Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այց կկատարի Լեհաստան: Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության համաժողովին: Նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
Կարդալ ավելին »Tag Archives: համաժողով
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը մասնակցել է «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում մասնակցել է Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանն ուղղված «Mining Armenia» միջազգային հանքարդյունաբերական համաժողովին։ Նախարարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, իր ելությում մասնավորապես ասելով, որ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտն ազգային տնտեսության մեջ ունի առանցքային մասնաբաժին, այն հանրապետությունում արդյունաբերության և արտահանման մեջ կարևորագույն ոլորտներից մեկն է. «Ոլորտը հանրապետությունում ունի զարգացման և տնտեսական աճի խթանման էական հեռանկարներ։ ...
Կարդալ ավելին »ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովին
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Multilateralism of Democracies: How Small and Medium Democracies can Strengthen Each Other`s Resilience» պանելային քննարկմանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, անդրադառնալով ժողովրդավարության համար շարունակական պայքարին, նշել է, որ այն պահանջում է ոչ միայն քաղաքական առաջնորդների ամուր հանձնառություն և քաղաքացիների ակտիվ մասնակցություն, այլև մարտահրավերներին դիմակայելու աներկբա ...
Կարդալ ավելին »Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացման արարողությանը
Համաժողովը կազմակերպել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը՝ Հնդկաստանի Դիտորդ հետազոտական հիմնադրամի հետ համագործակցությամբ, որին մասնակցում են 80-ից ավելի պետությունների պաշտոնական, փորձագիտական, ակադեմիական, գործարար շրջանակների ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հանրաճանաչ անձինք, հանրային կարծիք ձևավորողներ, վերլուծաբաններ
Կարդալ ավելին »ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար ևս 179 մլն դրամ հատկացվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում 179 մլն դրամ հատկացրեց Երևանում Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կառավարիչների խորհրդի 2024թ. տարեկան հանդիպման և գործարար համաժողովի կազմակերպման ծախսերի ֆինանսավոր¬ման նպատակով: Հիմնավորման մեջ նշվում է, որ այդ միջոցառման համար նախատեսված է 2,2 մլրդ դրամ ֆինանսական միջոց: Տարեկան հանդիպման և գործարար համաժողովի կազմակերպման ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել երկու ուղղություններով: Միջոցառման անցկացման վայրերի («The Dvin» ...
Կարդալ ավելին »Ալեն Սիմոնյանն Իսպանիայում կմասնակցի ԵՄ անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Իսպանիայի Թագավորությունում է: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրությունից, Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն Իսպանիայում կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին: Համաժողովը եվրոպական խորհրդարանների միջեւ կարծիքների, տեղեկատվության եւ փորձի փոխանակման հարթակ է, որը նպաստում է խորհրդարանների աշխատանքներին, աջակցում նրանց համագործակցությանը եւ վերահսկում ԵՄ միջխորհրդարանական գործունեության համակարգումն ամենաբարձր մակարդակով: ...
Կարդալ ավելին »«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» առաջին ներդրումային համաժողովի գրանցումը բաց է
«Հայաստանի կապիտալի շուկաները. ապագայի հեռանկարներ» Հայաստանում առաջին ներդրումային և ֆինանսական համաժողովի պրոֆեսիոնալ մասնակիցների և լրատվամիջոցների ներկայացուցիչների գրանցումը բաց է: Այսօրվանից հիմնական ծրագրի առցանց գրանցումը հասանելի է համաժողովի պաշտոնական կայքում՝ https://forum.ffin.am/: Միջոցառումը, որը կազմակերպել է Freedom Broker Armenia-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ, տեղի կունենա 2024 թվականի մարտի 5-ին Dvin Music Hall-ում և խոստանում է շրջադարձային լինել ֆինանսական ոլորտում։ Առաջատար բանախոսները կքննարկեն, ...
Կարդալ ավելին »Անցկացվել է լաբորատոր բժշկության առաջին միջազգային համաժողովը
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվեց «Լաբորատոր բժշկություն. ձեռքբերումները և հեռանկարները» խորագրով առաջին միջազգային գիտագործնական երկօրյա համաժողովը, որն ընդգրկեց զեկույցներ, դասախոսություններ, ցուցահանդեսային և մշակութային մաս: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը։ Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 4-ից 5-ն անցկացվող այս միջոցառմանը մասնակցում էր ավելի քան 300 մասնագետ Հայաստանից, Ռուսաստանից, Ղազախստանից, Տաջիկստանից, Վրաստանից, ...
Կարդալ ավելին »Սուրեն Պապիկյանը մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովին
Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին: Այդ մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի 4-րդ միջազգային համաժողովին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիում կմասնակցի Մետաքսի ճանապարհի 4-րդ միջազգային համաժողովին։ Համաժողովի պաշտոնական կայքում հրապարակել է օրակարգը, որի համաձայն՝ հոկտեմբերի 26-ին բացման խոսքով հանդես կգա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո բացման խոսք կունենան նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը և Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Ռոբերտա Կասալին։
Կարդալ ավելին »