Tag Archives: մարմնամարզիկ

Հայաստանի մարմնամարզիկները մեկնում են Գերմանիա

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականը մեկնում է Գերմանիայի` Եվրոպայի առաջնությունից առաջ վերջին ուսումնամարզական հավաքին: Մինչև Լայպցիգում կայանալիք Եվրոպայի առաջնությունը Հայաստանի հավաքականը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բունդեսթիմի հետ համատեղ ուսումնամարզական հավաք կանցկացնի:  Գերմանիայի Լայպցիգ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն մարմնամարզիկներ Արթուր Ավետիսյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Համլետ Մանուկյանը, Մամիկոն Խաչատրյանը ու Գագիկ Խաչիկյանը։ ԵԱ-ն կկայանա մայիսի 26-31-ը:

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. մարմնամարզիկները «Հայաստանի տանը» հանդիպեցին երկրպագուներին

Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, ՕԽ մասնակից Վահագն Դավթյանը և Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի ներկայացուցիչները «Հայաստանի տանը» հանդիպեցին Ֆրանսիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Փարիզի փոխքաղաքապետ Առնո Նգաչան, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը,  Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը, հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, մարզիչ ...

Կարդալ ավելին »

Փարիզ-2024. մարմնամարզիկ Արթուր Դավթյանն օլիմպիական արծաթե մեդալակիր է

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձավ Փարիզ-2024-ի արծաթե մեդալակիր: Փարիզի «Bercy Arena»-ում կայացած եզրափակիչներում մարմնամարզիկները մրցեցին հենացատկի մեդալների համար։ Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Դավթյանը այդ վարժության եզրափակիչում հավաքեց 14.966միավոր և նվաճեց արծաթե մեդալ:  Օլիմպիական խաղերի չեմպիոնը ֆիլիպինցի Յուլո Կարլոսն է:  Եռյակի վերջում Մեծ Բրիտանիայից Հարի Հեփվորթն է:  Ավելի վաղ օղակների եզրափակիչում Հայաստանի ընտրանու անդամ Վահագն Դավթյանը գրավել էր ...

Կարդալ ավելին »

Հայ մարմնամարզիկները World Challenge Cup-ի եզրափակիչներում են

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները հաջող են մեկնարկել «World Challenge Cup»-ում: Բուլղարական Վարնա քաղաքում մեկնարկած «World Challenge Cup»-ի որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Հայաստանի երկու ներկայացուցիչն էլ; Արթուր Ավետիսյանը եզրափակիչ է դուրս եկել օղակների վարժությունում, իսկ Արթուր Դավթյանը ազատ վարժությունում, նժույգ-թափերում և օղակներում: Ավելի վաղ` ապրիլ ամսին Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը դարձել էր 2023 թվականի ...

Կարդալ ավելին »
ajax-loader