Tag Archives: Փաշինյան

«Վատիկանից կվերադառնամ այսօր. Աննայի այցը ավելի երկար կտևի». Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Instagram-ի իր իր միկրոբլոգում տեղեկացրել է՝ Վատիկանից այսօր կվերադառնա: «Կարճատև աշխատանքային այցով կլինեմ Վատիկանում. կվերադառնամ այսօր։ Աննայի այցը ավելի երկար կտևի»,- տեղեկացրել է վարչապետը՝ հրապարակելով նաև տեսանյութ: Ավելի վաղ հայտնել էինք՝ վարչապետը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, աշխատանքային այցով մեկնել է Սուրբ Աթոռ (Վատիկան): Այցի շրջանակում վարչապետը հանդիպում կունենա Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:

Կարդալ ավելին »

Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ (ֆոտո)

Կազանում տեղի ունեցող «ԲՐԻԿՍ+» գագաթնաժողովի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճատև զրույցներ է ունեցել արտերկրի գործընկերների հետ: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ մասնավորապես, վարչապետը մտքեր է փոխանակել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի, Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի, Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար Աբդալլա բեն Զայիդ Ալ Նահայանի հետ: Անդրադարձ է կատարվել ինչպես երկկողմ հարաբերություններին վերաբերող, այնպես էլ միջազգային նշանակության հարցերի:

Կարդալ ավելին »

Պուտինն ու Փաշինյանը բանակցություններ են սկսել Կրեմլում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում սկսել են բանակցությունները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  Հանդիպումը տեղի է ունենում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում, բանակցությունների հիմնական թեման լինելու է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Այսօր ավելի վաղ Պուտինը առանձին հանդիպում է ունեցել Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։

Կարդալ ավելին »

Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սաուդյան Արաբիայի թագավոր, Զույգ սրբավայրերի պահապան Սալման բին Աբդ Ալ-Ազիզ Ալ Սաուդին՝ Ազգային տոնի առիթով: Շնորհավորական ուղերձում նշված է. «Ձերդ Արքայական Մեծություն, Իմ ջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Սաուդյան Արաբիայի ժողովրդին Սաուդյան Արաբիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։ Վստահ եմ, որ համատեղ ջանքերով կարող ենք առավել մեծ թափ հաղորդել մեր երկրների միջև երկկողմ ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը Երասխում հետևել է մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Նիկոլ Փաշինյանն այսօր ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Երասխ, հետևել մարզադպրոցի կառուցման աշխատանքներին։ Փաշինյանն այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ «Երասխում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 173 մլն դրամ է, որից  շուրջ 113 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Համայնքի մասնակցությունը 15% չափով է, իսկ մասնավորինը ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի աշխատակազմից։ Հեռագրում ասված է.  «Խոր ցավով տեղեկացա Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի մահվան մասին։  Հայ ժողովուրդը կորցրեց իր արժանի զավակներից մեկին, ով իր կյանքը նվիրեց հայկական կրթության ու մշակույթի պահպանմանը, ակտիվ գործունեություն ծավալեց ամերիկահայ համայնքային ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը Դիլիջանում ծանոթացել է ճանապարհաշինական և բնակելի համալիրի կառուցման աշխատանքներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Տավուշի մարզ կատարած այցելության շրջանակներում ծանոթացել է 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքում գտնվող ծրագրերին: Այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ կից հրապարակելով նաև տեսանյութ այցի վերաբերյալ։  «Առաջին կանգառը Դիլիջանում էր: Ծանոթացա դեպի «Լեռնային Հայաստան» առողջարան տանող ավտոճանապարհի 2․2 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին: Ծրագրի արժեքը 234 մլն դրամ է, որը հատկացվել է պետական ...

Կարդալ ավելին »

Հայաստանը մեծապես կարևորում է ԱՄՆ-ի դերը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացում. Փաշինյանը՝ Ջո Բայդենին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենին՝ Անկախության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է. «Մեծարգո նախագահ Բայդեն, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին` Անկախության օրվա առթիվ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ստեղծման հիմքում դրված ազատության, արդարության և ժողովրդավարության համընդհանուր արժեքները, ինչպես նաև Անկախության հռչակագրում ...

Կարդալ ավելին »

500 մանկապարտեզի մեր ծրագիրը պակաս պրոբլեմներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցինը. Փաշինյան

Բարեբախտաբար, 500 մանկապարտեզի մեր ծրագիրը պակաս պրոբլեմներով է առաջ ընթանում, քան 300 դպրոցի ծրագիրը, ինչը շատ լավ է: Այս մասին այսօր՝ հունիսի 27-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք ունենք որոշակի վստահություն, որ կկարողանանք մեր արձանագրած թիրախներին հասնել»,- նշեց նա։ Վարչապետը թվարկեց, թե որ մանկապարտեզներն են կառուցել, ասաց՝ կընտրի, թե ուր այցելի՝ ստուգելու իրականացված աշխատանքները։

Կարդալ ավելին »

93 մանկապարտեզ կապահովվի գույքով. Փաշինյան

Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 27-ի նիստում որոշեց 2024- բյուջեով ԿԳՄՍ նախարարությանը հատկացված միջոցներից կատարել վերաբաշխում եւ 2 մլրդ 314 մլն 386 հազար դրամ ուղղել շինարարությունն ավարտված կամ ավարտվող 93 մանկապարտեզներին գույքով ապահովելու, ինչպես նաեւ  անհետաձգելի ծրագրերի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Գեղամասարի մանկապարտեզի  հիմնանորոգման մեկնարկի համար: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ 2023-ի ավարտի դրությամբ 144 մանկապարտեզներում աշխատանքներն ավարտվել են, իսկ այս ...

Կարդալ ավելին »
ajax-loader