Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 8-ի դրությամբ, կազմել է 18-19.9 աստիճան: Այդ մասին տեղեկացրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը: Հիշեցնենք, որ վերջին շաբաթվա ընթացքում լճի ջերմաստիճանը բարձր էր 20 աստիճանից։
Կարդալ ավելին »Tag Archives: Սևան
Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի մի հատվածը
Վերակառուցվում է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ79+060-կմ80+590 հատվածը՝ մոտ 1.5 կմ երկարությամբ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։ 1.5կմ երկարությամբ ճանապարհը շրջանցում է Վարդենյաց լեռնանցքի մի հատվածը, որը ձմռանը հաճախ էր փակվում ձնաբքի պատճառով։ Նոր ճանապարհի կառուցումը նպատակ ունի ձմռանն ապահովել անխափան ու անվտանգ երթևեկություն։ Շինարարությունը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։
Կարդալ ավելին »«Սևան» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացին կիսավարտիքի մեջ թաքցրել էր թմրամիջոցներ
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Սևան» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացի Ն․Ս․-ին։ Խուզարկության արդյունքում վերջինիս կիսավարտիքի միջից ծառայողները հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել 1,1 գրամ քաշով կաթնագույն, փոշենման և ընդհանուր 2,2 գրամ քաշով բյուրեղանման, առանձնացված զանգվածներ։ Քաղաքացի ...
Կարդալ ավելին »«Սևան» ազգային պարկի նախկին տնօրենն ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը
««Սևան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնը զբաղեցրած մեղադրյալ Վահե Գուլանյանը, Հակակոռուպցիոն դատարանում քննվող քրեական գործի շրջանակում, ամբողջությամբ վերականգնել է հանցագործությամբ պետությանը պատճառված 27 միլիոն դրամի վնասը: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով՝ Վահե Գուլանյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով պաշտոնատար անձ՝ կազմել է պաշտոնական փաստաթղթեր հանդիսացող՝ կեղծ հանձնման-ընդունման արձանագրություն, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու վերաբերյալ ...
Կարդալ ավելին »Տարեսկզբից Սևանում փրկել են 8 քաղաքացու
Հուլիսի 1-ից Հայաստանի գլխավոր ջրային տարածքում՝ Սևանա լճում, Փրկարարներն ու ջրային ոստիկանությունն ուժեղացված ծառայություն են իրականացնում: Հուլիսի 7-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Արմեն Ճզմաչյանը: Նա հայտնել է, որ սեզոնի բացման նախօրեին կատարվել է մեծածավալ աշխատանք․ կարգի են բերվել ջրային փոխադրամիջոցները և հուլիսի 1-ից մարզի փրկարարները երեք հանրային ...
Կարդալ ավելին »Մեկնարկել է Սևանի կողակի արհեստական վերարտադրության փորձնական փուլը
Սևանա լճի էկոհամակարգի կենսաբազմազանության պահպանման շրջանակում Շրջակա միջավայրի նախարարության և «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամի» համագործակցությամբ մեկնարկել է Սևանի կողակի արհեստական վերարտադրության փորձնական փուլը։ Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղում գործող Սևանի իշխանի մանրաձկան գործարանի տնօրեն Տիգրան Վարդանյանը, գործարանի ինկուբացիոն տեղամասում արդեն մոնտաժվել է կողակի վերարտադրման համար նախատեսված ժամանակակից ինկուբատոր, որը ձեռք է բերվել տարեսկզբին։ Ներկայում իրականացվում ...
Կարդալ ավելին »Գազամատակարարման դադարեցումներ Գեղարքունիքում, Սևանում և Երևանի որոշ հասցեներում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է , որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 5-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ը կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Վարդաձոր, Ծակքար, Ծովասար, Լիճք բնակավայրերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն` Սևան քաղաքի (ամբողջությամբ) գազասպառողների, սեփականատերեր Գեղամ Ավետիսյանի, Արմեն Գրիգորյանի, Յուրա Գրիգորյանի, Վասակ Ավետիսյանի, Հովհաննես Մելիքյանի, Գագիկ Նիկողոսյանի, Քարամյան Գրիգոր ԱՁ-ի, «Զիմ», «Էներգոսերվիս» ՍՊԸ-ների, ...
Կարդալ ավելին »Երևան-Սևան ճանապարհի պարեկային հենակետին հարակից երթևեկության փոփոխություն է կատարվել
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։ Այդ մասին հայտնում են Ոստիկանությունից, մանրամասնելով, որ նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։ «Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե ...
Կարդալ ավելին »Ուժեղացված ծառայություն՝ Սևանում. առգրավվել է 83 կգ սիգ (տեսանյութ)
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ոստիկանությունից հայտնում են, որ լճից դուրս է բերվել 168 ձկնորսական ցանց, 119 խեցգետնաորսիչ, առգրավվել է 280 սիգ տեսակի ձուկ՝ ընդհանուր 83 կգ։ Գեղարքունիքի մարզի ՊԾ ջրային կարգախմբերի կողմից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի արգելման դեմ տարվող միջոցառումների ընթացքում կատարվել են ստուգայցեր ...
Կարդալ ավելին »Սևան համայնքը միանում է Մեդիագրագիտության շաբաթվան
ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը 2024թ. նոյեմբերի 4-10-ն անցկացնում է Մեդիագրագիտության շաբաթ՝ «Մեդիագրագիտությունը արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով: Ինչպես տեղեկացանք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Մեդիագրագիտության շաբաթվա շրջանակներում Սևան համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններում և կենտրոնական գրադարանում անցկացվելու են միջոցառումներ։ «Նոյեմբերի 6-ին «Սևան համայնքի Վ. Ստեփանյանի անվան գրադարանների կենտրոնացված համակարգ» ՀՈԱԿ-ի կենտրոնական գրադարանում տեղի կունենա քննարկում՝ «Մեդիագրագիտությունը արհեստական ...
Կարդալ ավելին »