Tag Archives: սահմանամերձ

Արևային էներգիան հասանելի կլինի Սյունիքի սահմանամերձ շրջաններում․ B24

Ucom ընկերությունը «Արևորդի» ՀԿ-ի հետ համատեղ Սյունիքի մարզի Կապան համայնքի Շիկահող բնակավայրում կայուն  էներգիայի ներդրման հերթական ծրագիր է իրականացրել: Շիկահող բնակավայրի մշակույթի տան տանիքին տեղադրվել է 10.44 կՎտ/ժ դրվածքային հզորության արևային կայան, որը կապահովի թե՛ մշակույթի տան, թե՛ վարչական շենքի և թե՛ բնակավայրում առկա արտաքին լուսավորության էլեկտրաէներգիայի ծախսը։ Շիկահողի մշակույթի տունը չափազանց կարևոր է համայնքի համար, մասնավորապես, այնտեղ է գտնվում ...

Կարդալ ավելին »

Փոփոխություններ՝ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրում

ՀՀ սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովության պետական աջակցության 2022-2025 թթ․ ծրագրում կիրականացվեն մի շարք փոփոխություններ։ Այդ մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Ըստ այդմ՝ սահմանվել է ամուսինների գումարային տարիքի առավելագույն շեմ՝ 75 տարի․ տարիքային շեմը գերազանցելու դեպքում՝ պարտադիր է ունենալ առնվազն մեկ անչափահաս երեխա, ՀՀ քաղաքացիություն ունենալու պայմանը վերաբերում է շահառու ընտանիքի բոլոր անդամներին, շահառու կհամարվի նաև ամուսնուն (կնոջը) ...

Կարդալ ավելին »

1100 մարդ պետության աջակցությամբ բնակարան է գնել սահմանամերձ համայնքներում. նախարար

Պետության աջակցությամբ սահմանամերձ համայնքներում բնակարան ձեռք բերածների թիվը գերազանցում է 1 100-ը։ Այդ մասին Ազգային ժողովում՝ խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, 2023թ. պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ասել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։ Նախարարը նշել է, որ նրանցից 660-ը արդեն ստացել է համապատասխան վարկերը։ «Տների եւ բնակարանների մի մասն արդեն պատրաստ է։ Այնտեղ մարդիկ ապրում են։ Շինարարական ...

Կարդալ ավելին »

Արցախից բռնի տեղահանված 7 ընտանիք 16 միլիոն դրամ կստանա սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 7 ընտանիք 16-ական միլիոն դրամ կստանա՝ սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար։ Կառավարության մարտի 14-ի նիստի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ ուրախ եմ, որ արդեն 7 ընտանիք սահմանամերձ համայնքներում հողակտոր ունի, շուտով կսկսեն շինարարությունը»,- ասաց Փաշինյանը։

Կարդալ ավելին »

Իսպանիայի դեսպանն այցելել է Սյունիքի սահմանամերձ շրջաններ

Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայր։ X-ի իր միկրոբլոգում այդ մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը։  «ԵՄ դիտորդական առաքելությունը ուրախ էր Հայաստանում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանն ընդունել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայրում։ Մեր դիտորդները պատվիրակությանը ...

Կարդալ ավելին »

Սլովենիայի վերականգնողական կենտրոնն օգոստոսի 26-ից սեպտեմբերի 3-ը կընդունի երեխաների՝ ՀՀ սահմանամերձ բնակավայրերից

Սլովենիա աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 27-ին այցելել է Դեբելի Ռտիչ վերականգնողական կենտրոն: Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, նՍլովենիայի ԱԳՆ պետքարտուղար Սամուել Ժբոգարի ուղեկցությամբ նախարար Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի գործունեությանը, նախաձեռնություններին և հայ երեխաների համար նախատեսված ծրագրին: Ներկա էին նաև Սլովենիայում Ավստրիայի դեսպանը և Սլովենիայի Կարմիր խաչի ներկայացուցիչը: Սլովենիայի «Մարդու անվտանգության խթանում» (ITF) ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի նպատակը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը խանգարելն է․ Արարատի մարզպետ

Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը Երասխ այցելած դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին վստահեցրել է, որ Երասխում մետալուրգիական գործարանի կառուցման հետ կապված բնապահպանական որևէ խնդիր չկա։ Ադրբեջանական կողմի պնդումները բնապահպանական խնդիրների վերաբերյալ իրականության հետ որևէ կապ չունեն, Ադրբեջանի նպատակն ընդամենը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի զարգացմանը խանգարելն է։ «Ադրբեջանի գործողությունները միտում ունեն խանգարել Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի բնականոն զարգացմանը։ Նրանք հայտարարում են բնապահպանական խնդիրների մասին, սակայն վստահեցնում ...

Կարդալ ավելին »

Շարունակելու ենք գործունեությունը սահմանամերձ Երասխում. մետաղաձուլարան կառուցող ընկերությունը հակադարձել է Ադրբեջանին

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հակադարձելով Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին: «Մամուլում տարածվեց Ադրբեջանի բնապահպանության նախարարության հայտարարությունը Հայաստանում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում, սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի (մետաղաձուլարանի) կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն իր հայտարարությամբ հայտնել է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader