Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում որոշեց պարտադիր զինծառայությունից ազատել 4 երիտասարդ գիտնականների։ Նրանք են՝ Արման Տիգրանի Սարգսյանը, Դավիթ Զավենի Մարկոսյանը, Կամո Անդրանիկի Դավթյանը, Վաղարշակ Սեդրակի Հակոբյանը Հիմնավորման մեջ նշվում է, որ կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար նախկինում տարկետում ստացած, գիտական աստիճան ունեցող և Հայաստանում օրենքով սահմանված գիտական և գիտատեխնիկական գործունեությամբ զբաղվող քաղաքացիները կարգով սահմանված ժամկետներում դիմել են ՀՀ ...
Կարդալ ավելին »Tag Archives: գիտնական
Ո՞րն է մեր մոլորակը․ գիտնականները՝ մարդկության ծագման նոր հիպոթեզով
Կարո՞ղ է մարդը «հյուր» լինել Երկրի վրա: Երկու հայտնի գիտնականներ՝ կենսաբան Էլիս Սիլվերը եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրենսիս Քրիկը, պնդում են, որ մեր հայրենիքն ամենեւին էլ այս մոլորակը չէ։ Նրանց վարկածը, որը հիմնված է 12 տարվա ուսումնասիրության վրա, կդիտարկվի գիտական հանրության կողմից, գրել է BIOsferatum-ը։ Մարդու այլմոլորակային ծագման օգտին հիմնական փաստարկը նրա անհամատեղելիությունն է Երկրի պայմանների հետ։ Այսպիսով, 40-45 տարեկանում մարդկանց մեծամասնությունը սկսում է խնդիրներ ունենալ հենաշարժողական համակարգի եւ արյան անոթների հետ, ինչը կարող է մատնանշել սկզբնական շրջանում ձգողականության եւ լուսավորության տարբեր պարամետրերի մասին «ընտանի» մոլորակի վրա, հայտնել է Planet Today-ը։ Ավելին, մարդու կենսաբանական ռիթմերը համապատասխանում են 25-ժամյա ցիկլի, մինչդեռ Երկրի վրա օրն ավելի կարճ է։ Ավելի ինտրիգային են գենետիկական տվյալները։ Ֆրենսիս Քրիկի հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ ունեն 223 եզակի գեն, որոնք չունի երկրագնդի ոչ մի այլ արարած: Այս «օտար» գեները, հավանաբար, առանցքային դեր են խաղացել մարդու մտքի զարգացման գործում։ Պրոֆեսոր Սեմ Չանգը, որը մասնակցել է Մարդու գենոմի նախագծին, հաստատել է Երկրի կենսոլորտին ոչ բնորոշ գեների առկայությունը՝ անկախ Քրիկից եւ Սիլվերից։ Որտեղի՞ց կարող էին գալ մեր նախնիները: Սկզբում ենթադրվում էր, որ մարդկությունն առաջացել է մի քանի աստղային համակարգերից, սակայն հետագայում հետազոտությունները ցույց են տվել, որ երկրային բոլոր ռասաները ծագել են մի խմբից: Հավանաբար, ժամանող արարածները շփվել են նեանդերթալցիների եւ կրոմանյոնների հետ, որոնք ձեւավորել են մարդկության ժամանակակից տեսքը: Վարկածն, իհարկե, լրացուցիչ ապացույցներ է պահանջում, եւ առայժմ այն ավելի շատ գիտաֆանտաստիկայի է նման։ Սակայն հարցը բաց է մնում՝ մարդն իսկապե՞ս Երկրի զավակն է, թե՞ մի ինչ-որ ժամանակ իջել է երկնքից։
Կարդալ ավելին »IFLScience․ գիտնականները ստեղծել են աշխարհի ամենակծու պղպեղը
Որոշ մարդիկ մեծ հաճույք են վայելում շատ կծու կերակուրից: Որպես կանոն, այս էֆեկտին հասնելու համար օգտագործում են չիլի պղպեղը, իսկ այժմ գիտնականները կարծում են, որ ստեղծել են աշխարհի ամենակծու պղպեղը, գրում է IFLScience-ը։ Նոր բույսը ստացել է Pepper X անվանումը, այն աճեցրել է Էդ Քարին PuckerButt Pepper Company-ից, գրում է Focus-ը։ Վերջերս այն արժանացել է Գինեսի ռեկորդակրի կոչմանը՝ գերազանցելով աշխարհահռչակ ...
Կարդալ ավելին »Երկու երիտասարդ գիտնականներ ազատվեցին զինծառայությունից, ևս 11 երիտասարդի տարկետում տրվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում պարտադիր զինծառայությունից ազատեց 2 երիտասարդ գիտնականների՝ Տիգրան Վահագնի Գալստյանին և Էդգար Գագիկի Մինասյանին: Նշվում է, որ այս որոշման ընդունումը հնարավորություն կընձեռի նրանց մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն: Կառավարությունն իր մեկ այլ որոշմամբ ՀՀ-ում հանրակրթական և նախնական (արհեստագործական) ծրագրերով սովորող 11 երիտասարդների շարքային կազմի պարտադիր զինծառայության 2024-ի ամառային զորակոչից ...
Կարդալ ավելին »Հայաստանի 13 գիտնական վերապատրաստում կանցնի արտերկրում
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով հաստատվել է 2023 թվականի նոյեմբերին կազմակերպված «Մասնագիտական վերապատրաստում 2024» մրցույթի արդյունքում ֆինանսավորման երաշխավորված ծրագրերի ցանկը։ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ ֆինանսավորման է երաշխավորվել 13 ծրագիր։ Այսպիսով՝ Հայաստանի տարբեր գիտական կազմակերպությունների 13 երիտասարդ հետազոտող մասնագիտական վերապատրաստում կանցնի ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չինաստանի և այլ երկրների առաջատար համալսարաններում ու գիտական կենտրոններում։ Ֆինանսավորման երաշխավորված ...
Կարդալ ավելին »Գիտնականները հայտնաբերել են մեդուզա, որը «հավերժ» ապրելու ունակություն ունի
Մինչ գիտնականները ձգտում են հասկանալ, թե ինչպես կարելի է երկարացնել մարդու կյանքը առանց ծերանալու, բնությունն արդեն ստեղծել է գրեթե անմահ օրգանիզմ: Նեապոլի կենդանաբանական կայանի գիտնականները հայտնաբերել են Turritopsis dohrnii մեդուզան, որը հավերժ ապրելու ունակություն ունի․ գրում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։ Հետազոտողները պնդում են, որ այս տեսակի որոշ ներկայացուցիչներ կենդանի են արդեն 66 միլիոն տարի՝ բնակվել են օվկիանոսում նույնիսկ դինոզավրերի ...
Կարդալ ավելին »Բժշկության Նոբելյան մրցանակը շնորհվել է COVID-19-ի դեմ պատվաստանյութի ստեղծման գործում ներդրում կատարած 2 գիտնականի
իզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2023 թվականի Նոբելյան մրցանակակիրներ են դարձել հունգարացի Կատալին Կարիկոն և ամերիկացի Դրյու Վայսմանը COVID-19-ի դեմ մՌՆԹ (mRNA) պատվաստանյութի մշակման ոլորտում իրենց հետազոտությունների համար։ Այդ մասին տեղեկանում ենք Նոբելյան մրցանակաբաշխության կոմիտեի կայքից։ Պատվաստման համար մՌՆԹ-ի (մեսենջերային ռիբոնուկլիենաթթվի) օգտագործման հայեցակարգն առաջին անգամ առաջարկվել է ավելի քան 30 տարի առաջ: Այնուամենայնիվ, վաղ փորձերը ցույց են տվել, որ այս տեխնոլոգիան առաջացնում ...
Կարդալ ավելին »Այլ մոլորակի բեկորնե՞ր․ գիտնականները Երկրի խորքերում երկու հսկա կուտակումներ են հայտնաբերվել
Դրանք կարող են լինել հին մոլորակի մնացորդներ: Աֆրիկայի և Խաղաղ օվկիանոսի տակ՝ Երկրի միջուկը շրջապատող մանտիայի ամենացածր հատվածում, կան երկու հսկա կուտակումներ: Իհարկե, դեռևս գոյություն չունեն Երկրի միջուկը տեսնելու ուղղակի ուղիներ․ ամենախորը փոսը, որ մարդիկ երբևէ փորել են, ունի ընդամենը 12263 մետր խորություն, որը դեռ շատ հեռու է երկրակեղևի ստորին շերտերը ճեղքելուց (35000-ից մինչև 45000 մետր): Այդուամենայնիվ, գիտնականներն արդեն սովորել ...
Կարդալ ավելին »