Հունգարիայում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը Բուդապեշտում իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարության արարողակարգի ծառայության ղեկավար Անեթ Վարգային։ Հունգարիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Անեթ Վարգան շնորհավորել է ՀՀ դեսպանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր գործունեության մեջ։ Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Հունգարիայի միջև երկկողմ և բազմակողմ համագործակցության ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Խաղաղապահների ուղեկցությամբ 8 բուժառու տեղափոխվել է Հայաստան, 6-ը՝ վերադարձել Արցախ
Արցախի առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 8 բուժառու, ուղեկցողների հետ միասին, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ և սանիտարական մեքենաներով հունիսի 12-ին տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկացանք Արցախի տեղեկատվական շտաբից, 6 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ «Շրջափակման ողջ ընթացքում Կարմիր խաչի և խաղաղապահների կողմից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր ...
Կարդալ ավելին »Հանքարդյունաբերության ռազմավարություն. դրական և բացասական կողմերը (տեսանյութ)
Հանրային հեռուստաընկերությունն անդրադարձել է կառավարության՝ վերջերս ընդունած հանքարդյունաբերության մասին ռազմավարությանը՝ ներկայացնելով փաստաթղթում ամրագրված դրույթների դրական և բացասական կողմերը։ Ստորև ներկայացնում ենք Հ1-ի տեսանյութը՝ ոլորտին առնչվող մասնագետների գնահատմամբ։
Կարդալ ավելին »Հայաստանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը հունիսի 12-13-ն աշխատանքային այցով գտնվում է Հնդկաստանի Պունի քաղաքում՝ մասնակցելու «G20 Digital Economy Working Group»-ի հանդիպման շրջանակներում անցկացվելիք «Գլոբալ թվային հանրային ենթակառուցվածք գագաթնաժողովին» (Global Digital Public Infrastructure (DPI) Summit)-ին: Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիայի նախարարության ...
Կարդալ ավելին »Սպասվում են կարճատև անձրևներ․ առաջիկա օրերին եղանակը չի փոփոխվի
Հանրապետության տարածքում` Հունիսի 12-ի ցերեկը, 16-17-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 13-15-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 13-ի ցերեկը առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հարավարևելյան` 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի։ Երևան քաղաքում` Հունիսի 12-ի կեսօրից հետո, 16-17-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր ...
Կարդալ ավելին »Բորելը կպատասխանի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԵԽ անդամների հարցերին
Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը կքննարկվի այս շաբաթ՝ Եվրախորհրդարանի հունիսյան նստաշրջանի ընթացքում։ Interfax-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի Հետազոտական ծառայության տվյալներով՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կպատասխանի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում և Լաչինի տիրող իրավիճակին վերաբերող հարցերին։ Այս հարցերը կքննարկվեն երեքշաբթի՝ հունիսի 13-ին։
Կարդալ ավելին »Կարմիր խաչի միկրոավտոբուսով բուժառուներ են տեղափոխվել Հայաստան. 19 բուժված անձ վերադարձել է Արցախ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»-ից հունիսի 10-ին (շաբաթ օրը), Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ և իրենց կողմից տրամադրված միկրոավտոբուսով, 16 բուժառու և նրանց ուղեկցողները տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ինչպես տեղեկանում ենք Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից, 19 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին Հայաստանի Հանրապետություն՝ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ Հաշվի առնելով առողջական ...
Կարդալ ավելին »2023-ի հունվար-ապրիլին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 28.1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է 76,664.6 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 28.1%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 3.3%-ով և կազմել 3,391.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 11.6%-ով և կազմել 6,119.8 տոննա։ Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 7.0%-ով և կազմել ...
Կարդալ ավելին »Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ. Փաշինյան
Հայաստանը շարունակում է քայլեր ձեռնարկել միջուկային էներգիայի հեռանկարային օգտագործման ուղղությամբ՝ երկարացնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետը և աշխատանքներ տանելով նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ։ Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական կոնգրեսում ունեցած ելույթում: Վարչապետը կարևորոեց շարունակել աշխատանքը՝ ածխածնային չեզոքության հասնելու և կանաչ օրակարգով շարժվելու ուղղությամբ: Կանաչ տնտեսությունը այլընտրանք է գերիշխող տնտեսական մոդելի, որն առաջացնում է ռեսուրսների սակավություն ...
Կարդալ ավելին »Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց. Փաշինյան
Հայաստանը կարող է դառնալ էլեկտրաէներգիայի յուրօրինակ տարածաշրջանային հանգույց: Այդ մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրասիական կոնգրեսին իր ելույթում: «Հայաստանի Հանրապետությունում տնտեսական աճի և ակտիվության ցուցանիշները բարենպաստ հիմք են ստեղծում թե՛ ընթացիկ տարվա, թե՛ մոտ ապագայի համար խիստ լավատեսական սպասումների ձևավորման համար։ 2022 թվականին Հայաստանի տնտեսությունը գրանցել է տպավորիչ տնտեսական աճ։ ՀՆԱ-ի աճը 2021 թվականի համեմատ կազմել է 12,6 տոկոս։ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ