Դեմոկրատիան լավ վիճակում չէ․ Հռոմի պապը դատապարտել է պոպուլիզմը

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը դատապարտել է պոպուլիստական քաղաքականությունը եւ նախազգուշացրել, որ դեմոկրատիան վատ վիճակում է։ Հովվապետն այս մասին հայտնել է Տրիեստում ունեցած ելույթի ժամանակ, նրա խոսքերը մեջբերել է Reuters գործակալությումը։

«Ակնհայտ է, որ արդի աշխարհում դեմոկրատիան կարգին վիճակում չէ։ Գաղափարախոսությունները գայթակղիչ են։ Ոմանք համեմատում են դրանք Գամելնի առնետ որսացողի հետ։ Նրանք գայթակղում են ձեզ, բայց ստիպում հրաժարվել ինքդ քեզանից»,- ասել է հովվապետը։

Հռոմի պապը հորդորել է «չխաբվել պարզ լուծումներին», փոխարենը «ձգտել ընդհանուր բարիքի»։ Նա նաեւ նշել է, որ «դեմոկրատիաների ճգնաժամ» է տարբեր երկրներում, բայց կոնկրետ օրինակներ չի նշել։

ajax-loader