Tag Archives: փախստական

ԵԽ-ն 2,8 միլիոն եվրո կհատկացնի Հայաստանի փախստականների համար

Ապրիլի 11-ին՝ հինգշաբթի, Եվրոպայի խորհուրդը կներկայացնի Հայաստան փախստականների ներհոսքին արձագանքելու Եվրոպայի խորհրդի միջոցառումների համալիր փաթեթը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 2․8 միլիոն եվրո։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի տարածած հաղորդագրությունից: Գործողությունների փաթեթը կազմվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի և փախստականների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի 2023 թվականի հոկտեմբերի 11-ից 13-ի այցի արդյունքների հիման վրա, որի ընթացքում Հայաստանի իշխանությունների հետ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից բռնի տեղահանված և փախստականի կարգավիճակ ստացած անձինք կարող են դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար․ ՆԳՆ

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք, որոնց տրամադրվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կարգավիճակ, Հայաստանի քաղաքացիություն ստանալու իրենց դիմումները կարող են ներկայացնել Երևանում՝ Զաքյան 3, 118/1 հասցեում, իսկ մարզերում դիմումներ կընդունվեն Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բոլոր անձնագրային ստորաբաժանումներում: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի ներքին գործերի նախարարությունը։  Քաղաքացիության դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը հետևյալն է. – դիմում-հարցաթերթ,– ծննդյան վկայական /եթե ...

Կարդալ ավելին »

Լիբանանում փախստականների ճամբարում բախումների ժամանակ 15 մարդ է զոհվել

Սեպտեմբերի 13-ի երեկոյան Լիբանանի Այն էլ Հելվա փախստականների ճամբարում պաղեստինյան «ՖԱԹՀ» կուսակցության մարտական թևի և պաղեստինյան ավազակային կազմավորումների միջև վերսկսված զինված բախումների զոհ է դարձել 15 մարդ, ևս 150-ը վիրավորել է։ Ինչպես տեղեկացնում է «РИА Новости» գործակալությունը, այս մասին հաղորդում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 11-ին, Այն էլ Հելվա ճամբարում պաղեստինյան զինված կազմավորումների միջև հերթական բախումների հետևանքով ...

Կարդալ ավելին »

Շրջափակման քաղաքականությունը եղել է հենց Ադրբեջանի առաջնահերթությունը․ նախիջևանցի փախստականների արձագանքը կեղծ թեզերին

Նախիջևանից բռնագաղթած հայերի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունները հայտարարություն են տարածել՝ արձագանքելով ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող կեղծ թեզին, թե Նախիջևանը իբր շրջափակված է Հայաստանի կողմից։ «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ․ «Նախիջևանի՝ Հայաստանի Հանրապետության կողմից շրջափակված լինելու մասին ադրբեջանական որոշ շրջանակների կողմից տարածվող շինծու թեզը նպատակ ունի թաքցնել այն փաստը, որ Ադրբեջանն ինքն է 90-ականների սկզբից շրջափակել Հայաստանը և որի միտումնավոր ...

Կարդալ ավելին »
ajax-loader