Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հրագործական արտադրանքների ներմուծումը, վաճառքն ու կիրառումն արգելող օրենքը։ Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ քվեարկեց 60, ձեռնպահ՝ 22 պատգամավոր։ Հիմնական զեկուցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ օրենսդրությամբ հրավառությունները դասարակգում են 5 դասերի։ 1-ին և 2-րդ դասերը օրենքով կոչվելու են կենցաղային նշանակության ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Կառավարությունը 6 ամսով արգելեց անմշակ կաշվի արտահանումը Հայաստանից
Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 13-ի նիստում Հայաստանից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր (6 ամիս) արգելք կիրառելու մասին որոշում կայացրեց: Խոսքը անմշակ կաշվի արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու մասին է: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 21-իցև գործում է մինչև 2024 թվականի հունվարի 21-ը։ Կատարված ուսումնասիրությունները ...
Կարդալ ավելին »Ադրբեջանի բնապահպանական մեղադրանքները Հայաստանի հասցեին մտացածին են․ ՀՀ վարչապետ
Ադբրեջանի «բնապահպանական» ակտիվությունը շարունակվում է, և հիմա էլ այդ երկիրը փորձում է Հայաստանին բնապահպանական բնույթի մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական և ոչ պաշտոնական մակարդակով։ Կառավարության նիստի ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ընդ որում, սրա համար Ադրբեջանը Հայաստանին վերագրում է հանքավայրեր, որոնք պարզապես գոյություն չունեն, բարձրաձայնում է հանգամանքներ, որոնք մտացածին են, մատնանշում է որոշումներ, որոնք բոլորովին ուրիշ բանի մասին են, հիշատակում է ...
Կարդալ ավելին »Հայաստանից արտահանման մոտ 51 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին. ի՞նչ գործոններ են նպաստել
Հայաստանից այս տարվա առաջին 5 ամսում կատարվել է 2 մլրդ 689 մլն 637.2 հազար դոլարի արտահանում՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 93.3 տոկոսով: Նման աճը պայմանավորված է ինչպես վերաարտահանման, այնպես էլ արտահանվող հիմնական ապրանքատեսակների պահպանման ու աճի շնորհիվ: ԵԱՏՄ արտահանումն աճել է, ԵՄ արտահանումը՝ նվազել, թեև ԵՄ առանձին երկրներ արտահանումը նույնիսկ անգամներով է աճել: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ այդ մասին ասաց տնտեսագետ Մերի ...
Կարդալ ավելին »Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ` անկախ սադրանքներից. Հայաստանի հանքագործների և մետալուրգների միություն
Armhanq-ը ներկայացնում է Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը ադրբեջանական ՀԿ ների՝ ՀՀ կառավարությանն ուղղված պահանջի վերաբերյալ։ «Վերջերս հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի դարձավ, որ ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են ՀՀ կառավարությանը՝ պահանջելով փակել հայաստանյան հանքարդյունաբերական ծրագրերը։ Չենք պատրաստվում ադրբեջանական ակնհայտ քաղաքական սադրանքի բովանդակային դատարկությանը որեւէ կերպ անդրադառնալ։ Բավական է նշել, որ նամակի հեղինակները ոչ միայն աղերս ...
Կարդալ ավելին »Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են միջբուհական գործակցության հնարավորությունները
Հ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հնդկաստանի Լոք Սաբհայի պատգամավոր, Կալինգայի Արդյունաբերական տեխնոլոգիայի համալսարանի հիմնադիր, պրոֆեսոր Աչուտա Սամանտայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ պատգամավոր, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի անդամ Ծովինար Վարդանյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը և այլք: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը, ...
Կարդալ ավելին »2023-ի հունվար-մայիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 28,1%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 102,087.3 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են 25.6%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 6.2%-ով և կազմել 4,043.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունը նվազել է 9.2%-ով և կազմել 8,351.2 տոննա։ Ինչ կայանում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 9.3%-ով և կազմել ...
Կարդալ ավելին »Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը: Այդ մասին ասաց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Մենք մի շարք նամակներ ենք գրել և ստացել ենք պատասխաններ, որ ամեն ինչով ապահովելու են, ու խնդիր չունենք: Գնալու ենք աշխարհի առաջնությանը, որտեղ խաղարկվելու է Օլիմպիական խաղերի վարկանիշ: Նման միջոցառումը բաց թողնել չի կարելի»,-ասաց Նիկողոսյանը: Մասնագետի խոսքով` այժմ հավաքականն ունի մեկ քվոտա, բայց ...
Կարդալ ավելին »Կես տարում Հայաստան է այցելել 1 մլն զբոսաշրջիկ
ԷՆ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2023 թվականի հունիսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը։ 199 հազար զբոսաշրջիկ 2023թ. հունիսինլավագույն վիճակագրական տվյալները նախորդ տարիների համեմատ (2022թ. 130 հազար, 2019թ.` 154 հազար զբոսաշրջիկ): 1 միլիոն զբոսաշրջային այցելություն կես տարվա ընթացքում, որը 30%-ով ավել է 2019թ. նույն ժամանակահատվածի թվերից:
Կարդալ ավելին »Հայաստանում ամենամեծ մասնագիտական տվյալների կենտրոնը կգործարկվի 2024 թվականի սկզբին
Այն կհամապատասխանի միջազգային չափանիշներին, կունենա համակարգերի անհրաժեշտ ավելորդություն, ինչը կապահովի անխափան շահագործում, ասել է Ռոստելեկոմ Հայաստանի ՏԿԶ զարգացման տնօրեն Ալեքսեյ Բոգաչովը։ Տվյալների կենտրոնի ընդհանուր հզորությունը 2 ՄՎտ է։ Գործարկվելու է 200 դարակ՝ հզորությունը արագ ավելացնելու հնարավորությամբ, ինչպես նաև ամպային ծառայություն՝ 20000 միջուկով։
Կարդալ ավելին »
 Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
				 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
			