Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից օգտագործվող պապամոբիլներից մեկը կվերածվի երեխաների համար նախատեսված շարժական առողջապահական կլինիկայի և կուղարկվի Գազայի հատված։ Սա ապրիլի 21-ին մահացած Հռոմի պապի վերջին ցանկությունն էր։ Այդ մասին հայտնում է Reuters-ը։ Մեքենան, որն օգտագործվել է պապի կողմից 2014 թվականին Սուրբ Երկիր կատարած այցի ժամանակ, կհագեցվի ախտորոշիչ և շտապօգնության բժշկական սարքավորումներով՝ օգնելու երիտասարդ հիվանդներին պաղեստինյան անկլավում, որտեղ առողջապահական ծառայությունները մեծ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հռոմի պապ
Հռոմի պապի հիվանդության կրիտիկական փուլն անցել է
Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը, բժիշկների գնահատմամբ, այլևս վտանգ չի ներկայացնում նրա կյանքի համար: Այդ մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Նախորդ օրերին արձանագրված բարելավումներն էլ ավելի նկատելի են դարձել, ինչը հաստատում են արյան անալիզները և հիվանդի օրգանիզմի լավ արձագանքը դեղորայքային բուժմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։ Քահանայապետը հիվանդանոցում կմնա ևս մի քանի օր։ Մարտի 10-ին հաղորդվել էր, որ ...
Կարդալ ավելին »Դեմոկրատիան լավ վիճակում չէ․ Հռոմի պապը դատապարտել է պոպուլիզմը
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է պոպուլիստական քաղաքականությունը եւ նախազգուշացրել, որ դեմոկրատիան վատ վիճակում է։ Հովվապետն այս մասին հայտնել է Տրիեստում ունեցած ելույթի ժամանակ, նրա խոսքերը մեջբերել է Reuters գործակալությումը։ «Ակնհայտ է, որ արդի աշխարհում դեմոկրատիան կարգին վիճակում չէ։ Գաղափարախոսությունները գայթակղիչ են։ Ոմանք համեմատում են դրանք Գամելնի առնետ որսացողի հետ։ Նրանք գայթակղում են ձեզ, բայց ստիպում հրաժարվել ինքդ քեզանից»,- ասել է ...
Կարդալ ավելին »«Իմ պատմությունը՝ պատմության մեջ»․Հռոմի պապի ինքնակենսագրական գիրքը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, որն անցած տարեվերջին դարձավ 87 տարեկան, ինքնակենսագրություն է գրել։ Այն լույս կտեսնի Եվրոպայում եւ Ամերիկայում մարտի 19-ին՝ Սուրբ Հովսեփի օրը, որը կաթոլիկները նշում են Հոր օրը։ Ինչպես գրել է Corriere della Sera թերթը, «Կյանք. իմ պատմությունը՝ պատմության մեջ» (Life. La mia storia nella Storia) անունը կրող գրքում ներկայացվել են հուշեր մանկության եւ իտալական ծագման մասին, եկեղեցական կյանքի, ...
Կարդալ ավելին »Հռոմի պապը հիվանդանոցում 9 օր անցկացնելուց հետո դուրս է գրվել
Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այսօր առավոտյան դուրս է գրվել հիվանդանոցից՝ որովայնի ճողվածքի վիրահատությունից ինն օր հետո: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը: Ըստ վիրահատող բժշկի՝ Հռոմի պապը շատ լավ առողջական վիճակում է գտնվում և կարող է ճանապարհորդել: Ֆրանցիսկոս պապն օգոստոսի սկզբին նախատեսում է այցելել Պորտուգալիա, իսկ օգոստոսի վերջին՝ Մոնղոլիա: 2021 թվականի հուլիսին բժիշկները հեռացրել էին Հռոմի Ֆրանցիսկոս պապի հաստ ...
Կարդալ ավելին »