Tag Archives: Հանրապետության հրապարակ

Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 23:00-08:00-ն 1-ին փուլով փակ է լինելու Հանրապետության հրապարակը, 2-րդ փուլով՝ Վազգեն Սարգսյան փողոցը:  Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ տրանսպորտային միջոցների վարորդներին առաջարկելով երթևեկել հետևյալ փողոցներով՝ Ագաթանգեղոսի փող. – Խանջյան փող., Գր. Լուսավորչի փող. – Մաշտոցի պող., Տիգրան Մեծի պող. – Խանջյան փող., Աբովյան փող. – Արամի փող., Նալբանդյան փող. – ...

Կարդալ ավելին »

Հանրապետության հրապարակը հունիսի 1-ի երեկոյան փակ կլինի տրանսպորտի համար

Հանրապետության հրապարակում հունիսի 1-ին նախատեսված «Փայլոու» մանկական մյուզիքլի անցկացմամբ պայմանավորված՝ մայիսի 31-ի ժամը 20:30-ից մինչև հունիսի 1-ի ժամը 24:00-ն կփակվի Ամիրյան փողոցից Տիգրան Մեծ պողոտա ուղղությունը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։ «Հանրապետության հրապարակ հասած տրանսպորտային հոսքերը ճանապարհը կարող են շարունակել միայն աջ դարձով՝ դեպի Վազգեն Սարգսյան փողոց: Հետադարձ ուղղությամբ՝ Վազգեն Սարգսյան փողոցից Հանրապետության հրապարակ մտնող հոսքերի համար երթևեկության ...

Կարդալ ավելին »

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանում փոխարինվելու են երկու շարժասանդուղքները

Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանում հիմնովին փոխարինվելու են երկու շարժասանդուղքները։ Այդ մասին հայտնել է Երևանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Տաթև Խաչատրյանը։ Նա տեղեկացրել է, որ շարժասանդուղքների փոխարինման աշխատանքներն արդեն սկսված են։ «Այսօր գիծ է դուրս բերվել թվով 4-րդ՝ 3 վագոնից բաղկացած շարժակազմն,որն ավելի հարմարավետ կդարձնի մեր սիրելի ուղևորների երթևեկությունը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Խաչատրյանը։

Կարդալ ավելին »

Հանրապետության հրապարակում ժամը 19-ին նախատեսված հանրահավաքը հետաձգվում է. Ազգային կոմիտե

Ազգային կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ այսօր երեկոյան ժամը 19-ին Հանրապետության հրապարակում նախատեսված հանրահավաքը հետաձգվում է անորոշ ժամանակով: Հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի հայրենակիցներ, շարունակվում է կեցության նվազագույն պայմանների կարիք ունենեցող բռնի տեղահանված տասնյակ հազարավոր արցախցի մեր հայրենակիցների հոսքը Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանի ցեղասպան գործողությունների պատճառով հարյուրավոր արցախահայերի աճյունները տեղափոխվում են մայր հայրենիք: Ինչպես մեր բազմաթիվ հայրենակիցները, Ազգային կոմիտեն ...

Կարդալ ավելին »

Ինչու է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել Պատմական Հայաստանի քարտեզը. պարզաբանում

Երևանի մետրոպոլիտենը պարզաբանում է ներկայացրել՝ ի պատասխան հանրության շրջանում առաջացած բողոքի, համաձայն որի՝ Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանից հանվել է Պատմական Հայաստանի քարտեզը: Պարզաբանման մեջ ասված է. «Տեղեկացնում ենք, որ քարտեզն ավելի լավ որակով ցուցադրվում է տեղադրված լեդ էկրանի վրա։ Միևնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ քարտեզը հանվել է մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի կամարից մայիսի 29-ին՝ մաշվածության ու խամրածության պատճառով։ Ընդգծենք, ...

Կարդալ ավելին »
ajax-loader