ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, վերլուծական գործիքների և կարողությունների շարունակական զարգացման արդյունքում, համագործակցելով հարկային այլ ստորաբաժանումների հետ, շարունակելով ստվերի դեմ պայքարը, 2024թ-ի հունվար-ապրիլ ամիսներին ձեռնարկել է 1177 օպերատիվ-հետախուզական միջոցառում: Բացահայտվել է շուրջ 65.7 միլիարդ դրամի ստվերային շրջանառություն: Պետական բյուջե է վերականգնվել մոտ 18.6 միլիարդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է շուրջ 7.4 միլիարդ դրամով կամ ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՊԵԿ
Տեղեկատվական շտեմարանների հետազոտմամբ շրջանառությունները թաքցնելու դեպքեր են հաստատվել․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հետամուտ է ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը: Հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները պարզելու նպատակով դեռևս 2023 թվականի փետրվարին հայտնաբերված «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվական շտեմարանի (սերվերի) հետազոտման աշխատանքները շարունակվում են: Պետական եկամուտների կոմիտեին և Քննչական կոմիտեին վերապահված գործառույթների շրջանակում՝ մասնավորապես սերվերում պարունակվող տեղեկատվության վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների ...
Կարդալ ավելին »84 հարկ վճարողի մոտ արձանագրվել են վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր․ ՊԵԿ
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ 2024 թվականի մայիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են ընդհանուր առմամբ 84 հարկ վճարողի մոտ, իսկ տուգանքի չափը կազմել է 59.250 մլն դրամ: Երեք և ավելի վարձու աշխատողների չձևակերպման 22 դեպքով 22 հարկ վճարող տուգանվել է 40.250 մլն դրամով: Մասնավորապես, դեպքերն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․ հանրային սննդի ոլորտում․ հանդիսությունների սրահ ...
Կարդալ ավելին »Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. ՊԵԿ
ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքերով շաբաթվա պատկերը. մաքսային ծառայողները Հայաստան ժամանած ավտոբուսից հայտնաբերել են չհայտարարագրված արճիճե փամփուշտներ. փորձ է արվել տեղափոխել 3 տոննայից ավելի չհայտարարագրված շինանյութ. օդային ճանապարհով փորձ է արվել ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց. մաքսային ծառայողները հայտնաբերել են չհայտարարգրված և մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտի խմբաքանակներ. արծաթանման զարդերի, պահեստամասերի տեղափոխումը կանխվել է. փորձ է ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը պարզեցրել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը
Պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությունում, իրականացվող բարեփոխումների շրջանակում, էականորեն պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների հետ կապված վարչարարությունը։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, եթե որևէ ապրանք իր նկարագրով և /կամ ապրանքային ծածկագրով ընդգրկված է երկակի կամ ռազմական նշանակության ապրանքների անվանացանկում, ապա անհրաժեշտություն է առաջանում պարզել, արդյոք այդ ապրանքն իր բնութագրերով հանդիսանում է այդպիսին, թե՝ ոչ։ Եթե պարզվում է, որ ...
Կարդալ ավելին »Հարկատուներն իրականացրել են 1 տրլն 86 մլրդ դրամի 59,9 մլն գործարք․ ՊԵԿ
հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով` 2024թ. մայիս ամսվա ընթացքում իրականացվել է 59.9 մլն գործարք` 1 տրիլիոն 86.9 մլրդ ՀՀ դրամ արժեքով։ Այդ մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեն։ Գործարքները գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային 4.4 մլն գործարքով կամ 8.0%-ով, իսկ արժեքային` 118.9 մլրդ ՀՀ դրամով կամ 12.3%-ով:
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով ներմուծված ադամանդանման քարեր
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հայտնաբերել է մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներմուծված ադամանդանման քարեր: «Օրերս «Զվարթնոց» օդանավակայանի ուղևորների ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչության ուղևորների մաքսային սպասարկման և հսկողության բաժնի, ներքին անվտանգության և մաքսանենգության դեմ պայքարի վարչությունների մաքսային ծառայողների համատեղ գործողությունների արդյունքում մաքսային հսկողության է ենթարկվել Շարժա-Երևան չվերթով ժամանած ՀՀ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ օպերլիազորների կողմից կաշառք ստանալու դեպքերի նախաքննությունն ավարտվել է
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի երկու գլխավոր օպերլիազորներ տնտեսվարողներից ստացել են ընդհանուր 1.500.000 ՀՀ դրամ կաշառք՝ նրանց կողմից կատարված՝ հարկային օրենսդրության պահանջների խախտումները չարձանագրելու համար: Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ նախաքննությամբ հիմնավորվել է՝ ավագ օպերլիազոր Կ. Ա.-ն իր գործընկերոջ՝ ավագ օպերլիազոր Վ. Ա.-ի հետ իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում 2023 թվականի հոկտեմբերին հայտնաբերել են անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպք
«Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման ընթացքում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոն-բաժնի հատուկ վարժեցված շունը ԱՄՆ-ից «Տրանս Շիփփինգ» ՍՊ ընկերության միջոցով ՀՀ ներմուծված միջազգային սուրհանդակային առաքանու նկատմամբ դրսևորել է թմրամիջոցի հայտնաբերման վարքագիծ: Այդ մասին հայտնում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեից՝ մանրամասնելով, որ նույն օրը, Կոմիտեի աշխատակիցներն, «Ապավեն Տերմինալ» ՓԲ ընկերության մաքսային հսկողության գոտում մաքսային զննման են ...
Կարդալ ավելին »ՊԵԿ նախագահը և ԵՄ դեսպանը շրջայց են կատարել Մարգարայի անցակետում
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը Մարգարայի անցակետում հյուրընկալել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսին և նրա ղեկավարած պատվիրակությանը: Կոմիտեի ղեկավարը և դեսպանը համատեղ շրջայց են կատարել անցակետի տարածքում: ՊԵԿ-ից հայտնում են, որ ներկայացվել է անցակետի ամբողջ ենթակառուցվածքը, ընթացակարգերի կիրառման և կազմակերպման հերթականությունը: Ընդգծվել է, որ Մարգարայի մաքսակետում, ինչպես Հայաստանի մյուս անցակետերում, պետական սահմանային հսկողությունը նախատեսված է իրականացնել սահմանային համալիր ...
Կարդալ ավելին »