Tag Archives: Հակոբ Արշակյան

Էմիրաթական ներդրումներն ավելի ու ավելի նկատելի են դառնում Հայաստանի տնտեսության մեջ. Հակոբ Արշակյան

Միջխորհրդարանական միության 148-րդ վեհաժողովի շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դաշնային ազգային խորհրդի պաշտպանության, ներքին գործերի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ եւ Միջխորհրդարանական միության փոխնախագահ դոկտոր Ալի Ալ-Նուայիմիի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկանում ենք Ազգային ժողովի տարածած հաղորդագրությունից, հանդիպմանը կողմերը քննարկել են հայ-էմիրաթական առեւտրատնտեսական համագործակցության կարեւորությունը՝ գոհունակությամբ արձանագրելով վերջին տարիների ընթացքում երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության աննախադեպ աճը: ...

Կարդալ ավելին »

Պետք է առաջնորդենք տեխնոլոգիական հեղափոխությունը. Հակոբ Արշակյանը՝ AI-ի մասին

Ես ուզում եմ, որ մենք շատ լուրջ վերաբերվենք արհեստական բանականության (ԱԲ) զարգացմանը Հայաստանում, հետ չմնանք այս տեխնոլոգիական հեղափոխությունից, անգամ կարողանանք առաջնորդել այդ հեղափոխությունը: Այս մասին այսօր Մատենադարանի նոր մասնաշենքում «Արհեստական բանականությունը բիզնեսի համար» խորագրով համաժողովի բացման ժամանակ իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը: «Առաջինն ուզում եմ խոսել Cognaize ընկերության մասին, որը հայկական ստարտափ է 450-ից ավելի աշխատակիցներով և շուրջ ...

Կարդալ ավելին »

Ճանապարհների ապաշրջափակումը կարող է ծառայել որպես Պարսից ծոցը՝ Սև ծովին, Կասպից ծովը՝ Միջերկրական ծովին միացնող խաչմերուկ. Հակոբ Արշակյան

Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը, աշխատանքային այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, պատվիրակության անդամները հանդիպել են Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԺ ...

Կարդալ ավելին »

Հակոբ Արշակյանը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավարին

Միջխորհրդարանական միության 147-րդ վեհաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Միջխորհրդարանական միությունում Ինդոնեզիայի պատվիրակության ղեկավար Ֆադլի Զոնի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։ Հանդիպմանը կողմերը քննարկել են Ինդոնեզիայի հետ հարաբերությունների զարգացման հեռանկարը: Հակոբ Արշակյանը բարձր է գնահատել երկկողմ միջխորհրդարանական համագործակցությունը, որը հիանալի հնարավորություն է ընձեռում տարածաշրջանի երկրների հետ առավել ակտիվ գործընկերություն զարգացնելու ...

Կարդալ ավելին »

Հակոբ Արշակյանն օտարերկրյա գործարարների հետ քննարկել է բնակելի թաղամասերի կառուցման հնարավորությունները

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանն ընդունել է հյուրանոցային և ավիացիայի ոլորտների օտարերկրյա խոշոր գործարարների՝ Sunrise Resorts and Cruises, SkyMax Holidays-ի հիմնադիր և նախագահ Հոսամ Էլ Շաերին, Skymax Holidays-ի գլխավոր տնօրեն Ամր Ազաբին եւ ISR Air ավիաընկերության տնօրեն Յոսի Յոսեֆին։ Այդ մասին հայտնել է Հակոբ Արշակյանը։ Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանում նոր հյուրանոցային համալիրների, բնակելի թաղամասերի եւ դրանց կից ենթակառուցվածքների ...

Կարդալ ավելին »

ՀՀ-ն տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում` Ադրբեջանից․ ԱԺ փոխնախագահ

Հայաստանը որևէ տարածքային պահանջ չունի ոչ մի հարևանից, այդ թվում՝ Ադրբեջանից։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը։ «Հայաստանը հանդես է գալիս այն դիրքից, որ մենք որևէ տարածքային պահանջ չունենք ոչ մի հարևանից, այդ թվում նաև Ադրբեջանից։ Դա նշանակում է, որ մենք անհրաժեշտություն ունենք ճշգրտել պետական սահմանները և այն տարածքները, որոնք մեր պետություններին են պատկանում։ ...

Կարդալ ավելին »
ajax-loader