Tag Archives: Մհեր Գրիգորյան

ԵՄ-ի հետ վիզային ռեժիմն ազատականացնելու համար պետք է լինեն բարձրորակ կենսաչափական անձնագրեր. Մհեր Գրիգորյան

Ինչ վերաբերում է կենսաչափական անձնագրերին, ապա մենք պետք է այնպիսի որակ ապահովենք, որ խոսենք վիզային ռեժիմի ազատականացման մասին (Եվրամիության հետ – խմբ.)։ Այս մասին փետրվարի 22-ին ԵՄ-Հայաստան քաղաքացիական հարթակի ամփոփիչ զեկույցին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։Նա պարզաբանել է, որ եթե այս համակարգը լիարժեք աշխատի, ապա հնարավոր կլինի սահմանը հատել ավտոմատ կերպով՝ առանց որևէ պաշտոնյայի հետ շփվելու։ ...

Կարդալ ավելին »

Սահմանի դելիմիտացիայի գործում խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մանրամասնել է, թե ինչ քարտեզներով է պետք առաջնորդվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի գործընթացում։«Ես վստահ եմ՝ ինքներդ էլ գիտեք, թե դելիմիտացիայի գործընթացը ինչ բարդ գործընթաց է։ Նախ, քարտեզ ասելով՝ մենք պետք է հասկանանք, որ խոսքը պետք է գնա բացառապես տոպոգրաֆիկ քարտեզների մասին, որոնք պրոֆեսիոնալ քարտեզներ են, որովհետև շատ մարդիկ սխեմատիկ, մեթոդական քարտեզները շփոթում են տոպոգրաֆիկ քարտեզների ...

Կարդալ ավելին »

Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան

Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռևս ձեռք չի բերվել: Հիշեցնենք՝ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ վերջին հանդիպումը կայացել էր հուլիսի 12-ին Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում: Համաձայն Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »

Գյումրիի զարգացման ռազմավարություն կմշակվի․ աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Մհեր Գրիգորյանը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի որոշմամբ կստեղծվի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մշակման նպատակով աշխատանքային խումբ։ Այս մասին տեղեկացանք e-gov.am կայքէջից։ Աշխատանքային խմբի նախագահ է նշանակվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը

Կարդալ ավելին »

Միջանցքի հարցը Հայաստանի համար կարմիր գիծ է, չի քննարկվելու․ Մհեր Գրիգորյան

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցի շուրջ Հայաստանը մշտապես պատրաստ է խոսել, իսկ միջանցքի հարց չի քննարկվելու. դա կարմիր գիծ է Հայաստանի համար: Այդ մասին ՀՀ փոխվարչապետն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։ Փոխվարչապետը նշեց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման հարցով եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքի մեկնարկի պահից անձամբ ինքը և պաշտոնական Երևանը մշտապես տեղեկացրել են բոլորին, որ Հայաստանը ...

Կարդալ ավելին »
ajax-loader