Tag Archives: օլիմպիադա

Վարդենիկի թիմը՝ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող

Վարդենիկի կրթահամալիրի թիմը ճանաչվել է ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի Գեղարքունիքի մարզային փուլի հաղթող  Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադան Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2025 թվականի մարտ ամսից, որի ներդպրոցական փուլին մասնակցել են շուրջ 2500 պատանիներ ու աղջիկներ: Այս փուլում ձևավորվել են դպրոցների հավաքական թիմերը, որոնք ապրիլի 27-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում մասնակցել են ...

Կարդալ ավելին »

Հայաստանում առաջին անգամ անցկացվել է ընթերցանության օլիմպիադա

Առաջին անգամ 5-րդ և 6-րդ դասարանցիների շրջանում կազմակերպվել է ընթերցանության օլիմպիադա «Մայրենի» առարկայի շրջանակում. փետրվարի 12-ին Երևանի և մարզերի մի շարք դպրոցներում անցկացվել է օլիմպիադայի մարզային փուլը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Երևանի Խ. Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց՝ հետևելու օլիմպիադայի ընթացքին, դիտարկելու ընդհանուր մասնակցությանը, լսելու աշակերտների և ուսուցիչների կարծիքները: ...

Կարդալ ավելին »

ՀՀ դպրոցականները Ժաուտիկովյան օլիմպիադայից վերադարձել են 2 ոսկե, 7 արծաթե և 8 բրոնզե մեդալներով

Հունվարի 13-17-ը Ղազախստանի Աստանա քաղաքում կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան, որին մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում է «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից: Հայաստանից օլիմպիադային մասնակցել են ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի 14, Քվանտ վարժարանի 8, Ֆոտոն վարժարանի 7 և ՀԱՊՀ ավագ դպրոցի 4 աշակերտներ: Ֆիզմաթ դպրոցի 14 աշակերտներից 11-ն արժանացել են ...

Կարդալ ավելին »

Արհեստական բանականության առաջին միջազգային օլիմպիադայից՝ 1 բրոնզե մեդալ

ՀՀ դպրոցականները 1 բրոնզե մեդալ են նվաճել արհեստական բանականության (ԱԲ) առաջին միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է սեպտեմբերի 8-12-ն Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Օլիմպիադային մասնակցել է 25 երկրի 90 աշակերտ. յուրաքանչյուր երկիր կարող էր ներկայացնել առավելագույնը 4 աշակերտ։ Ինչպես  տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, օլիմպիադային Հայաստանի թիմը ներկայացրել են Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Արզումանյանն ու ...

Կարդալ ավելին »

Հայաստանի կանանց հավաքականը շախմատի համաշխարհային օլիմպիադայում գրանցեց երկրորդ հաղթանակը

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը երկրորդ հաղթանակը տարավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային օլիմպիադայում։ Երկրորդ տուրում հայ շախմատիստուհիները պարտության մատնեցին Մեքսիկային թիմին։ Հաղթանակներ տարան Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը եւ Աննա Սարգսյանը։ Մարիամ Մկրտչյանի պարտիան դեռ չի ավարտվել։ Առաջին տուրում Հայաստանի թիմը 4:0 հաշվով պարտության էր մատնել Տրինիդադ եւ Տոբագոյի հավաքականին։

Կարդալ ավելին »

Տեղի է ունեցել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադան

Հայաստանի շախմատի տղամարդկանց և կանանց հավաքականները Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում մասնակցում են համաշխարհային 45-րդ Օլիմպիադային: Մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականները վստահ հաղթանակներ են տարել: Տղամարդկանց հավաքականն առաջին տուրում մրցել է Մալթայի թիմի հետ և 4:0 հաշվով հաղթանակ տարել: Կանանց հավաքականը 4:0 հաշվով առավելության է հասել Տրինիդադ և Տոբագոյի հավաքականի նկատմամբ:

Կարդալ ավելին »

Այսօր կմեկնարկի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում սեպտեմբերի 10-ից 23-ը կանցկացվի շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան․ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի շախմատի ֆեդերացիան։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում հանդես կգան Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը և Կարեն Գրիգորյանը: Հավաքականի մարզիչն է Արման Փաշիկյանը: Կանանց հավաքականի կազմում հանդես կգան Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Աննա Սարգսյանը և Սուսաննա Գաբոյանը: Հավաքականի մարզիչն է ...

Կարդալ ավելին »

Կանցկացվի Համահայկական հայագիտական օլիմպիադա և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն

Կառավարության այսօրվա՝ հունիսի 14-ի որոշմամբ գումար կհատկացվի Մանկապատանեկան և երիտասարդական կրթական ու կրթամշակութային միջոցառումների կազմակերպման համար: Միջոցառման շրջանակում իրականացվում է 2 ծրագիր՝ Համահայկական հայագիտական օլիմպիադա և մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոն: 2024 թ. նախատեսվում է իրականացնել Համահայկական հայագիտական օլիմպիադա, որը կիրականացվի համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվող օլիմպիադաների անցկացման ընթացակարգի՝ ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի հետ դրամաշնորհի պայմանագիր կնքելով: Ծրագրի ...

Կարդալ ավելին »

Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ: Օլիմպիադան անցկացվել է 2024 թ. ապրիլի 16-21-ը Բուլղարիայում: Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, այս օլիմպիադան անցկացվում է տարիքային երկու խմբով։ Ավագ խմբում մասնակցել է 16 երկրի 287 դպրոցական, իսկ կրտսեր (մինչև 15 տարեկան) խմբում` 191 դպրոցական։ Հայաստանից օլիմպիադային մասնակցել են Ա. ...

Կարդալ ավելին »

Մեկնարկել է տնտեսագիտական օլիմպիադայի գրանցման փուլը

Հայաստանում երկրորդ տարին կանցկացվի տնտեսագիտական միջազգային օլիմպիադա, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր դպրոցների 10, 11 եւ 12-րդ դասարանների աշակերտները, քոլեջների նույն տարիքային խմբի ուսանողները։ Օլիմպիադային մասնակցելու համար բավարար են միջառարկայական գիտելիքները, որոնք աշակերտները ստանում են հասարակագիտություն, մաթեմատիկա առարկաների շրջանակներում: Օլիմպիադան անցկացվում է երեք փուլով` դպրոցական, հանրապետական եւ միջազգային։ Դպրոցների ներկայացուցիչները կարող են գրանցել իրենց դպրոցը օլիմպիադային մասնակցելու համար այս հղումով: ...

Կարդալ ավելին »
ajax-loader