Tag Archives: հողամաս

Կոտայքում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը: Դատախազությունից հայտնում են, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող` ընդհանուր 1 հա հողամասի նկատմամբ կայացած աճուրդները և կիրառել անվավերության ...

Կարդալ ավելին »

Քննարկվել է հողամասերի կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու տարաժամկետման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գլխավորությամբ ապրիլի 3-ին կայացել է ՓՄՁ ենթախորհրդի հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից: Որպես հիմնական օրակարգային հարց՝ քննարկվել է հողամասերի նպատակային նշանակության փոփոխման հետևանքով առաջացող կադաստրային արժեքների տարբերությունը վճարելու պարտավորությունը տարաժամկետելու հնարավորության հարցը։ Վերջինիս ներդրման արդյունքում նախատեսվում է բազմաթիվ պոտենցիալ ներդրողների համար նվազեցնել ներդրումների սկզբնական փուլում առաջացող ֆինանսական բեռը։ ՎԶԵԲ Հայաստանի ներդրումային խորհրդի ...

Կարդալ ավելին »

«Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող հողամասը վերադարձվել է պետությանը

Արարատի մարզի Արմաշ համայնքի ղեկավարի՝ 2005 թվականի որոշումներով օրենքի խախտմամբ օտարված՝ Արարատի մարզի Արմաշ գյուղում «Երասխ-2» զորամաս հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով «հատուկ նշանակության» հողամասը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը: Կառավարության հերթական նիստին այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ Նա նշեց, որ «Երասխ-1» զորամասի վերաբերյալ գործը դեռևս գտնվում է դատաքննության փուլում, իսկ «Երասխ-2»-ը կամրացվի Պետական գույքի կառավարման կոմիտեին։ «Ազգային անվտանգության ծառայության ...

Կարդալ ավելին »

«Հաղթանակ» զբոսայգում օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. նախաձեռնվել է քրեական վարույթ

Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Երևան քաղաքի Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող հողամասի վերաբերյալ փաստաթղթերը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Բաբայան և Ուլնեցի փողոցների հատման մասում գտնվող 6900 քմ մակերեսով հողամասի վարձակալության մրցույթում հաղթող է ճանաչվել քաղաքացի Ա.Պ.-ն, ով 2003 թվականի փետրվարի 18-ին Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումով հայտնել է, ...

Կարդալ ավելին »

Լեռնապատի նախկին ղեկավարը համայնքապատկան հողամասը տրամադրել է ինքն իրեն ու հանձնել վարձակալության․ դատախազություն

Լոռու մարզի Լեռնապատ համայնքի նախկին ղեկավար Վ.Ե.-ն, 2007-2012 թվականներին, ի պաշտոնե տեղեկացված լինելով, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում հեռահաղորդակցության օպերատորի կողմից բարձր վարձավճարով ալեհավաք կայան է տեղադրվելու և շահագործվելու, անցկացրել է վարձակալության տրամադրելու վերաբերյալ ձևական մրցույթ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը։ Վ.Ե.-ն, իր կողմից գլխավորած մրցույթում, հաղթող է ճանաչել ինքն իրեն և 2007 թվականի սեպտեմբերի 25-ին, լիազորված անձանց ...

Կարդալ ավելին »

Աբովյան պուրակում օտարման ոչ ենթակա հողամասը վաճառվել է. հարուցվել է քրեական վարույթ

Երևան քաղաքի դատախազությունում, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակում, ուսումնասիրվել է Երևան քաղաքի Աբովյան պուրակի տարածքում գտնվող հողամասի կադաստրային գործը: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետի 2002 թվականի փետրվարի 26-ի որոշմամբ՝ Աբովյան պուրակում գտնվող հողամասը վերակառուցման նպատակով, 15 տարի ժամկետով, վարձակալության իրավունքով տրամադրվել է «Սամարտ» ընկերությանը: Երևանի քաղաքապետի նույն թվականի մայիսի ...

Կարդալ ավելին »
ajax-loader