«Սյունիք-Քաջարան» ֆուտբոլային ակումբը՝ ԶՊՄԿ-ի աջակցությամբ, հրավիրում է փոքրիկ ֆուտբոլասերների, տեղեկացնում է ԶՊՄԿ ֆեյսբուքյան էջը։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ աջակցելով Սյունիքի մարզում սպորտի զարգացմանը։ Սյունիք ՖԱ-ում մարզվում է 700` մինչև 18 տարեկան երեխա և դեռահաս, մարզվողների թվաքանակի կտրուկ աճ նկատվել է վերջին 8 ամսում: Եվ արդեն Քաջարանում ձևավորվում է նոր ֆուտբոլային թիմ՝ «Սյունիք-Քաջարան», որը բացում է իր ...
Կարդալ ավելին »Tag Archives: Սյունիք
ԶՊՄԿ-ն մոտ 117 մլն դրամ է տրամադրել Սյունիքի բուժհաստատություններին
ԶՊՄԿ-ն 2024 թ. շուրջ 117 մլն դրամ է տրամադրել Սյունիքի մարզի բուժհաստատություններին: Կոմբինատի ֆինանսական աջակցության շնորհիվ բժշկական կենտրոնները կարողանում են հրավիրել մասնագետներ, վճարել ջեռուցման ծախսերը, կատարել վերակառուցման և վերազինման աշխատանքներ: Մանրամասները` տեսանյութում:
Կարդալ ավելին »ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ աշխատանք կանի Սյունիքում ու Վայոց ձորում
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով դեկտեմբերի 4-ից 6-ը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն Սյունիքի և Վայոց ձորի մարզերում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարությունից, շրջիկ ծառայությունները կմատուցվեն՝ դեկտեմբերի 4-ին, ժամը 15.00-18.00, Քաջարանի համայնքապետարանում՝ (Լեռնագործների փող., 4 շենք),դեկտեմբերի 5-ին, ...
Կարդալ ավելին »Կարևորն անվտանգությունն է․ ինչպես է արդիականացվում «Սյունիք» օդանավակայանը
Արդիականացումը ոչ միայն կբարելավի օդանավակայանի տեխնիկական հնարավորությունները, այլև պայմաններ կստեղծի օդային հաղորդակցության հետագա զարգացման համար: Կապանի «Սյունիք» օդանավակայանն արդիականացվում է. նոր սարքավորումների տեղադրումը կբարձրացնի թռիչքների անվտանգությունն ու կկրճատի եղանակային վատ պայմանների պատճառով չվերթերի չեղարկումները: Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է օդանավակայանի տնօրեն Կարեն Վարդանյանը։ «Երևան-Կապան-Երևան չվերթն իրականացվում է տեսողական թռիչքների կանոններով, ինչը բարենպաստ եղանակ է պահանջում, այլապես թռիչքը կչեղարկվի։ Այժմ ...
Կարդալ ավելին »ՄԻՊ-ը Սյունիքում այցելել է ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիք կատարած այցի շրջանակում այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ: Ինչպես հայտնում են ՄԻՊ գրասենյակից, Պաշտպանը հանդիպել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Էդգար Հունանյանի և զորքերի հրամանատարական կազմի հետ, քննարկել զինծառայողների իրավունքներին վերաբերելի հարցեր։ Այնուհետև Պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիներն այցելել են Սահմանապահ զորքերի ուղեկալներ: Հրամանատարական կազմը Պաշտպանին ներկայացրել է նորակառույց ուղեկալներում զինծառայողների և ...
Կարդալ ավելին »Սյունիքի Ակներ գյուղում կրթահամալիր կկառուցվի
Սյունիքի Գորիս համայնքի ավագանին որոշել է համայնքի Ակներ գյուղի 18-րդ փողոց 27 հասցեում գտնվող 1․5 հեկտար մակերեսով հողամասը նվիրաբերությամբ փոխանցել Հայաստանի Հանրապետությանը՝ կրթահամալիր կառուցելու նպատակով։ Այս կապակցությամբ կառավարությունն այսօրվա իր նիստում ընդունեց որոշում՝ ընդունելով այդ նվիրատվությունը և ամրացնելով այն ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին:
Կարդալ ավելին »ԶՊՄԿ-ն արևային վահանակներով և ջրատաքացուցիչներով կապահովի Սյունիքի բնակիչներին
ԶՊՄԿ-ն սոցիալական պատասխանատվության շրջանակում շարունակում է տարբեր ծրագրեր իրականցնել մարզի տարբեր բնակավայրերում` առաջնահերթությունը տալով ազդակիր համայքներին: Այս անգամ հերթը Սյունիքինն է` շրջակա բնակավայրերով: Կոմբինատն արևային վահանակներով և ջրատաքացուցիչներով կապահովի 280 տների բնակիչներին: Աշխատանքների առաջին փուլն արդեն մեկնարկել է, մանրամասները՝ տեսանյութում:
Կարդալ ավելին »Գնել Սանոսյանի աշխատանքային այցով եղել է Սյունիքի մարզում
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ ավարտվել է Շինուհայր ենթակայան կատարած այցով: Գնել Սանոսյանը դիտարկել է ենթակայանում կատարված աշխատանքները։ Շինուհայր ենթակայանը կառուցվել և շահագործման է հանձնվել 1961 թվականին: Շահագործումից հետո այնտեղ կատարվել են ընդամենը մասնակի վերակառուցման աշխատանքներ: 2018-2019թթ. սկսած իրականացվում է ենթակայանի վերակառուցումը: Աշխատանքները գտնվում են ավարտական փուլում: Մասնակի վերանորոգման ժամանակ բոլոր չփոխարինված սարքավորումները փոխարինվել են նորերով: ...
Կարդալ ավելին »Սյունիքի կրթական էքսպոյում ներկայացվել է 28 դպրոցի նախագծային աշխատանք
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ Կապանում անցկացվել է 2024-2025 ուստարվա օգոստոսյան խորհրդակցությունը՝ Սյունիքի մարզի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների ղեկավարների մասնակցությամբ, որը վարել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Խորհրդակցությանը մասնակցել են նաև Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, Ազգային ժողովի պատգամավոր Մարինա Ղազարյանը, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության, ԿԶՆԱԿ-ի, մարզպետարանի մի շարք վարչությունների ներկայացուցիչներ։ ...
Կարդալ ավելին »Սյունիքում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Opel»-ը․ վերջինը հայտնվել է գետում, կա վիրավnր
Այսօր՝ օգոստոսի 22-ին, Սյունիքի մարզում Ժամը 07:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 318 կմ հատվածում՝ Քաջարանի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 67-ամյա Արարատ Զախարյանի վարած «Opel» մակնիշի և 62-ամյա Սլավիկ Խաչատրյանի վարած «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով «Opel»-ը հարվածել է կամրջի երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել գետում: Վթարի հետևանքո «Opel»-ի վարորդը, ում առաջինը ...
Կարդալ ավելին »