Tag Archives: հուշարձան

Հնագիտական պեղումներ՝ Արագածոտնի մի քանի հուշարձաններում

Հնագիտական պեղումների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններ։  ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ հնագետների խումբը ներկայում պեղումներ է սկսել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վաղքրիստոնեական Սբ Աստվածածին եկեղեցում: Ընթացող աշխատանքների նպատակը նոր բեկորների հայտնաբերումն է, ...

Կարդալ ավելին »

Կադաստրի կոմիտեն կպարզեցնի պատմամշակութային հուշարձանների և գույքի պետական գրանցման գործընթացները

Ազգային ժողովում քննարկվում են «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» և «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։ Նախագծերը նպատակ ունեն հեշտացնել հուշարձանների և գույքի գրանցման գործընթացները՝ նվազեցնելով վարչական բեռը և խնայելով պետական ռեսուրսները։ Թովմասյանի խոսքով՝ բարեփոխումները հիմնված են էլեկտրոնային գործիքակազմի և պետական մարմինների ...

Կարդալ ավելին »

Այս շաբաթ կհայտարարվի Կարմիր բլուր հուշարձանի վերականգնման նախագծի մրցույթ

Երևանի քաղաքապետարանի, Ֆրանկոֆոն քաղաքապետների ասոցիացիայի, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Գրենոբլի Հողի ճարտարապետության ուսումնասիրության կենտրոնի միջև 28.03.2018թ. կնքված Էրեբունի հնավայրի պահպանման, արժևորման, զբոսաշրջության խթանման և տուրիստական ծառայությունների ընդլայնման ծրագրի շրջանակներում Կարմիր բլուր հուշարձանի վերականգնման և ամրակայման նախագծի պատվիրման համար միջոցների հատկացման գործընթացն ընթացքի մեջ է։ Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Այս շաբաթվա ընթացքում Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարանի հետ կկնքվի Դրամաշնորհի հատկացման ...

Կարդալ ավելին »

9 մշակութային օբյեկտ ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ

Տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երրորդ նիստը, որի ընթացքում քննարկվել են Երևան քաղաքում և Կոտայքի մարզում գտնվող 9 պատմամշակութային օբյեկտերին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցերը։  Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, քննարկված բոլոր օբյեկտները հանձնաժողովի դրական եզրակացությամբ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ։ Երևան քաղաքի տեղական նշանակության նորահայտ հուշարձաններն են ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍՆ պատվերով սկսվել է Լոռու մարզի հուշարձանների վերականգնումը

ԿԳՄՍ նախարարության պատվերով սկսվել են ՀՀ Լոռու մարզի Լոռի բերդի եկեղեցու (հասարակական կառույցի), Ամրակիցի ռուսական Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու, Հաղպատի վանական համալիրի փլուզված աշտարակի և պարիսպների վերականգնման աշխատանքները: ԿԳՄՍ նախարարության և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են ՀՀ Լոռու մարզի նշյալ հուշարձաններ, ինչպես նաև Սանահին վանական համալիր և Սանահինի կամուրջ՝ մշտադիտարկման: Աշխատանքային խումբը տեղում ծանոթացել ...

Կարդալ ավելին »

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել 8 պատմամշակութային օբյեկտներ

Կայացել ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա չորրորդ նիստը, որի արդյունքում պատմության և մշակույթի հուշարձանների թիվը համալրվել է ևս ութով: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Նորահայտ հուշարձաններից են Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց փողոց 18 հասցեում գտնվող Կինոյի տան շենքը (1975 թ., ճարտարապետ՝ Էդուարդ Սաֆարյան) և շենքի պատի «Պար» հարթաքանդակը (1975 թ., քանդակագործ՝ Երվանդ Գոջաբաշյան): Առաջինին տրվել ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարությունը մինչև 2027-ը 30 հուշարձան կվերականգնի

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է մինչև 2027 թվականը երեսուն մշակութային հուշարձան վերականգնել: Այդ մասին նոյեմբերի 14-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը:«Ոլորտի գերակայությունն է պետական խորհրդանիշ հանդիսացող հուշարձանների ճարտարապետական նախագծերի պատրաստումը, հուշարձանների ամրակայումը, նորոգումը: Մեծ ուշադրություն ենք դարձնելու բերդերին, ամրոցներին, քանի որ դրանք հատկապես ամրակայման ու վերականգնման կարիք ունեն»,-ասաց նա և հավելեց՝ հուշարձանների վերականգնմանը ...

Կարդալ ավելին »

Գավառի նոր կանգառներում տեղադրվել են համայնքի պատմության և բնության հուշարձանները ցուցադրող վահանականեր

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի բոլոր բնակավայրերում ՀՀ կառավարության կողմից 2022 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տեղադրված 15 կանգառներում  տեղադրվել են համայնքի տարածքում գտնվող բնության եւ պատմության հուշարձանները ցուցադրող  տեղեկատվական վահանակներ՝համապատասխան լուսանկարներով եւ տեքստով։ Ինչպես տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, Գավառ համայնքի կանգառների ձեռքբերման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել  է 89 միլիոն 100 հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 50 ...

Կարդալ ավելին »
ajax-loader