Tag Archives: Հանքարդյունաբերության

Հանքարդյունաբերության ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ տնտեսական աճ. Վարդան Ջհանյան

Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրավիճակը կայուն է, վերջին 10-12 տարիներին մեծ փոփոխություններ չեն եղել և արդյունահանման ու արտադրական ապրանքների ծավալները մնացել են նույն մակարդակի վրա, թեև ոլորտում կա զգալի ներուժ, որը կարող է ապահովել ավելի մեծ աճ։ Նման կարծիքը հայտնեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ Վարդան Ջհանյանը։   «Հայաստանում արդյունահանվում է երեք հիմնական մետաղ՝ պղինձ, մոլիբդեն և ոսկի։ Վերջինիս մասով ...

Կարդալ ավելին »

Այն ամենը, ինչ մենք օգտագործում ենք, աճում է հողից կամ դուրս է բերվում ընդերքից, կյանքը հնարավոր չէ առանց հանքարդյունաբերության․ Արմեն Ստեփանյան

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը National Polytechnic University of Armenia / Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ավագ դպրոցում կայացած հանդիպման մասնակից աշակերտներին է ներկայացրել «Կայուն զարգացումը ժամանակակից բիզնեսում» թեմայով դասախոսություն՝ ներկայացնելով ընդհանուր առմամբ հանքարդյունաբերության դերը մարդկանց կյանքում և կենցաղում, ինչպես նաև դրա նշանակությունը՝ երկրի տնտեսության համար։ «Դահլիճում հավաքված մոտ հարյուր աշակերտներից շատերը վստահաբար հետագայում՝ դառնալով մասնագետներ, աշխատանք են փնտրելու ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային միջավայրի վերլուծության անհրաժեշտություն կա․ փորձագետ. ejq

Միջազգային շուկայում մետաղների գների տատանումները, տնտեսական անկայունությունը պատճառ դարձան, որպեսզի ձևավորվի ընդերքի «առևտրային արժեքի» (օգտակար հանածոների պաշարների) գնահատման միասնական մոտեցում։ Արդյունքում՝ աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերող երկրները ստեղծեցին ապրանքային պաշարների գնահատման և հրապարակային հաշվետվությունների ներկայացման միասնական համակարգ, որը սակայն հետխորհրդային երկրներից միայն Ղազախստանի Հանրապետությունն է ամբողջությամբ ընդունել։  Միջազգային ֆինանսական կազմակերպությունները ֆինանսավորում են բացառապես պաշարների հանքային պաշարների հաշվետվության միջազգային ստանդարտների կոմիտեի (CRIRSCO- Committee for Mineral Reserves ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ոլորտը պետք է զերծ պահել մանիպուլյացիաներից, դեմոնիզացումից. Արմեն Ստեփանյան

Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում անցկացվել է Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը, որը միավորել էր պետական կառույցների, մասնագիտական հանրույթի, մասնավոր դաշտի և ներդրումային ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների մեկ հարթակում։ Միջոցառման շրջանակներում համաժողովի գլխավոր հովանավոր ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն անդրադարձել է ոլորտի առաջնահերթություններին և առկա խնդիրներին։ Ներկայացնում ենք Արմեն Ստեփանյանի հարցազրույցից հատվածներ.  Վստահությունն ամենակարևոր մարտահրավերն է Վստահությունը հանքարդյունաբերության համար ամբողջ աշխարհում ամենամարտահրավերային հարցն է։ Մեր ոլորտի ...

Կարդալ ավելին »

Գործակցություն հանքարդյունաբերության, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում՝ ANDRITZ Hydro-ի հետ

Նախարար Վահան Քերոբյանը փետրվարի 13-ին ընդունել է ANDRITZ Hydro ընկերության շուկայի կառավարման գծով փոխնախագահ Նորբերտ Շվարցին․ տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից: ANDRITZ Hydro-ն էլեկտրամեխանիկական սարքավորումների և հիդրոէլեկտրակայանների ամբողջական ծառայությունների համաշխարհային մատակարար է: Ընկերությունը մշակում է երկարաժամկետ, էկոլոգիապես մաքուր և տնտեսապես արդյունավետ լուծումներ հիդրավլիկ էներգիայի արտադրության համար: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանքարդյունաբերության, մետալուրգիայի, էներգետիկայի, կանաչ ջրածնի արտադրության ոլորտներում գործակցության հնարավորությունները։ Վահան Քերոբյանը ...

Կարդալ ավելին »

Հանքարդյունաբերության ռազմավարություն. դրական և բացասական կողմերը (տեսանյութ)

Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է կառավարության՝ վերջերս ընդունած հանքարդյունաբերության մասին ռազմավարությանը՝ ներկայացնելով փաստաթղթում ամրագրված դրույթների դրական և բացասական կողմերը։ Ստորև ներկայացնում ենք Հ1-ի տեսանյութը՝ ոլորտին առնչվող մասնագետների գնահատմամբ։

Կարդալ ավելին »
ajax-loader