Կառավարությունն իր այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի նիստում որոշեց 1 մլն 56 հազար դրամ հատկացնել «ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսում» փորձնական ծրագրի իրականացման նպատակով: Այս ծրագիրը ՀՀ մարզերի լողավազաններում դպրոցահասակ երեխաներին լողի անվճար ուսուցման և լողալու հմտություններին տիրապետելու հնարավորություն կտա: 2024-ին փորձնական ծրագիրը նախատեսված է եղել իրականացնել Հայաստանի գործող լողավազաններից 9-ում, սակայն հայտարարված դրամաշնորհային մրցույթին հաղթող է ճանաչվել մեկ կազմակերպություն, ...
Կարդալ ավելին »Tag Archives: աշակերտ
Սեպտեմբերի 2-ին Կիրանցի աշակերտները կգնան նոր դպրոց
Սեպտեմբերի 2-ին Կիրանցի աշակերտները կգնան նոր` սահմանից մոտ 40 մետր հեռավորությամբ դպրոց: Այդ մասին հայտնում է տավուշվի լրագրող Ոսկան Սարգսյանը։ «Կիրանցի հիմնական դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը հայտնեց,որ գյուղի դպրոցի շինարարության աշխատանքները մոտենում են ավարտին, շենքի ներքին հարդարման աշխատանքներն ավարտվել են, ընթանում են արտաքին հարդարման աշխատանքները։ Դպրոցի տնօրենը հույս հայտնեց, որ սեպտեմբերի 2-ին Կիրանց գյուղի աշակերտները կհաճախեն նոր ձևավորված սահմանից ճանապարհով ...
Կարդալ ավելին »Գեղակերտի միջնակարգ դպրոցի 5-րդ և 6-րդ դասարանների աշակերտները կոտրել են դպրոցի բոլոր ապակիները
Հունիսի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Անուշ Համբարձումյանը և հայտնել, որ մոտեցել է դպրոց և նկատել, որ դպրոցի բոլոր պատուհանները քարերով դիտավորյալ կոտրել են, հաղորդում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ ...
Կարդալ ավելին »Այս տարի հիմնական և ավագ դպրոցներն ավարտում է ընդհանուր 59 հազար 954 աշակերտ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հրապարակվեցին հիմնական և ավագ դպրոցների շրջանավարտների թվերը։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մայիսի 23-ին ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ նշեց, որ 9-րդ դասարանում շրջանավարտների թիվն այս տարի 39 հազար 400 է, 12-րդ դասարանում՝ 20 հազար 554։ Փոխնախարարը շեշտեց, որ Տավուշի՝ և՛ 9-րդ, և՛ 12-րդ դասարանների շրջանավարտներն առաջինն են, ովքեր ...
Կարդալ ավելին »59-ամյա տղամարդը աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»
Մայիսի 18-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի բաժնում անչափահասների գործերով բաժանմունքում ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ անհայտ անձը Արարատ քաղաքի դպրոցներից մեկում աշակերտուհուն թմրամիջոց է հյուրասիրել, հաղորդում է Shamshyan.com-ը: Պարզվել է, որ ավագ տեսուչի ստացած տեղեկությունը հավաստի է, և ոստիկանները նշված արարքը կատարելու կասկածանքով Արարատ քաղաքում հայտնաբերել են կասկածյալին և նրան բերման ենթարկել ոստիկանության Արարատի բաժին: Պարզվել է, ...
Կարդալ ավելին »Ներքին Գետաշենի թիվ 1 դպրոցի աշակերտը 2 տարում չեմպիոնական չորս գոտի է նվաճել
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտ, «Կարատե դո» ֆեդերացիայի սան Վարդան Աբրահամյանը 2023 թվականին չեմպիոնական չորս գոտի է նվաճել կարատե մարզաձևի միջազգային մրցաշարում։ Ինչպես տեղեկացանք Ներքին Գետաշենի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրեն Սյուզաննա Գալոյանից՝ 2022 թվականի սեպտեմբերի 21-ին, ՀՀ Անկախության տոնի առթիվ անցկացված միջազգային մեծ մրցաշարում Վարդանն իր ծննդյան օրը նշել է հաղթանակով` ...
Կարդալ ավելին »«Ցե Կվադրատ Ամպեգայի» կրթաթոշակ՝ արցախցի աշակերտներին
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների դպրոցահասակ երեխաները հնարավորություն ունեն օգտվելու «Ցե Կվադրատ Ամպեգայի» կրթաթոշակից։ 2024թ-ին ավագ դպրոց դիմող արցախցի աշակերտների համար ֆեյսբուքյան էջում տեղադրված հայտարարության համաձայն՝ այն տեղահանված աշակերտները, որոնք կընդունվեն Հայաստանում A-դասի կամ համարժեք ավագ դպրոցի ծրագիր, կարող են դիմել «Ցե Կվադրատ Ամպեգայի» կրթաթոշակին, որի ընդհանուր գումարը կկազմի 100 մլն ՀՀ դրամ։ Յուրաքանչյուր աշակերտին հասանելի կլինի մինչև 5 միլիոն ՀՀ ...
Կարդալ ավելին »Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ՝ ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք: Երևանի թիվ 6 հիմնական դպրոցի նոր ...
Կարդալ ավելին »Մոտ 300 աշակերտ կօգտվի առողջարար սննդից․ Աշտարակում մեկնարկել է «Տաք սնունդ» ծրագիրը
Աշտարակի Գրիգոր Ղափանցյանի անվան թիվ 4 հիմնական դպրոցի 1-4-րդ դասարանների շուրջ 300 աշակերտներ այսուհետ հնարավորություն կունենան ողջ ուսումնական տարվա ընթացքում օգտվելու առողջարար ու տաք սննդից։ Ինչպես տեղեկացրին Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմից, դպրոցում ծրագիրն սկսելու համար նախևառաջ անհրաժեշտ էր մեծ ու հարմարավետ ճաշարան և խոհանոց, որի ստեղծումը հնարավոր է դարձել Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանի որոշմամբ․ դպրոցի ճաշարանը և խոհանոցը հիմնանորոգելու համար մարզպետի ...
Կարդալ ավելին »