Tag Archives: Մոլդովա

Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան չեն մասնակցել ԱՊՀ առաքելությանը Բելառուսում. Լեբեդև

ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցել են Բելառուսի նախագահի ընտրություններին որպես դիտորդներ, բացի Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից։ Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացի, ցավոք, Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից»,- ասել է նա։

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Մայա Սանդուին Մոլդովայի Անկախության օրվա առթիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուին՝ Անկախության օրվա առթիվ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։  Ուղերձում ասված է. «Անկեղծորեն շնորհավորում եմ Ձեզ Մոլդովայի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ: Վստահ եմ, որ մեր երկու ժողովուրդների բարեկամության, փոխադարձ հարգանքի և ընդհանուր արժեքների վրա խարսխված կառուցողական հարաբերությունները կշարունակեն ամուր հիմք հանդիսանալ Հայաստանի և Մոլդովայի ...

Կարդալ ավելին »

ԵՄ-ն հաստատել է Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության բանակցությունների մեկնարկի ամսաթիվը

ԵՄ բոլոր 27 երկրները հաստատել են Ուկրաինայի և Մոլդովայի հետ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը, որոնք կսկսվեն հունիսի 25-ին։ Այդ մասին հայտնում է Agence France-Presse-ը։ Կայքը հայտնում է, որ բանակցությունների մեկնարկի ամսաթիվը համաձայնեցվել է ԵՄ ֆինանսների նախարարների կողմից Լյուքսեմբուրգում կայացած հանդիպման ժամանակ՝ դրանով իսկ հաստատելով ԵՄ երկրների դեսպանների ձեռք բերած պայմանավորվածությունները։

Կարդալ ավելին »

Հայաստանը Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 շտաբային վարժանքներին

Հայաստանը մասնակցում է Մոլդովայում մայիսի 20-ին մեկնարկած Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) Regex 2024 շտաբային վարժանքներին: Այդ մասին տեղեկացնում է Մոլդովայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մեկնարկած զորավարժություններն անցկացվում են մայիսի 20-24-ը։ Դրանց մասնակցում են ՆԱՏՕ գործընկեր երկրներից՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բոսնիա եւ Հերցեգովինայի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Հորդանանի, Բահրեյնի Թագավորության, Մարոկկոյի, Ղազախստանի, Պակիստանի, Թունիսի, Մալթայի, Աֆրիկյան Միության (Գանա և Բենին) մոտ 30 ներկայացուցիչներ, ինչպես նաև Մոլդովայի ազգային բանակի շտաբի սպաներ։ «Զորավարժությունը կազմակերպվում է Իտալիայի Նեապոլ քաղաքում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության աջակցությամբ և ուղղված է զորավարժությունների ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կողմ է Մոլդովայի և Ուկրաինայի անդամակցությանը ԵՄ-ին. ԱԳ նախարար

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 11-ին Բրյուսելում մասնակցել է Արևելյան գործընկերության նախարարական հանդիպմանը։ Նախարարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացնում ենք ստորև. «Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք հարգելի՛ գործընկերներ, Ուրախ եմ, որ հնարավորություն ունենք հանդիպելու և անկաշկանդ քննարկում ունենալու ԱլԳ տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները և կիսվելու այս ձևաչափի ապագայի վերաբերյալ մեր գաղափարներով։ Հաշվի առնելով վերջին մի քանի ...

Կարդալ ավելին »

Մոլդովան էլեկտրաէներգիայի սակագինը 7-10%-ով կնվազեցնի

Մոլդովայի Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունը հավանություն է տվել էլեկտրաէներգիայի բաշխիչ ընկերությունների՝ սակագները նվազեցնելու դիմումին։ Այսպես, հանրապետության կենտրոնական շրջանների կենցաղային սպառողների համար, որոնց սպասարկում է Premier Energy-ն, արժեքը նվազեցվել է 7%-ով՝ 2.57-ից հասնելով 2.39 լեյի (0.13 դոլար) 1 կՎտ/ժ-ի դիմաց։ Մոլդովայի հյուսիսում գտնվող կենցաղային սպառողների համար, որոնց սպասարկում է Furnizarea Energiei Electrice Nord-ը, սակագինը նվազեցվել է 10%-ով՝ 3.2-ից մինչև 2.88 լեյ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի բասկետբոլ Մ18 հավաքականը հաղթեց Մոլդովային

Հայաստանի բասկետբոլի կանանց Մ18 տարեկաններիհավաքականը սկսեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Առաջին խաղում Հայաստանի հավաքականը 75-45 հաշվով հաղթեցՄոլդովայի հավաքականին:Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Անի Մկրտչյանն էր՝ վաստակած 22 միավորով: Նանաև 6 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին: Հայաստանի հավաքականը երկրորդ հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին` մրցելով Կոսովոյիհետ:

Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովա

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդովայի Հանրապետություն: Ինչպես հայտնում է կառավարությունը, վարչապետը Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին: Միջոցառման շրջանակում վարչապետը երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: Քիշնևում նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի, Եվրոպական խորհրդի նախագահի և Ադրբեջանի նախագահի հնգակողմ հանդիպումը:  

Կարդալ ավելին »
ajax-loader