Tag Archives: Արարատ Միրզոյան

Արարատ Միրզոյանն ու Անջեյ Կասպրչիկը քննարկել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին, ով Հայաստան է ժամանել ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լաչինի միջանցք այցելելու և առկա իրավիճակի մասին զեկուցելու հանձնարարականի շրջանակներում: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում խորացող ...

Կարդալ ավելին »

Ողջունում ենք Բելգիայի կառավարության որոշումը՝ բացել դեսպանություն Երևանում․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը բելգիացի գործընկերոջ՝ Հաջա Լահբիբի հետ համատեղ մամլո ասուլիսում գոհունակությամբ արձանագրել է Հայաստան-Բելգիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը։ Արարատ Միրզոյանը նշել է, որ  կողմերն անդրադարձել են գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարներին՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկել մասնավորապես տնտեսական, գիտական, կրթական, տեղեկատվական տեխնոլոգիաների, մշակութային ոլորտներում առկա ներուժը լիարժեք իրացնելու, հնարավոր ներդրումները խթանելու ուղղությամբ։    «Վստահություն ենք հայտնել, որ տարածաշրջանում զարգացման ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանն ԱԳՆ պատվո մեդալ է հանձնել ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 20-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ Հայաստանում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում  անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի: Նախարար Միրզոյանը մասնավորապես ընդգծել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ժամ առ ժամ խորացող մարդասիրական ...

Կարդալ ավելին »

Հայաստանը Լաչինի միջանցքից բացի ԼՂ բեռներ տեղափոխելու հարց քննարկելու իրավասություն չունի․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է ադրբեջանական կողմի պնդումներին, թե Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի ղեկավարների և Եվրոպական խորհրդի նախագահի միջև վերջին եռակողմ հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխում ապահովելու շուրջ։ Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին, Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը դեռևս 2020թ. նոյմեբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ պայմանավորվածություն են ձեռք բերել Լաչինի միջանցքի ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը Թեհրանում կհանդիպի Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 24-ին այցով կգտնվի Թեհրանում:   Այդ մասին հայտնել է Հայաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։    Կայանալու է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի  և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:

Կարդալ ավելին »

Պետք է նախ 120 000 մարդու սովից փրկել, հետո կշարունակենք բանակցել բոլորի հետ. Միրզոյանը՝ DerStandard-ին

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավստրիական առաջատար DerStandard օրաթերթին տված հարցազրույցում ասել է, թե որն է տևական խաղաղության նախապայմանը: «Կարևոր է, որ մենք խուսափենք թշնամության ևս մեկ վտանգավոր շրջապտույտ մտնելուց: Հարավային Կովկասում արդեն բավականաչափ արյուն է թափվել: Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն առանցքային նշանակություն կունենա: Կարևոր է նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակումը։ Իսկ ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության ...

Կարդալ ավելին »

Հայաստանում նախորդ տարի հիմնվել է երկու նոր դիվանագիտական ներկայացուցչություն

Հայաստանում նախորդ տարվա ընթացքում հիմնվել է դիվանագիտական 2 ներկայացուցչություն՝ Իսպանիայի Թագավորության և Դոմինիկյան Հանրապետության դեսպանության գրասենյակները․ Կապանում բացվել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսությունը: Այդ մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ: «2022 թ. դեկտեմբերի դրությամբ Հայաստանի Հանրապետությունն ունեցել է հաստատված դիվանագիտական ...

Կարդալ ավելին »
ajax-loader