Tag Archives: ՀՀ նախագահ

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Իտալիա

 Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 23-ին աշխատանքային այցով ժամանել է Իտալիայի Հանրապետություն: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ հայկական պատվիրակությունն այցելել է Սուրբ Ղազար կղզի, հանդիպել Մխիթարյան միաբանության հայրերի հետ և ծանոթացել կենտրոնի բարձրարժեք մշակութային ժառանգությանն ու ներկայիս գործունեությանը: Անմիջական մթնոլորտում Հանրապետության նախագահը զրուցել է միաբանության հայրերի և հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Նա շեշտել է, որ ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բեռլինում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հանդիպել է գերմանական տնտեսության Արևելյան հանձնաժողովի գործարարների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը մանրամասն խոսել է հայաստանյան տնտեսական կյանքի առանձնահատկությունների և ազատական տնտեսության հնարավորությունների մասին: Նախագահն ընդգծել է, որ անձամբ շատ ուշադիր է, որպեսզի ներդրումային միջավայրը գրավիչ լինի բիզնեսի և ուղղակի ներդրումների իրականացման համար: ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը հանդիպել է Գերմանիայի հայ համայնքի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Գերմանիայում Հայաստանի դեսպանատանը հանդիպել է տեղի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում Հանրապետության նախագահը մանրամասներ է ներկայացրել տարածաշրջանային իրողությունների և ղարաբաղյան հիմնախնդրի ներկայիս ընդհանուր իրավիճակի վերաբերյալ: Նախագահն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը որդեգրել է տարածաշրջանում խաղաղության հաստատման և հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքական գիծ: Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումին մասնակցելու համար Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ՀՀ նախագահը Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանն անդրադարձել է Հայաստանում հասարակական-քաղաքական և տնտեսական ընդհանուր իրավիճակի վերաբերյալ հարցերի լայն շրջանակի: Նախագահը մանրամասներ է հայտնել վերջին շրջանում տնտեսական ոլորտում ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների և ծրագրերի իրականացման վերաբերյալ: ...

Կարդալ ավելին »

ժողովրդավարությունը ենթադրում է խաղաղություն. ՀՀ նախագահը՝ Ժողովրդավարության հայկական ֆորումի բացմանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և երկրի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ներկա է գտնվել Ժողովրդավարության հայկական ֆորումի բացմանը: ՀՀ նախագահի ելույթը ներկայացնում ենք ստորև. «Ուրախությամբ ողջունում եմ Ժողովրդավարության հայկական ֆորումի մասնակիցներին և հյուրերին: Արդեն ավանդական դարձող այս ընդգրկուն միջոցառումը հերթական ապացույցն ու վկայությունն է նրա, որ Հայաստանն անշեղորեն և հաստատակամությամբ ոտք է դրել ժողովրդավարության և ժողովրդավարական ինստիտուտների ...

Կարդալ ավելին »

ՀՀ նախագահը մասնակցել է Կատարի էմիրի անունից կազմակերպված ընդունելությանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի անունից կազմակերպված ընդունելությանը և գալա ընթրիքին: Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-25-ն աշխատանքային այցով գտնվում է Կատարի Պետությունում՝ Կատարի տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով: «Համաշխարհային աճի նոր պատմությունը» խորագիրը կրող համաժողովն անցկացվում է Կատարի ...

Կարդալ ավելին »
ajax-loader