Tag Archives: հողատարածք

Ջրօգտագործողների 90 հազար հեկտար հողատարածքներում անհատույց ոռոգման ջուր կմատակարարվի

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում 2024-ի գարնանը ոռոգելի աղակալված հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու, ինչպես նաև ջրօգտագործողներին անհատույց ոռոգման ջուր մատակարարելու մասին որոշում կայացրեց: Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ ՀՀ որոշ տարածաշրջաններում դեռևս չի սկսվել գյուղատնտեսական մշակաբույսերի ինտենսիվ ոռոգումը, սակայն վեգետացիայից առաջ անհրաժեշտ է ջրօգտագործողների հողատարածքներին խոնավալիցք հաղորդել և իրականացնել աղակալված հողերի լվացում: Գարնան ընթացքում ձյան ինտենսիվ հալքի ...

Կարդալ ավելին »

Ռուբեն Գևորգյանի դստերը պատկանող հողատարածքի վրա կալանք է դրվել

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը 2023 թվականի սեպտեմբերի 4-ին ամբողջությամբ բավարարել է Գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը՝ կալանք դնելով ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանի դստերը՝ Ա.Գ.-ին, օրենքի խախտմամբ օտարված՝ Դավթաշեն վարչական շրջանի Տ.Պետրոսյան փողոցի 44/2 հասցեում գտնվող, 6452 քմ մակերեսով հողատարածքի վրա: Դատախազության տարածած հաղորդագրության մեջ հիշեցվում է, որ 2020 թվականի հունիսի 24-ին քննիչի կողմից որոշում էր կայացվել կալանք ...

Կարդալ ավելին »

Տեղ գյուղում մոտ 50 տնտեսվարող սեփական հողատարածք գնալու հնարավորություն չունի. մարզպետ

Սյունիքի մարզի Տեղ գյուղում շուրջ 50 տնտեսվարող սեփական հողատարածքներ գնալու հնարավորություն չունի․ խոսքն այն տարածքների մասին է, որտեղ ներխուժել են ադրբեջանական զինված ուժերը, ինչպես նաև այն հատվածների, որտեղ տեղակայվել և ինժեներական աշխատանքներ են իրականացնում հայկական զինված ուժերը։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը: «Երբ դիրքերի կահավորման աշխատանքներն ավարտվեն, այդ ժամանակ էլ հնարավոր կլինի հստակ արձանագրել ...

Կարդալ ավելին »
ajax-loader