Շիրակի մարզի համայնքներից 2025 թվականին ՀՀ կառավարությանը ներկայացվել է սուբվենցիոն 38 ծրագիր՝ 132 ենթածրագրով: Մարզի 6 համայնքից ներկայացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 959 մլն 530 հազար դրամ: Ինչպես տեղեկացրին Շիրակի մարզպետի աշխատակազմից, նշված գումարի ՀՀ կառավարության համամասնությունը 6 մլրդ 412 մլն 584 հազար 880 դրամ (56.6%) է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 892 մլն դրամով: Ծրագրերով ...
Կարդալ ավելին »Tag Archives: սուբվենցիոն
17 համայնքում 27 սուբվենցիոն ծրագրի համար հատկացվեց 1 մլրդ 682 մլն դրամ
Կառավարության՝ ապրիլի 30-ի նիստին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 1 մլրդ 682 մլն դրամով համաֆինանսավորելու նախագիծը, որով նախատեսվում է համաֆինանսավորել 17 համայնքի ընդհանուր 27 սուբվենցիոն ծրագիր: «Այս որոշման ընդունմամբ արդեն 2025 թվականի պետական բյուջեից ընդհանուր համայնքներին ֆինանսավորվում է 4 մլրդ 75 մլն դրամ 2025 թվականի ընթացքում»,- ասաց նախարարը: Վարչապետ ...
Կարդալ ավելին »Կառավարության որոշմամբ 20 համայնքի 29 սուբվենցիոն ծրագիր կֆինանսավորվի
Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2323-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ներկայացրեց ՀՀ-ի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմին 2 մլրդ 43 մլն 744 հազար ...
Կարդալ ավելին »Արթիկում 2024-ին մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ արժողությամբ
Շիրակի մարզի Արթիկ համայնքում 2024 թվականին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ մեկնարկել է սուբվենցիոն 5 ծրագիր՝ 37 ենթածրագրերով, 1 մլրդ 19 մլն 468 հազար դրամ ընդհանուր արժողությամբ, ՀՀ Կառավարության համամասնությունը 58.7 տոկոս է՝ 598 մլն 937 հազար դրամ։ Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում Աշխատանքներ են իրականացվում Սարատակ և Պեմզաշեն բնակավայրերում։ Բնակավայրերի փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 232.6 մլն դրամ, ՀՀ կառավարությունը ...
Կարդալ ավելին »Կառավարությունը մոտ 1,4 միլիարդ դրամ է հատկացրել սուբվենցիոն ծրագրերի համար
Կառավարությունը մարզպետարանների աշխատակազմերին 1 միլիարդ 391 միլիոն դրամ կհատկացնի 18 համայնքներում 21 սուբվենցիոն ծրագիր իրականացնելու համար։ Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է. Արագածոտնի մարզին 2 ծրագրի համար կհատկացվի 278 միլիոն դրամ, Արարատի մարզին 3 ծրագրի համար՝ 102 միլիոն դրամ, Արմավիրի մարզին 4 ծրագրի համար՝ 249 միլիոն դրամ, ...
Կարդալ ավելին »Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ
Պարույր Սևակում սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է ներհամայնքային ճանապարհ: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ծրագրի արժեքը 50 մլն դրամ է, որից 27 մլն-ը հատկացրել է Կառավարությունը: Գյուղում կառուցվում է նաեւ նոր դպրոց: Պարույր Սևակ բնակավայրում սկսել է գործել «Կապանտեքս» կարի ֆաբրիկան: Ներդրումային ծրագիրը գնահատվում է 700 հազար դոլար»,- գրել է վարչապետը։ Նա նշել է, որ ...
Կարդալ ավելին »Մարտունիում սուբվենցիոն 14 ծրագիր է իրականացվել
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2021-2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են Թումանյան, Կարապետյան, Կոմիտաս, Գետափնյա-2 փողոցների երթևեկելի մասերը, բազմաբնակարան 5 շենքի տանիք, սալիկապատվել Սայաթ-Նովա, Գևորգ Զիրոյան, Հեռուստաաշտարակի, Թումանյան, Կարապետյան, Կոմիտաս փողոցների մայթերը, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները, կառուցվել արտաքին լուսավորության ցանց, ոռոգման և ջրահեռացման համակարգ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել գույք։ Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ...
Կարդալ ավելին »Շիրակում կիրականացվի 44 սուբվենցիոն ծրագիր
Շիրակի մարզից 2024 թվականի համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն է ներկայացվել տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 44 սուբվենցիայի ամբողջական փաթեթ՝ 165 ենթածրագրով: Ծրագրերի ընդհանուր նախահաշվային գումարը կազմել է 11 մլրդ 49 մլն դրամ, ՀՀ կառավարության համաֆինանսավորման մասը՝ 6 մլրդ 36 մլն դրամ՝ 54.6 տոկոս, համայնքների բյուջեների ֆոնդային մասը՝ 4 մլրդ 917 մլն դրամ` 44.5 տոկոս և այլ ...
Կարդալ ավելին »Ռեկորդային ֆինանսավորում. կառավարությունը սուբվենցիոն ծրագրերի համար 3,151 մլրդ դրամ հատկացրեց
Այս նախագծով առաջարկվում է 2024 թվականի պետական բյուջեից համաֆինանսավորման նպատակով մարզպետների աշխատակազմերին հատկացնել 3 մլրդ 151 մլն դրամ հատկացնել՝ 34 համայնքների թվով 43 սուբվենցիոն ծրագրերը ֆինանսավորելու համար: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը: Նրա խոսքով՝ ծրագրերից 2-ը սկսվել էին դեռ 2021 թվականին, 10-ը՝ 2022 թվականին եւ 31-ը՝ 2023 թվականին: Ըստ մարզերի բաշխվածությունը հետեւյալն է. Արագածոտն – 2 ...
Կարդալ ավելին »Շիրակում իրականացվել է շուրջ 7 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագիր
Շիրակի մարզում 2023 թվականին իրականացվել են 6 մլրդ 843 մլն 500 հազար դրամի սուբվենցիոն ծրագրեր, որից 53.6 տոկոսը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը։ Այդ մասին մարզային խորհրդի տարեվերջի նիստի ժամանակ տեղեկացրեց Շիրակի մարզպետի աշխատակազմի զարգացման ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Կարեն Բադիշյանը։ Սուբվենցիոն ծրագրերի շնորհիվ, վերջին տարիներին մարզի համայնքներում լուծվել են տարիների ընթացքում կուտակված խնդիրները։ Գյումրիում, ծրագրի արդյունքում, հիմնանորոգվել է ...
Կարդալ ավելին »