Tag Archives: ամն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը TikTok-ն արգելելու օրինագիծ է ներկայացրել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի օրենսդիրներն օրինագիծ են հրապարակել, համաձայն որի TikTok սոցիալական ցանցը կարգելվի, եթե չանջատվի Չինաստանում գտնվող իր մայր ընկերությունից։ Այս մասին հաղորդում է The Hill-ը։ «Ամերիկացիներին օտարերկրյա հակառակորդների կողմից վերահսկվող հավելվածներից պաշտպանելու մասին» օրինագծի հեղինակներ են հանդես եկել հանրապետական ​​Մայք Գալահերը և դեմոկրատ Ռաջա Քրիշնամուրթին։ Փաստաթղթում TikTok-ը ստեղծող ByteDance տեխնոլոգիական ընկերությունը և TikTok սոցիալական ցանցը ներկայացվել են որպես ...

Կարդալ ավելին »

Ջո Բայդենը Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի հանձնաժողովի համանախագահ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Երգչուհի և դերասանուհի Լեդի Գագային նշանակել է նախագահին կից արվեստի և մշակույթի հանձնաժողովի համանախագահ։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում։ Փաստաթղթում ընդգծվում է, որ Լեդի Գագան (իսկական անունը՝ Ստեֆանի Ջոան Անջելինա Ջերմանոտա) Գրեմմիի 13 մրցանակի դափնեկիր է և պատմության մեջ ամենաշատ մրցանակ ստացած կին երաժիշտներից մեկը: Որպես դերասանուհի՝ նա հայտնի է «Աստղ ...

Կարդալ ավելին »

Հարավային Կորեան և այլ երկրներ իրենց քաղաքացիներին արգելել են մեկնել հայ-ադրբեջանական սահմանամերձ շրջաններ

Հարավային Կորեան այսօր որոշում է ընդունել իր քաղաքացիներին արգելել մեկնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանամերձ շրջան: Այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Հարավային Կորեայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության համաձայն՝ սահմանվել է ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 4-րդ՝ ամենաբարձր մակարդակը: Արգելքն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը՝ ապրիլի 15-ին: Ըստ Yonhap-ի՝ տարածաշրջանում ճանապարհորդությունների վերաբերյալ նախազգուշացման 3-րդ մակարդակ էր հայտարարված 2020 ...

Կարդալ ավելին »

Ամերիկյան ինդեքսներ․ 28-03-23

ԱՄՆ ֆոնդային բորսաների առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են. Արդյունաբերական Dow Jones ինդեքսն աճել է 0.60%-ով և կազմել 32432.08 կետ, լայն սպառման շուկաների S&P 500 ինդեքսն աճել է 0.16%-ով և կազմել 3977.53 կետ, իսկ բարձր տեխնոլոգիաների Nasdaq ինդեքսը նվազել է 0.47%-ով և կազմել 11768.84 կետ: Dow Jones ինդեքսը ֆոնդային շուկայի ցուցանիշներից մեկն է, որը ստեղծվել է Wall Street Journal թերթի խմբագրի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ում օդաչուի ինքնազգացողությունը վատանալուց հետո ուղևորը օգնության է հասել անձնակազմին

ԱՄՆ-ում Southwest Airlines-ի ինքնաթիռում ուղևորը, որը մասնագիտությամբ օդաչու է եղել, օգնության է հասել անձնակազմին, երբ օդաչուներից մեկը բժշկական օգնության կարիք է ունեցել: Այդ մասին տեղեկացնում է CNN-ը: Ինքնաթիռը Լաս Վեգասից Կոլումբուս մեկնելիս է եղել:Մեկ այլ ավիաընկերության օդաչուն, ով այդ պահին օդանավում է եղել որպես ուղևոր, օգնել է ռադիոկապի հարցում: Օդանավում գտնվող մի բուժքույր էլ օգնություն է ցուցաբերել օդաչուին:

Կարդալ ավելին »
ajax-loader