Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հանդիպում է ունեցել «ՀՀ նավթամթերք ներկրողների ասոցացիա» հասարակական կազմակերպության և ասոցացիայի անդամ ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկանում ենք ՊԵկ-ի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են Հայաստանի Հանրապետության նավթամթերքի շուկայի զարգացումներն ու առկա խնդիրները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը, կարևորելով ոլորտի զարգացման հեռանկարները, անդրադարձել է Հայաստանում նավթամթերքի շուկայում ստվերային ու անօրինական երևույթների և դրանց դեմ պայքարի ու վերացման ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՊԵԿ
ՊԵԿ պատվիրակությունը՝ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ, այցելել է Էստոնիա
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ ապրիլի 1-ից 3-ը ՀՀ միջգերատեսչական պատվիրակության կազմում այցելել է Էստոնիայի Հանրապետություն՝ ուսումնասիրելու թվային կառավարման, կիբեռպաշտպանության և հանրային ծառայությունների թվայնացման ոլորտում Էստոնիայի առաջադեմ փորձը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների միջև ոլորտային համագործակցության խորացման հնարավորությունները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների զարգացման ներուժը, փորձի փոխանակումը, փոխշահավետ ծրագրերի մշակումն ու համագործակցության նոր ուղղությունների բացահայտումը։ ...
Կարդալ ավելին »ՊԵԿ. վարձու աշխատողի չձևակերպման դեպքեր արձանագրվել են 60 հարկ վճարողի մոտ
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները վարձու աշխատողի չձևակերպման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, իսկ նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում հարկային մարմին պետք է ներկայացնել գրանցման հայտ, կամավոր աշխատողի դեպքում՝ նրա հետ պետք է կնքել կամավոր աշխատանքի մասին պայմանագիր։ Այս ...
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը 36 հարկ վճարողի մոտ արձանագրել է «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի պահանջների խախտում
ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտման ուղղությամբ։ Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր ...
Կարդալ ավելին »Ինչպես օգտվել շրջանառության հարկի աջակցության ծրագրից. ՊԵԿ
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողները 2025 թվականի առաջին, երկրորդ եռամսյակների համար կարող են օգտվել աջակցության ծրագրից և հետ ստանալ շրջանառության հարկի 5 տոկոս շեմից ավելի վճարված գումարները: Աջակցության ծրագրից կարող են օգտվել այն տնտեսվարողները, որոնք միաժամանակ բավարում են հետևյալ պայմաններին՝ 2024 թվականին իրականացրել են առևտրական գործունեություն, 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և աջակցության ստացման հաշվետու եռամսյակներում ...
Կարդալ ավելին »ՊԵԿ բարելավման և զարգացման ծրագրերը ներկայացվել են մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչներին
Պետական եկամուտների կոմիտեի ԱՏԳ մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում տեղի է ունեցել մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկում՝ ՊԵԿ զարգացման ծրագրերն ու մաքսային ոլորտում նախատեսվող փոփոխությունները ներկայացնելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են մաքսային միջնորդ կազմակերպությունների 70 ներկայացուցիչներ։ Մասնավորապես, հանդիպմանը ներկայացվել են ՊԵԿ բարելավման և զարգացման ծրագրերը, «Ծանուցման» համակարգի առավելությունները, ինչպես նաև մաքսային ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխությունները։ Հանդիպմանը մաքսային միջնորդ կազմակերպությունների ներկայացուցիչների ...
Կարդալ ավելին »Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման ընթացքը: Ինչպես տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, զեկուցվել են ՊԵԿ գործունեության հիմնական արդյունքային ցուցանիշները, հանրային կարևորության ծրագրերն ու առաջիկա անելիքները, նշվել է, որ ռազմավարության շրջանակում նախատեսվել է 70 միջոցառում: Մշակվել և վերջնականացման փուլում են ...
Կարդալ ավելին »Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754 839. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2025 թվականի հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 754 839։ Դա գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 124-ով կամ 5.8 %-ով:
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը հունվարին ապահովել է 232,8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր
2025 թվականի հունվարին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 232.8 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելի է 55.2 մլրդ. դրամով կամ 31.1%-ով: «Մասնավորապես, հարկային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 220.6 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 34.6 մլրդ դրամով կամ 18.6%-ով: Մաքսային մարմնի կողմից հավաքագրվել է շուրջ 32.8 ...
Կարդալ ավելին »Ինչ է թվային դրոշմավորումը և որ ապրանքներն են ենթակա դրոշմավորման. ՊԵԿ-ը մանրամասնում է
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն հարց ու պատասխանի ձևաչափով ներկայացրել է, թե ինչ է թվային դրոշմավորումը և ո՞ր ապրանքներն են ենթակա դրոշմավորման: ՊԵԿ-ի տարածած հարցուպատասխանն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. Ի՞նչ է ապրանքի թվային դրոշմավորումը և ինչո՞ւ է անհրաժեշտ Դրոշմավորումը նույնականացման միջոցի՝ Դատա մատրիքս հատուկ թվային ծածկագրի` դրոշմավորման ենթակա ապրանքի վրա տեղադրումը և համապատասխան հավաստի տեղեկատվության փոխանցումն է ազգային օպերատորի E-mark ...
Կարդալ ավելին »