Tag Archives: վ

Հանքարդյունահանող տեխնիկան շուրջօրյա անվտանգ գործում է բաց հանքում․ ԶՊՄԿ-ի աշխատանքը

Քաջարանի բաց հանքավայրում աշխատանքն ընթանում է շուրջօրյա ռեժիմով։ Նման տեղեկություն է տարածել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆեյսբուքյան էջը՝ հրապարակելով լուսանկարներ։ Նշվում է, որ հսկա ինքնաթափերը և հանքարդյունահանող տեխնիկան կոորդինացված գործում են՝ ապահովելով բարձր արդյունավետություն և անվտանգություն։

Կարդալ ավելին »

Ծանրորդ Մերի Թումասյանը 5-րդն է ԵԱ-ում

Հայաստանի ծանրամարտի կանանց ընտրանու անդամներն ավարտեցին ելույթները Մոլդովայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Մրցումային վերջին օրը պայքարի մեջ մտան +87 կգ քաշային ծանրորդները՝ Մերի Թումասյանն ու Ջուլիետա Ավանեսյանը: Պոկում վարժությունում Մերի Թումասյանը հաջորդաբար բարձրացրեց 90 կգ, 95 կգ, 98 կգ, իսկ հրումում` 110 կգ ու 116 կգ: Երկամարտի 214 կգ արդյունքով Մերի Թումասյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է: Ջուլիետա Ավանեսյանը պոկում վարժության ընթացքում ...

Կարդալ ավելին »

Ագարակի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերման որոշումից հետո հայ-ռուսական միջպետական պայմանգիրը չի վերանայվի․ ԱԳՆ

Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ ուժերի դուրսբերման որոշումից հետո Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։ «Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մասնակցության, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով իրականացնելու մասին ձեռքբերված համաձայնությունը պայմանագրի փոփոխություն կամ վերանայում ...

Կարդալ ավելին »

Շրջանառվում են 2024-ի թողարկման 5000 և 10000 դրամ ՀՀ թղթադրամները

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ շրջանառության մեջ են դրվում 5000 դրամ եւ 10000 դրամ անվանական արժեքով 2024 թ. թողարկման ՀՀ թղթադրամները: ԿԲ-ից հայտնել են, որ դրանք ՀՀ տարածքում օրինական վճարամիջոց են եւ ենթակա են անվերապահ ընդունման իրենց անվանական արժեքով առանց ժամկետային սահմանափակումների: 2024 թ. թողարկման 5000 դրամ եւ 10000 դրամ անվանական արժեքով թղթադրամների վրա կատարված փոփոխությունները 2018 թ. թողարկման նույն ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Երևան տեղափոխված 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Լեռնային Ղարաբաղից տեղափոխված, Երևանի մասնագիտացված բժշկական կենտրոններում բուժում ստացող 23 վիրավորից 4-ի առողջական վիճակը ժամը 12:00-ի դրությամբ գնահատվում է ծայրահեղ ծանր: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության տարածած հաղորդագրությունից: 16 վիրավորի վիճակը բժիշկները գնահատում են ծանր, 3-ի առողջական վիճակը միջին ծանրության է:

Կարդալ ավելին »

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն սպասվածից շուտ

Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները կավարտվեն ավելի շուտ, քան սպասվում էր: Այդ մասին այսօր՝ մայիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը: «Մի քանի օր առաջ այցելություն էինք կազմակերպել Նուբարաշենի աղբավայր: Շատ ակտիվ հողալցման աշխատանքներ ենք իրականացնում՝ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, մասնավոր ընկերությունների ռեսուրսը օգտագործելով: Մենք կարծում էինք, որ մոտ մեկ շաբաթ կտևեն աշխատանքները, ...

Կարդալ ավելին »
ajax-loader