Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումի պաշտոնական բացման արարողությանը և բարձր մակարդակի երկխոսությանը: Այդ մասին հայտնել է Վրաստանի հանրային հեռուստաընկերությունը։ Ըստ Վրաստանի Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության՝ Թբիլիսիի Մետաքսի ճանապարհի ֆորումը կանցկացվի հինգերորդ անգամ՝ հոկտեմբերի 22-23-ին, որին կմասնակցի մոտ 2000 պատվիրակ: Ինչպես նշել են Էկոնոմիկայի նախարարությունում, ֆորումը երկխոսության և համագործակցության հիմնական հարթակ է՝ տարածաշրջանային և ...
Կարդալ ավելին »Tag Archives: Փաշինյան
Հայաստանում քարի դեֆիցիտ կա. վարչապետը՝ Mining Armenia Forum 2025-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ծաղկաձորում մեկնարկած «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով համաժողովում նշել է, որ շինարարության տեմպերի ակտիվացման, մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվել է, որ մեր երկրում քարի դեֆիցիտ կա։ «Մենք, օրինակ, զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա, երբ որ մենք անընդհատ ամեն երրորդ նախադասության մեջ, երբ խոսում ենք Հայաստանի մասին, ասում ենք քարերի ...
Կարդալ ավելին »Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մարկոս Պերեստրելլոյին: Վարչապետ Փաշինյանը ողջունել է Երևանում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ Ռոուզ-Ռոթ սեմինարի անցկացումը և կարևորել ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները, այդ թվում՝ խաղաղապահ առաքելություններին մասնակցությունը և ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը միտված ծրագրերը: Մարկոս Պերեստրելլոն շնորհակալություն է հայտնել սեմինարը բարձր մակարդակով հյուրընկալելու համար և անդրադարձել ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի շրջանակում հայաստանյան գործընկերների հետ փոխգործակցությանը: Մտքեր ...
Կարդալ ավելին »Հայաստանի համար զենքի ձեռքբերման շուկաները խիստ սահմանափակ էին, հիմա անսահմանափակ են. Փաշինյան
Լեգիտիմության ռազմավարությունը կարևոր է նաև բանակի բարեփոխումների համար, որովհետև 3-րդ հանրապետության պատմության ընթացքում ուժեղ բանակ հասկացությունը միշտ է առաջնորդել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք անընդհատ ասել ենք, որ մեզ պետք է ուժեղ բանակ, բայց սա էլ է այն թեմաներից, որ պետք է հարց տանք մեզ՝ իսկ ...
Կարդալ ավելին »Փաշինյանը Չինաստանի փոխնախագահի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության հեռանկարները
Աշխատանքային այցով Չինաստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ։ Այս մասին սոցցանցերի իր էջում տեսանյութ է հրապարակել Նիկոլ Փաշինյանը։ «ՉԺՀ փոխնախագահ Հան Ճենի հետ քննարկեցինք ՀՀ-ՉԺՀ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները»,–գրառմանը կից գրել է նա։
Կարդալ ավելին »Մեր արտաքին քաղաքականությունը դարձել է միջազգային գործընթացներին համահունչ. Փաշինյան
Բոլոր այն աղետները, որոնք մենք մեր պատմության ընթացքում ունեցել ենք, առանձնահատկություններն ուսումնասիրելիս եկել ենք մի արձանագրման, որ մենք, որպես կանոն, այդպես էլ չենք կարողացել մեր պատմության տակտը համահունչ դարձնել միջազգային զարգացումների տակտի հետ: Այդ մասին օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այն, ինչ Վաշինգտոնում տեղի է ունեցել, նշանակում է, որ մեր ...
Կարդալ ավելին »Փաշինյանի և Ալիևի` 5 ժամ տեւած բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին
Փաշինյանի և Ալիևի բանակցություններն Աբու Դաբիում ավարտվեցին։ Դրանք տեւել են մոտ 5 ժամ։ Ավելի վաղ Աբու Դաբիում, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Այնուհետեւ այն ընդմիջվել է 30 րոպեով, ապա շարունակվել ընդլայնված կազմով։ Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ...
Կարդալ ավելին »Փաշինյան. սկսած 2022-ից՝ ՀՀ-ն մոտ 113 միլիոն դոլար է ստացել ԶՊՄԿ–ից՝ որպես շահաբաժին
Հայաստանի Հանրապետությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում (ԶՊՄԿ) ունեցած իր 21,87% տոկոս բաժնեմասի դիմաց ստացել է շուրջ 44 միլիարդ 406 միլիոն դրամ (113 միլիոն դոլար) շահաբաժին: Այդ մասին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ սոցցանցում։ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2024 թվականի արդյունքներով այս շաբաթ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վճարել է 11 միլիարդ 156 միլիոն դրամ շահաբաժին։ Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունը ԶՊՄԿ–ում ունեցած իր 21,87% ...
Կարդալ ավելին »Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է Հայաստանում և սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների հայտարարությանը, որով վերջիններս կոչ էին արել ՀՀ իշխանություններին ազատ արձակել «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին, Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին և գործարար Սամվել Կարապետյանին։ Վարչապետը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի և Գևորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի ...
Կարդալ ավելին »Փաշինյանը Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների թբիլիսյան հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում ապրիլի 17-ին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը հետաքրքիր ձևաչափ է համարում՝ ակնկալելով, որ այն կզարգանա և կվերածվի ավելի լայն ձևաչափի։ Այդ մասին հայտնում է վրացական News Day գործակալությունը՝ նշելով, որ Փաշինյանն այդ մասին ասել է Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ համաժողովի մեկնարկից առաջ։ «Արտաքին գործերի փոխնախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ Թբիլիսիում, շատ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ