Tag Archives: Դիլիջան

Դիլիջանում անցկացվել է Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ հուլիսի 20-21-ին Դիլիջան քաղաքում անցկացրել է «Արհեստների 2-րդ միջազգային փառատոն»-ը։ Փառատոնին մասնակցել են շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և արտերկրից (Լատվիա, Սերբիա, Ռուսաստան, Վրաստան, Բուլղարիա, Իրան):  Երկու օր շարունակ Դիլիջանը դարձել էր արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական մի վայր: Փառատոնի շրջանակում Դիլիջանի քաղաքային ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում կայացել է «Համազնավուր» ֆոլկ համերգը

Շառլ Ազնավուրի 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Դիլիջանի մարզադպրոցի բացօթյա հարթակում այսօր տեղի է ունեցել «Համազնավուր» խորագրով ֆոլկ համերգը։ Համերգին հետևել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ Ազնավուրի երգերի կատարմամբ հանդես են եկել հրավիրված երգիչներ Գոռ Սուջյանը, Սյուզի Մելքոնյանը, Սեդա Սեյրանյանը, Ինգա Արշակյանը և Քերոբ Հովելյանը` Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախմբի և մենակատարների մասնակցությամբ: Ունկնդրին ներկայացվել են հանրահայտ ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում կանցկացվի Արհեստների 2-րդ միջազգային փառատոնը

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ ս.թ հուլիսի 20-ին և 21-ին Դիլիջան քաղաքում կանցկացնի «Արհեստների 2-րդ միջազգային փառատոն»-ը։ Երկօրյա միջոցառումների ծրագրով Դիլիջանը կդառնա արհեստների, ավանդական երգ ու պարի, համեղ ուտեստների տոնական վայր: Գորգագործության, ասեղնագործության, ժանեկագործության, տիկնիկագործության, փայտագործության, խեցեգործության  հարուստ մշակույթը ներկայացնող տաղավարներում այցելուները կծանոթանան Հայաստանի և այլ երկրների ժողովուրդների արհեստագործական յուրօրինակ ավանդույթներին, ...

Կարդալ ավելին »

Կառավարությունը նախատեսում է Դիլիջանում նոր թունել կառուցել

Հայաստանում դիտարկում են Դիլիջանի նոր թունելի կառուցման հարցը: Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը՝ «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Վարկ 3449-ARM. «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի (Մ6 Վանաձոր-Բագրատաշեն) բարելավման ծրագիր»-վարկի փակման ժամկետի երրորդ երկարաձգում եւ վարկային միջոցների վերաբաշխում» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի ներկայացմանը: Կառավարությունը ցանկանում է ...

Կարդալ ավելին »

Տոլմա և խինկալի․ Դիլիջանում կանցկացվի «Միմինո» հայ-վրացական փառատոնը

Հունիսի 22-ին արդեն 2-րդ անգամ Դիլիջանում անցկացվելու է հայ-վրացական խոհանոցային ու մշակութային կոլորիտն ապահովող «Միմինո» փառատոնը։ Այն մեկ հարկի տակ համախմբելու է Հայաստանի ու Վրաստանի խոհարարներին, որոնք մրցելու են իրենց խոհարարական հմտություններով։ Պրոֆեսիոնալ ժյուրին էլ գնահատելու է նրանց աշխատանքը։ Հրավիրած ասուլիսին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանը նշեց, որ խոհարարներն ազատ են լինելու ստեղծագործելու հարցում։  «Հայաստանի ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում հաճարենու փայտանյութով բարձված մեքենա է հայտնաբերվել

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները հունիսի 18-ի ժամը 20-ի սահմաններում իրականացրած շրջագայության ժամանակ Դիլիջանի Կամոյի փողոցի սկզբնամասում ստուգման են ենթարկել ակնհայտ փայտանյութով բարձված «ԳԱԶ-33021»-ը: Դիլիջանցի 33-ամյա վարորդը փայտանյութի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել: Հայտնել է, որ մեքենան բարձված է 3,5 խմ հաճարենու փայտանյութով, որը բեռնել էր Նոյեմբերյանի հարակից սարամասից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: Կազմված փաստաթղթերն ուղարկվել ...

Կարդալ ավելին »

Դիլիջանում կայացել է ԿԳՄՍ նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը

Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի յոթերորդ, արտագնա նիստը տեղի է ունեցել Տավուշի մարզում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Դիլիջանի Գորկու 3/1 հասցեում գտնվող հանրապետական նշանակության հուշարձանի՝ օտարման ոչ ենթակա համարվող Աղասի Խանջյանի ամառանոցի (ՀՀ կառավարության  2007 թ. մարտի 15-ի 385-Ն որոշում, պետ. ցուցիչ՝ 10.3.130) տարածքում կայացած նիստին, բացի գիտամեթոդական խորհրդի անդամներից, ներկա են ...

Կարդալ ավելին »

«Դիլիջան» ազգային պարկի Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը համալրվել է ձագուկով

«Դիլիջան» ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը» վերջին օրերին համալրվել է ձագուկով։ Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն: 2022 թվականի հոկտեմբերին եղջերուների առաջին խմբաքանակը կենտրոնից բաց է թողնվել բնություն:

Կարդալ ավելին »

Վաղարշապատին, Իջևանին, Դիլիջանին կնվիրեն 772 մլն դրամի աղբատար մեքենաներ և աղբամաններ

Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 16-ի նիստում որոշում կայացրեց, որով առաջարկվում է Արմավիրի մարզի Վաղարշապատ և Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան համայնքների կարիքների համար վերջիններիս նվիրաբերել ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի և ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի կողմից հատկացված 772,1 մլն դրամով ձեռք բերված թվով 12 աղբատար մեքենաներ, ինչպես նաև 1420 աղբարկղ: Հայա«Գույք նվիրաբերելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը ...

Կարդալ ավելին »

Երևանում և Դիլիջանում այսօրվանից կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» միջազգային փառատոնը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանում և Դիլիջանում ապրիլի 29-ից մայիսի 16-ը կանցկացվի «Խաչմերուկներ․ ժամանակակից երաժշտության օրեր Հայաստանում» 7-րդ միջազգային փառատոնը՝ «Հայկական խճանկար» խորագրով: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, փառատոնի նպատակն է ապահովել համաշխարհային ժամանակակից երաժշտության տարածումը և զարգացումը Հայաստանում՝ ծրագրում ներառելով մի շարք նոր ստեղծագործությունների հայաստանյան պրեմիերաներ։   Համերգները կանցկացվեն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, Կամերային ...

Կարդալ ավելին »
ajax-loader