Tag Archives: Արարատ Միրզոյան

Հայաստանն ու Չինաստանը գտնվում են հարաբերությունների զարգացման փուլում. Արարատ Միրզոյանը՝ Լի Սինվեյին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2025 թ. մայիսի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ դեսպան Լի Սինվեյին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ գործընկերության ընդլայնմանն ուղղված քայլերն ու առաջիկա ծրագրերը:  «Հայաստանը և Չինաստանն այս պահին գտնվում են հարաբերությունների էական զարգացման փուլում՝ թե՛ բարձր մակարդակում քաղաքական երկխոսության, ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան

Մարտի 27-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան: Այդ մասին տեղեկացնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ:  Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ և քննարկումներ։

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է ներկայացրել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ ունեցած հանդիպումից։ Այդ մասին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով իր հնդիկ գործընկերոջը Հնդկաստանում հայկական պատվիրակությանը ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար։ «Շնորհակալություն նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին Դելիում ինձ և իմ պատվիրակությանը ցուցաբերած ջերմ ընդունելության և հյուրընկալության համար:  Մենք բեղմնավոր ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը հայ դեսպանների հետ հանդիպմանն անդրադարձել է արտաքին քաղաքական հարցերի

Դիլիջանում oգոստոսի 27-ին շարունակվում է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքը։  Ինչպես տեղեկանում ենք ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, Արարատ Միրզոյանի գլխավորությամբ քննարկվել են ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում գտնվող առաջնահերթ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային ու միջազգային զարգացումների, առկա մարտահրավերների շուրջ։  Անդրադարձ է կատարվել միջազգային գործընկերների հետ երկկողմ համագործակցության ընթացիկ ծրագրերին, գործընկերության խորացման ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի արտաքին գործերի նախարարի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 23-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նորանշանակ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։  Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սեյեդ Աբբաս Արաղչիին ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և նրան հաջողություն մաղթել նոր կարևոր առաքելության մեջ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Իրանի միջև երկկողմ ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը շնորհավորել է էստոնացի գործընկերոջը ԱԳ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մարգուս Ցահքնային՝ Էստոնիայի արտգործնախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ Այդ մասին ՀՀ ԱԳ նախարարը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։ Congratulations dear colleague & friend @Tsahkna on your reappointment as 🇪🇪’s foreign minister!Appreciating already formed strong ties, I look forward to continue joint efforts, initiatives to further enhace partnership btw #Armenia & #Estonia ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով մեկնում է Վաշինգտոն՝ կմասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթաժողովին

Հուլիսի 9-10-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վաշինգտոնում։ Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը կմասնակցի ՆԱՏՕ-ի գագաթաժողովի՝ գործընկերների ձևաչափով միջոցառմանը և կազմակերպության 75-ամյակին նվիրված հարակից միջոցառումներին։ Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ։

Կարդալ ավելին »

Գտնվում ենք Հայաստան-Հնդկաստան ուժեղ երկխոսության և անընդհատ աճող ամուր կապերի կառուցման ճանապարհին. Արարատ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սուբրամանյամ Ջայշանկարին՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։ «Ջերմ շնորհավորանքներս իմ գործընկեր և լավ ընկեր Սուբրամանյամ Ջայշանկարին՝ նախարարի պաշտոնում վերընտրվելու առթիվ։ Քանի որ մենք գտնվում ենք Հայաստան-Հնդկաստան ուժեղ երկխոսության և մեր ազգերի միջև անընդհատ աճող ամուր կապերի կառուցման ճանապարհին, ես անհամբեր սպասում եմ՝ շարունակելու համատեղ աշխատանքն այս նպատակներին և դրանցից ավելիին հասնելու ...

Կարդալ ավելին »

Արարատ Միրզոյանը ցավակցել է Իրանի նախագահի և արտգործնախարարի զոհվելու առնչությամբ

 Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ցավակցություններ է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի զոհվելու առնչությամբ։ «Տեղեկանալով Իրանից եկող սարսափելի լուրերի մասին, այդ թվում իմ սիրելի գործընկերոջ և ընկերոջ՝ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի ողբերգական մահվան մասին՝ իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի կառավարությանը, արտաքին գործերի նախարարության գործընկերներին և բարեկամ ժողովրդին։ Կիսելով վիշտը՝ մենք ձեզ ուժ ենք մաղթում այս ...

Կարդալ ավելին »

Արգենտինան և Հայաստանը մշտապես ունեցել են բարեկամական հարաբերություններ․ Արարատ Միրզոյան

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցն Արգենտինա մեկնարկել է Բուենոս Այրեսում գեներալ Խոսե դե Սան Մարտինի հուշարձանի մոտ, ծաղկեպսակի զետեղման արարողությամբ: Արարատ Միրզոյանին դիմավորել և ուղեկցել է Արգենտինայի ԱԳ նախարարի տեղակալ Լեոպոլդո Սաուրեսը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։ Գրանադաներոլների պատվո պահակախմբի կատարմամբ հնչել են Հայաստանի և Արգենտինայի պետական օրհներգերը: Հաջորդիվ ՀՀ ԱԳ նախարարի այցին ...

Կարդալ ավելին »
ajax-loader