Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ամերիկյան «Մայամի Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին արժանացել է պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստի մրցանակին: Մրցանակը Մեսիին հանձնել է իսպանական Marca պարբերականը: Լիոնել Մեսին պրոֆեսիոնալ կարիերայում նվաճեց 46-րդ տիտղոսը` դառնալով պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ: Մինչ այս 44 տիտղոսով լավագույնը բրազիլացի Դանի Ալվեսն էր: Անհատական մրցանակների քանակով Մեսին ունի 56 մրցանակ:
Կարդալ ավելին »Tag Archives: Մեսի
Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում դարձել է հեթ-տրիկի հեղինակ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Արգենտինան սեփական հարկի տակ 6:0 հաշվով հաղթել է Բոլիվիային: Բուենոս Այրեսում կայացած խաղում 37-ամյա Մեսին դարձել հեթ-տրիկի հեղինակ և երկու արդյունավետ փոխանցում է կատարել: Արգենտինացիներից գոլերը խփել են նաև Խուլիան Ալվարեսը, Լաուտարո Մարտինեսն ու Տիագո Ալմադան: Այս հաղթանակից հետո Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմը 20 միավորով մնում է CONMEBOL-ի մրցաշարային աղյուսակի առաջատարը:
Կարդալ ավելին »Մեսին` բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ամերիկյան «Մայամի-Ինտեր»-ի հարձակվող Լիոնել Մեսին բոլոր ժամանակների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստն է: Ֆուտբոլի «Copa America»-ի եզրափակչում 1:0 հաշվով հաղթելով Կոլումբիայի ընտրանուն` Արգենտինան պատմության մեջ 16-րդ և երկրորդ տարին անընդմեջ դարձավ գավաթակիր: Լիոնել Մեսին պրոֆեսիոնալ կարիերայում նվաճեց 45-րդ տիտղոսը` դառնալով պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստ: Մինչ այս 44 տիտղոսով լավագույնը բրազիլացի Դանի Ալվեսն էր:
Կարդալ ավելին »Մեսի․ Վերջին անգամ եմ մասնակցում Ամերիկայի գավաթին
Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի եւ ամերիկյան «Ինտեր Մայամիի» 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսին հաստատել է, որ վերջին անգամ է մասնակցում Ամերիկայի գավաթին։ «Ինձ համար սա վերջին Ամերիկայի գավաթն է։ Դի Մարիայի եւ Օտամենդիի հետ մենք վերջին անգամ խաղում էինք աշխարհի առաջնությունում, այժմ էլ միասին վերջին հանդիպումներն ենք անցկացնում Ամերիկայի գավաթում, վերջին անգամ ենք մասնակցում եւ լիարժեք վայելում ենք այս պահերը»,- Մեսիի ...
Կարդալ ավելին »Տեղափոխվում եմ Մայամիի «Ինտեր». Մեսի
Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, աշխարհի չեմպիոն Լիոնել Մեսին այս ամառ կմիանա ամերիկյան Մայամի քաղաքի «Ինտեր» ֆուտբոլային ակումբին: Այդ մասին հայտնել է անձամբ ֆուտբոլիստը: «Ես չեմ վերադառնա «Բարսելոնա»: Տեղափոխվում եմ Մայամիի «Ինտեր»»,-ասել է ֆուտբոլիստը: Աշխարհի գործող չեմպիոն Լիոնել Մեսիի պայմանագիրը ֆրանսիական ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանում: Մեսին այս ակումբ էր տեղափոխվել 2021 թվականին` հեռանալով կատալոնական «Բարսելոնա»-ից: Երբ հայտարարեց, որ ...
Կարդալ ավելին »