի միգրանտների մաքսանենգության, փողերի լվացման, թրաֆիքինգի ոլորտներում
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի ՆԳՆ-ի և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրի եւ «Հայաստանի ՆԳՆ-ի և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև անվտանգ կապուղու մասին» փոխըմբռնման հուշագրի ստորագրման առաջարկություններին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրեն տիկին Քեթրին դը Բոլի և ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե ...
Կարդալ ավելին »Ընտանիքներով ԱՄՆ ժամանած անօրինական միգրանտների թիվը հասել է նոր ռեկորդի
Օգոստոսին ռեկորդային թվով անօրինական միգրանտներ են ընտանիքներով հատել Մեքսիկա-ԱՄՆ սահմանը։ Այդ մասին հաղորդում է The Washington Post պարբերականը՝ վկայակոչելով ԱՄՆ սահմանապահ ծառայության նախնական տվյալները։ Օգոստոսին սահմանապահները ձերբակալել են ընտանիքներով ԱՄՆ ժամանած առնվազն 91 հազար միգրանտի։ Այս ցուցանիշը գերազանցել է 2019 թվականի մայիսի նախորդ ռեկորդը, երբ մեկ ամսվա ընթացքում սահմանն ապօրինի հատել էր 84 հազար մարդ։ Ընդհանուր առմամբ, սահմանաապահները Մեքսիկայի սահմանին օգոստոսին ...
Կարդալ ավելին »Հունաստանի ափերին միգրանտների նավի նավաբեկության հետևանքով ավելի քան 300 պակիստանցի է զոհվել
Հունաստանի ափերի մոտ հունիսի 14-ին նավի խորտակման հետևանքով 300-ից ավելի պակիստանցի է զոհվել: Նման տվյալներ է հրապարակել Պակիստանի սենատի նախագահ Մուհամմադ Սադիք Սանջրանին: Այս մասին հաղորդում է CNN-ը: Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆն այսօր երկրում համազգային սուգ է հայտարարել՝ ի հիշատակ ողբերգական նավաբեկության զոհերի: Պակիստանը գտնվում է վերջին տասնամյակների ընթացքում ամենածանր տնտեսական ճգնաժամում, և շատ պակիստանցիներ տարբեր վտանգավոր ուղիներով փորձում են ...
Կարդալ ավելին »